«Մասնակից:Մէր1330/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24. Տող 24.
Կարծիքները և հանրային հարցումները ցույց են տվել, որ Կատրին Յակոբսդոուտիրը ունեցել է ամենաբարձր վարկանիշը բոլոր իսլանդացի քաղաքական գործիչների միջև։ Ըստ 2016 թվականի գարնան հարցումների՝ կազմել է 59.2%․ այդ թվերը պահպանվել են հաջորդ տարիների ընթացքում ևս։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը, իր պատմության մեջ առաջին անգամ, զբաղեցրել է երկրորդ տեղ։ Երբ առաջին տեղը զբաղեցրած պահպանողական Անկախության կուսակցության առաջնորդ Բջարդի Բենեդիկտսոնը չկարողացավ կառավարություն ձևավորել առաջին փորձի մեջ, Նախագահ [[Գյուդնի Յոհաննեսոն]]ը դա հանձնեց Կատրին Յակոբսդոուտիրին: Այնուամենայնիվ, ընդդիմության կուսակցությունների միջև (ձախ-կանաչ շարժումը, Իսլանդիայի ծովահենական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական դաշինքը, «պայծառ ապագան», «վերածնունդ») կենտրոնի ձախ կոալիցիա ձևավորելու փորձերը նույնպես անհաջող էին:
2016 թվականի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը, նրա պատմության մեջ առաջին անգամ, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երբ առաջին տեղը զբաղեցրած պահպանողական Անկախության կուսակցության առաջնորդ Բյարնի Բենեդիկտսոնը չկարողացավ կառավարություն ձևավորել առաջին փորձով, նախագահ [[Գվյուդնի Յոհաննեսոն]]ը հանձնեց դա Կատրին Յակոբսդոուտիրին: Այնուամենայնիվ, ընդդիմության կուսակցությունների միջև կոալիցիա ձևավորելու նրա փորձերը նույնպես անհաջող եղան:

== Իսլանդիայի վարչապետ ==
== Իսլանդիայի վարչապետ ==
Մեկ տարի անց, 2017 թվականին Հաջորդ խորհրդարանական ընտրություններում, ձախ-կանաչ շարժումը, չնայած նրան, որ չի հաղթել (քանի որ սոցիոլոգիական հարցումները կանխատեսում էին), բայց ամրապնդեց իր դիրքերը, իսկ Կատրին Յակոբսդոուտիրին առաջինը ստացավ նախագահից մանդատ ստանալու իրավունք 2017 թվականի Նոյեմբերի 2-ին: Ձախ կենտրոնական կոալիցիան (4 քաղաքական ուժերից` « Ձախ-կանաչ շարժում »,« Սոցիալ-դեմոկրատական ​​դաշինք »,« Ծովահեն »և« Առաջադեմ կուսակցություն ») չկարողացան վերակազմավորել և Կատրին Յակոբսդոուտիրին ստիպված էր ստեղծել քաղաքական ընդդիմախոսներ` իշխանության և կենտրոնի առաջատար քաղաքական ուժերից` անկախության կուսակցությունից և Առաջադիմական կուսակցությունից։ 2017 թվականի Նոյեմբերի 30-ին Կատրին Յակոբսդոուտիրը ղեկավարեց կառավարությունը:
Մեկ տարի անց, 2017 թվականին հերթական խորհրդարանական ընտրություններում, Ձախ-կանաչ շարժումը, չնայած նրան, որ չի հաղթել (ինչպես և կանխատեսում էին սոցիոլոգիական հարցումները), սակայն ամրապնդում է իր դիրքերը, իսկ Կատրին Յակոբսդոուտիրն առաջինը մանդատ ստացավ նախագահից՝ նոյեմբերի 2-ին կառավարություն ձևավորելու համար։

Սակայն ձախակենտրոնական ցանկալի կոալիցիան (4 քաղաքական ուժերից` «Ձախ-կանաչ շարժում», «Սոցիալ-դեմոկրատական ​​դաշինք», «Ծովահեն և Առաջադիմական կուսակցություն») կրկին չկարողացավ ձևավորվել, և Կատրինը ստիպված եղավ կառավարություն ստեղծել իր քաղաքական ընդդիմախոսների հետ։ Բանակցություններն ավարտելուն պես նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնը նրան շնորհեց վարչապետի մանդատ, և 2017 թվականի նոյեմբերի 30-ից Կատրին Յակոբսդոուտիրը ղեկավարեց կառավարությունը: Նա դարձավ Իսլանդիայի երկրորդ կին-վարչապետը Յոհաննա Սիգուրդարդոտիրից հետո։
Այն ընդգրկում է էկո-սոցիալիստական ​​և ֆեմինիստական ​​դիրքերը. ներգաղթի օրենսդրության ազատականացման և փափուկ թմրանյութերի ապաքրեականացման համար: Այն հակասում է Իսլանդիայի Եվրամիությանը անդամակցությանը, քանի որ կարծում է, որ ԵՄ քաղաքականությունը կենտրոնացած է ազատ շուկայի սկզբունքների վրա և շատ գլոբալ կապիտալիզմ կա: Կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, 2017 թվականի Դեկտեմբերին [[Փարիզ]]ում կանցկացվի «One Planet» կլիմայի գագաթնաժողովը` խոստանալով, որ 2040 թվականին Իսլանդիան կհասնի ածխածնի չեզոքության (ածխածնի երկօքսիդի արտանետումների):

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

17:26, 3 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Մէր1330/Ավազարկղ

Կատրին Յակոբսդոուտիր (իսլ.՝ Katrín Jakobsdóttir, ), իսլանդացի քաղաքական ակտիվիստ, լրագրող և դասախոս: 2017 թվականի նոյեմբերի 30-ից Իսլանդիայի վարչապետն է։

Կենսագրություն

Ծնվել է իսլանդական մտավորական ընտանիքում, որը երկրին տվել է մի քանի հայտնի գրողներ, գիտնականներ, ճարտարագետներ և քաղաքական գործիչներ: Հայրը ուսուցիչ և բանկային աշխատող էր, իսկ մայրը` հոգեբան: Նրա քույրն ու մեծ եղբայրները նույնպես զբաղվել են հումանիտար գիտություններով։

Կատրինը գերազանց սովորել է Իսլանդիայի համալսարանում, 1999-ին ավարտել է Իսլանդերեն և ֆրանսերեն լեզուների բաժինը՝ բակալավրի աստիճանով: 2004 թվականին նույն համալսարանում պաշտպանել է մագիստրատուրայի թեզը, որը նվիրված էր հայտնի իսլանդացի հեղինակ Ադնալդյուր Ինդրիդասոնի ստեղծագործություններին: Ուսանողական տարիներին նկարահանվել է իսլանդական ինդի-փոփ խմբի «Bang Gang» տեսահոլովակում:

1999-2003 թվականներին աշխատել է RÚV հանրային հեռուստաընկերության տեղեկատվական գործակալությունում՝ որպես լեզվի խորհրդատու: 2004-2006 թվականներին աշխատել է որպես ազատ լրագրող հեռուստատեսության և տպագիր լրատվամիջոցների համար, ինչպես նաև 2004-2007 թվականներին եղել է տեսուչ կրթական ոլորտում։ 2005-2006 թվականներին աշխատել է «Edda» հրատարակչության և JPV ամսագրի խմբագրությունում:

2006-2007 թվականներին եղել է Իսլանդիայի համալսարանի, Ռեյկյավիկի համալսարանի և քոլեջի դասախոս:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Քաղաքական գործունեություն

Ակտիվորեն մասնակցել է ուսանողական և այլ քաղաքական գործողությունների, այդ թվում՝ որպես Ռեյկյավիկում քաղաքային խորհրդի անդամի օգնական: Մեկնարկից ի վեր «Ձախ-կանաչ շարժման» մեջ է եղել:

2007 թվականից Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր է՝ Ռեյկյավիկի Հյուսիսային ընտրատարածքից:

2003 թվականին դարձել է «Ձախ-կանաչ շարժում» կուսակցության փոխնախագահ և 2003-2013 թվականներին, 37 տարեկան հասակում զբաղեցրել է նախկին առաջնորդ Սթեյնգրիմյուր Յ. Սիգֆուսոնի տեղը։

Կատրին Յակոբսդոուտիրը եղել է Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար, սոցիալ-դեմոկրատների և «Ձախ-կանաչ շարժման» կառավարությունում, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ համագործակցության նախարարը 2009 թվականի փետրվարի 2-ից մինչև 2013 թվականի մայիսի 23-ը:

Կարծիքները և հանրային հարցումները ցույց են տվել, որ Կատրին Յակոբսդոուտիրը ունեցել է ամենաբարձր վարկանիշը բոլոր իսլանդացի քաղաքական գործիչների միջև։ Ըստ 2016 թվականի գարնան հարցումների՝ կազմել է 59.2%․ այդ թվերը պահպանվել են հաջորդ տարիների ընթացքում ևս։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը, նրա պատմության մեջ առաջին անգամ, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երբ առաջին տեղը զբաղեցրած պահպանողական Անկախության կուսակցության առաջնորդ Բյարնի Բենեդիկտսոնը չկարողացավ կառավարություն ձևավորել առաջին փորձով, նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնը հանձնեց դա Կատրին Յակոբսդոուտիրին: Այնուամենայնիվ, ընդդիմության կուսակցությունների միջև կոալիցիա ձևավորելու նրա փորձերը նույնպես անհաջող եղան:

Իսլանդիայի վարչապետ

Մեկ տարի անց, 2017 թվականին հերթական խորհրդարանական ընտրություններում, Ձախ-կանաչ շարժումը, չնայած նրան, որ չի հաղթել (ինչպես և կանխատեսում էին սոցիոլոգիական հարցումները), սակայն ամրապնդում է իր դիրքերը, իսկ Կատրին Յակոբսդոուտիրն առաջինը մանդատ ստացավ նախագահից՝ նոյեմբերի 2-ին կառավարություն ձևավորելու համար։

Սակայն ձախակենտրոնական ցանկալի կոալիցիան (4 քաղաքական ուժերից` «Ձախ-կանաչ շարժում», «Սոցիալ-դեմոկրատական ​​դաշինք», «Ծովահեն և Առաջադիմական կուսակցություն») կրկին չկարողացավ ձևավորվել, և Կատրինը ստիպված եղավ կառավարություն ստեղծել իր քաղաքական ընդդիմախոսների հետ։ Բանակցություններն ավարտելուն պես նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնը նրան շնորհեց վարչապետի մանդատ, և 2017 թվականի նոյեմբերի 30-ից Կատրին Յակոբսդոուտիրը ղեկավարեց կառավարությունը: Նա դարձավ Իսլանդիայի երկրորդ կին-վարչապետը Յոհաննա Սիգուրդարդոտիրից հետո։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ