«Սպանություն է հայտարարված»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անուն = Սպանություն է հայտարարված |բնօրինակ անուն = A Murder Is Announced |պատկեր = |նկարագ...»:
 
No edit summary
Տող 50. Տող 50.
}}
}}


'''«Սպանություն է հայտարարված»''' ({{lang-en|A Murder Is Announced}}), [[Դետեկտիվ|դետեկտիվ]] ժանրի գիրք, որը գրել է [[Ագաթա Քրիստի]]ն։ [[Մեծ Բրիտանիա]]յում այն առաջին անգամ հրատարակվել է ''Collins Crime Club'' հրատարակչության կողմից 1950 թվականի հունիսին, իսկ [[Միացյալ Նահանգներ]]ում՝ ''Dodd, Mead & Co'' հրատարակչության կողմից նույն ամսին<ref name="CC">Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. ''Collins Crime Club – A checklist of First Editions''. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 15)</ref><ref>John Cooper and B.A. Pyke. ''Detective Fiction – the collector's guide'': Second Edition (pp. 82, 87) Scholar Press. 1994; {{ISBN|0-85967-991-8}}</ref><ref name="US">[http://home.insightbb.com/~jsmarcum/agatha45.htm American Tribute to Agatha Christie]</ref>։ Մեծ Բրիտանիայում գիրքը վաճառվել է ութ ու կես շիլինգով, իսկ Միացյալ Նահանգներում՝ երկուս ու կես [[Դոլար|դոլար]]ով<ref name="CC" /> and the US edition at $2.50.<ref name="US" />։
'''«Սպանություն է հայտարարված»''' ({{lang-en|A Murder Is Announced}}), [[Դետեկտիվ|դետեկտիվ]] ժանրի գիրք, որը գրել է [[Ագաթա Քրիստի]]ն։ [[Մեծ Բրիտանիա]]յում այն առաջին անգամ հրատարակվել է ''Collins Crime Club'' հրատարակչության կողմից 1950 թվականի հունիսին, իսկ [[Միացյալ Նահանգներ]]ում՝ ''Dodd, Mead & Co'' հրատարակչության կողմից նույն ամսին<ref name="CC">Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. ''Collins Crime Club – A checklist of First Editions''. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 15)</ref><ref>John Cooper and B.A. Pyke. ''Detective Fiction – the collector's guide'': Second Edition (pp. 82, 87) Scholar Press. 1994; {{ISBN|0-85967-991-8}}</ref><ref name="US">[http://home.insightbb.com/~jsmarcum/agatha45.htm American Tribute to Agatha Christie]</ref>։ Մեծ Բրիտանիայում գիրքը վաճառվել է ութ ու կես շիլինգով<ref name="CC" />, իսկ Միացյալ Նահանգներում՝ երկուս ու կես [[Դոլար|դոլար]]ով<ref name="US" />։


Վեպում հանդես է գալիս Ագաթայի դետեկտիվը՝ բոլորին շատ հայտնի [[Միսս Մարփլ]]ը։ Այն համարվում է դասական քրեական վեպ։ Գիրքը լայնորեն տարածվել է հրատարակությունից հետո՝ համարվելով Քրիստիի հիսուներորդ գիրքը։ Սյուժեն նախկինում դիտարկվել է Քրիստիի՝ Միսս Մարփլի մասին պատմող
Վեպում հանդես է գալիս Ագաթայի դետեկտիվը՝ բոլորին շատ հայտնի [[Միսս Մարփլ]]ը։ Այն համարվում է դասական քրեական վեպ։ Գիրքը լայնորեն տարածվել է հրատարակությունից հետո՝ համարվելով Քրիստիի հիսուներորդ գիրքը։ Սյուժեն նախկինում դիտարկվել է Քրիստիի՝ Միսս Մարփլի մասին պատմող «Գործընկերը» պատմվածքում, որտեղ կերպարները նույնպես ապրում էին ''Little Paddocks'' կոչվող վայրում։
«Գործընկերը» պատմվածքում, որտեղ կերպարները նույնպես ապրում էին ''Little Paddocks'' կոչվող վայրում։
== Սյուժե ==
== Սյուժե ==
''Chipping Cleghorn'' թերթում ծանուցում է հայտնվում. «Սպանություն է հայտարարված, և այն տեղի կունենա ուրբաթ՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 6.30-ին, ''Little Paddocks''-ում։ Ընկերնե՛ր, ընդունեք այս հրավերը, սա միակ ծանուցումն է»։ Սա զարմանք է պատճառում Լետիտիա Բլեքլոկին՝ ''Little Paddocks''-ի սեփականատիրոջը։ Ինչևէ սա նրան չի խանգարում, և նա իր հյուրերի համար պատրաստություն է տեսնում։ Գյուղացիների մոտ այս ծանուցումը նույնպես մեծ զարմանք ու հետաքրքրասիրություն է առաջացնում, և նրանցից շատերը գալիս են Բլեքլոկի տուն՝ անիմաստ պատճառաբանումներ հորինելով։ Երբ զարկում է ժամը վեցն անց երեսունը, լույսերը անջատվում են, դուռը ճռռալով բացվում է, մի մարդ է հայտնվում՝ կուրացնող ջահը ձեռքին, ով պահանջում է, որ հյուրերը ձեռքերը վեր բարձրացնեն։ Մեծամասնությունը կատարում է այս պահանջը՝ կարծելով, որ սա խաղի մի մասն է, բայց խաղն ավարտվում է՝ սենյակում երկու կրակոցներ արձակելով։ Երբ լույսերը միացվում են, Միսս Բլեքլոկի ականջից արյուն էր գալիս, իսկ ատրճանակով զինված մարդը մեռած պառկած էր հատակին։ Դորա Բանները (Բաննին) միանգամից ճանաչում է կրակողին․ դա Ռուբի Շերցն էր՝ մի անծանոթ, ով աշխատում էր տեղական հյուրանոցի ընդունարանում և մի քանի օր առաջ Լետիտիայից գումար էր խնդրել։
''Chipping Cleghorn'' թերթում ծանուցում է հայտնվում․
«Սպանություն է հայտարարված, և այն տեղի կունենա ուրբաթ՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 6.30-ին, ''Little Paddocks''-ում։ Ընկերնե՛ր, ընդունեք այս հրավերը, սա միակ ծանուցումն է»։ Սա զարմանք է պատճառում Լետիտիա Բլեքլոկին՝ ''Little Paddocks''-ի սեփականատիրոջը։ Ինչևէ սա նրան չի խանգարում, և նա իր հյուրերի համար պատրաստություն է տեսնում։ Գյուղացիների մոտ այս ծանուցումը նույնպես մեծ զարմանք ու հետաքրքրասիրություն է առաջացնում, և նրանցից շատերը գալիս են Բլեքլոկի տուն՝ անիմաստ պատճառաբանումներ հորինելով։ Երբ զարկում է ժամը վեցն անց երեսունը, լույսերը անջատվում են, դուռը ճռռալով բացվում է, մի մարդ է հայտնվում՝ կուրացնող ջահը ձեռքին, ով պահանջում է, որ հյուրերը ձեռքերը վեր բարձրացնեն։ Մեծամասնությունը կատարում է այս պահանջը՝ կարծելով, որ սա խաղի մի մասն է, բայց խաղն ավարտվում է՝ սենյակում երկու կրակոցներ արձակելով։ Երբ լույսերը միացվում են, Միսս Բլեքլոկի ականջից արյուն էր գալիս, իսկ ատրճանակով զինված մարդը մեռած պառկած էր հատակին։ Դորա Բանները (Բաննին) միանգամից ճանաչում է կրակողին․ դա Ռուբի Շերցն էր՝ մի անծանոթ, ով աշխատում էր տեղական հյուրանոցի ընդունարանում և մի քանի օր առաջ Լետիտիայից գումար էր խնդրել։


Այս տեսարանը ենթադրում է տարօրինակ ինքնսապանություն կամ պատահական մահ, բայց տեսուչ Քրադոկը չի ուզում հավատալ դրան։ Քրադոկը այս գործի մեջ ներգրավվում է միսս Մարփլին, որը հյուր է այն հյուրանոցում, որտեղ Շերցը աշխատում էր։ Նրանք իմանում են, որ Շերցը նախկինում հանցագործությամբ է զբաղվել։ Շերցի ընկերուհին, որը սպա կենտրոնում աշխատում է որպես մատուցողուհի, հայտնում է, որ Շերցին վճարել են, որ նա հանդես գա որպես հանցագործ։ Վերջինս հավատում էր, որ դա «հիմար անգլիական կատակ» էր։ Քրադոկը վերադառնում է ''Chipping Cleghorn'', որտեղ միսս Մարփլը մնում էր տեղի երեցի կնոջ տանը։
Այս տեսարանը ենթադրում է տարօրինակ ինքնսապանություն կամ պատահական մահ, բայց տեսուչ Քրադոկը չի ուզում հավատալ դրան։ Քրադոկը այս գործի մեջ ներգրավվում է միսս Մարփլին, որը հյուր է այն հյուրանոցում, որտեղ Շերցը աշխատում էր։ Նրանք իմանում են, որ Շերցը նախկինում հանցագործությամբ է զբաղվել։ Շերցի ընկերուհին, որը սպա կենտրոնում աշխատում է որպես մատուցողուհի, հայտնում է, որ Շերցին վճարել են, որ նա հանդես գա որպես հանցագործ։ Վերջինս հավատում էր, որ դա «հիմար անգլիական կատակ» էր։ Քրադոկը վերադառնում է ''Chipping Cleghorn'', որտեղ միսս Մարփլը մնում էր տեղի երեցի կնոջ տանը։

17:05, 3 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Սպանություն է հայտարարված
A Murder Is Announced
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Միսս Մարփլ
ՆախորդThree Blind Mice and Other Stories?
ՀաջորդThey Came to Baghdad?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1950
 A Murder Is Announced Վիքիպահեստում

«Սպանություն է հայտարարված» (անգլ.՝ A Murder Is Announced), դետեկտիվ ժանրի գիրք, որը գրել է Ագաթա Քրիստին։ Մեծ Բրիտանիայում այն առաջին անգամ հրատարակվել է Collins Crime Club հրատարակչության կողմից 1950 թվականի հունիսին, իսկ Միացյալ Նահանգներում՝ Dodd, Mead & Co հրատարակչության կողմից նույն ամսին[1][2][3]։ Մեծ Բրիտանիայում գիրքը վաճառվել է ութ ու կես շիլինգով[1], իսկ Միացյալ Նահանգներում՝ երկուս ու կես դոլարով[3]։

Վեպում հանդես է գալիս Ագաթայի դետեկտիվը՝ բոլորին շատ հայտնի Միսս Մարփլը։ Այն համարվում է դասական քրեական վեպ։ Գիրքը լայնորեն տարածվել է հրատարակությունից հետո՝ համարվելով Քրիստիի հիսուներորդ գիրքը։ Սյուժեն նախկինում դիտարկվել է Քրիստիի՝ Միսս Մարփլի մասին պատմող «Գործընկերը» պատմվածքում, որտեղ կերպարները նույնպես ապրում էին Little Paddocks կոչվող վայրում։

Սյուժե

Chipping Cleghorn թերթում ծանուցում է հայտնվում. «Սպանություն է հայտարարված, և այն տեղի կունենա ուրբաթ՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 6.30-ին, Little Paddocks-ում։ Ընկերնե՛ր, ընդունեք այս հրավերը, սա միակ ծանուցումն է»։ Սա զարմանք է պատճառում Լետիտիա Բլեքլոկին՝ Little Paddocks-ի սեփականատիրոջը։ Ինչևէ սա նրան չի խանգարում, և նա իր հյուրերի համար պատրաստություն է տեսնում։ Գյուղացիների մոտ այս ծանուցումը նույնպես մեծ զարմանք ու հետաքրքրասիրություն է առաջացնում, և նրանցից շատերը գալիս են Բլեքլոկի տուն՝ անիմաստ պատճառաբանումներ հորինելով։ Երբ զարկում է ժամը վեցն անց երեսունը, լույսերը անջատվում են, դուռը ճռռալով բացվում է, մի մարդ է հայտնվում՝ կուրացնող ջահը ձեռքին, ով պահանջում է, որ հյուրերը ձեռքերը վեր բարձրացնեն։ Մեծամասնությունը կատարում է այս պահանջը՝ կարծելով, որ սա խաղի մի մասն է, բայց խաղն ավարտվում է՝ սենյակում երկու կրակոցներ արձակելով։ Երբ լույսերը միացվում են, Միսս Բլեքլոկի ականջից արյուն էր գալիս, իսկ ատրճանակով զինված մարդը մեռած պառկած էր հատակին։ Դորա Բանները (Բաննին) միանգամից ճանաչում է կրակողին․ դա Ռուբի Շերցն էր՝ մի անծանոթ, ով աշխատում էր տեղական հյուրանոցի ընդունարանում և մի քանի օր առաջ Լետիտիայից գումար էր խնդրել։

Այս տեսարանը ենթադրում է տարօրինակ ինքնսապանություն կամ պատահական մահ, բայց տեսուչ Քրադոկը չի ուզում հավատալ դրան։ Քրադոկը այս գործի մեջ ներգրավվում է միսս Մարփլին, որը հյուր է այն հյուրանոցում, որտեղ Շերցը աշխատում էր։ Նրանք իմանում են, որ Շերցը նախկինում հանցագործությամբ է զբաղվել։ Շերցի ընկերուհին, որը սպա կենտրոնում աշխատում է որպես մատուցողուհի, հայտնում է, որ Շերցին վճարել են, որ նա հանդես գա որպես հանցագործ։ Վերջինս հավատում էր, որ դա «հիմար անգլիական կատակ» էր։ Քրադոկը վերադառնում է Chipping Cleghorn, որտեղ միսս Մարփլը մնում էր տեղի երեցի կնոջ տանը։

Միսս Բլեքլոկը աշխատում էր ֆինանսիստ Ռանդալ Գոդլերի մոտ, բայց այդքան էլ լավ չէր ապրում։ Չնայած այս ամենին, նրան մեծ ժառանգություն էր հասնում։ Ռանդալ Գոդլերի կալվածքը օրենքով հասնում էր իր կնոջը՝ Բելլին, ում առողջական վիճակը հիմա այդքան էլ լավ չէ։ Երբ Բելլը մահանա, միսս Բլեքլոկին կհասնի ողջ ժառանգությունը, բայց եթե նա Բելլից ավելի շուտ մահանա, կալվածքը կանցնի խորհրդավոր «Փիփ»-ին և «Էմմա»-ին, ովքեր Ռանդալի քրոջ՝ Սոնիայի երեխաներն են, բայց նրանց միջև հարաբերությունները այդքան էլ ամուր չէին։

Տեսուչ Քրադոկը նկատում է, որ դեպի հյուրասենյակը բացվող դուռը յուղոտված է, իսկ Բաննին նշում է, որ վերջերս դռանը կցված մի աթոռ էր տեղակայված։ Քրադոկը որոշում է ճանապարհորդել Շոտլանդիա՝ հանդիպելու Բելլին։ Բելլը խոստովանում է, որ Լետիտիան հարազատ քույր ուներ Շարլոտ անունով, ում մոտ խպիպ էր հայտնաբերվել։ Նրանց հայրը մահացել էր դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Լետիտիան ստիպված թողնում է իր աշխատանքը և քրոջը տանում է Շվեյցարիա՝ վիրահատության։ Քույրերը սպասեցին մինչև պատերազմը դադարի Շվեյցարիայում, բայց մինչ այն ավարտվելը, Շարլոտը հանկարծակի մահանում է։ Լետիտիան միայնակ վերադառնում է Մեծ Բրիտանիա։

Միսս Մարփլը թեյում է Բաննիի հետ և Բաննին պատմում է վերջերս բացահայտված յուղոտված դռան մասին, որը հայտնաբերել էր տեսուչի հետ միասին։ Նա վստահ է, որ Պատրիկ Սիմոնսը՝ Լետիտայի փոքր զարմիկը, իրականում այն մարդը չէ, ում անունից ներկայանում է։ Սիմոնսը իր քրոջ՝ Ջուլիայի և այրի Ֆիլիպիա Հեյմսի հետ մնում է Little Paddocks կոչված վայրում։ Բաննին նաև վստահ է, որ սպանության գիշերը սենյակում ուրիշ ջահ էր տեղադրված, բայց նրանց խոսակցությունը ընդհատվում է Լետիտայի այցով։

Լետիտիան ծննդյան խնջույք է կազմակերպում Բաննիի համար։ Նա հրավիրում է գրեթե բոլորին, ովքեր ներկա էին սպանության գիշերը։ Նա խնդրում է Միցիին՝ խոհարարին, նրա համար հատուկ տորթ թխել, որը Պատրիկը անվանել էր «Համեղ մահ»։ Խնջույքից հետո Բաննին գլխացավ է ունենում, բայց չի կարողանում գտնել իր՝ վերջերս գնած գլխացավի համար նախատեսված դեղը և որոշում է Լետիտիայի սենյակից վերցնել։ Հաջորդ օրը, Բաննիին մահացած են գտնում։ Միսս Մարփլը այցելում է սգացող Միսս Բլեքլոկին և խնդրում է տեսնել լուսանկարների ալբոմներ, որոնք պարունակում են Սոնիա Գոդլերի՝ Փիփի և Էմմայի մոր, նկարները, բայց Սոնիայի բոլոր նկարները հեռացված էին ալբոմից։ Երբ Միսս Բլեքլոկը նամակ է ստանում իրական Ջուլիա Սիմոնսից, նա բացահայտում է խաբեբային, ով ներկայացել էր որպես Էմմա։ Ինչևէ վերջինս ժխտում է, որ նա փորձում էր սպանել միսս Բլեքլոկին և պնդում է, որ չի տեսել իր երկվորյակին՝ Փիփին։

Միսս Հինչկլիֆը և Մյորգաթրոյդը՝ սպանության գիշերը ներկա երկու օրիորդները, հետևություններ անելով, պարզում են, որ միսս Մյորգաթրոյդը, ով դռան հետևում էր և հետևապես կուրացված չէր ջահից, կարող էր տեսնել, թե ով էր սենյակում, երբ ջահը հասել էր նրանց դեմքերին։ Այս երկուսը եզրակացնում են, որ այն մարդը, ով սենյակում չէր, կարող էր լքել սենյակը այն ժամանակ, երբ լույսերը հանգան և հայտնվել Շերցի հետևում ու կրակել և՛ նրա, և՛ միսս Բլեքլոկի վրա։ Երբ միսս Մյորգաթրոյդը հիշում է այն մեկին, ով սենյակում չէր, միսս Հինչկլիֆի հեռախոսը զանգում է և նրան շտապ կանչում են անասնաբույժի մոտ։ Միսս Հինչկլիֆի մեկնելու հետ մեկտեղ Մյորգաթրոյդը հայտնվում է ճանապարհի վրա՝ ասելով՝ Նա այստեղ չէ՜ր։ Երբ միսս Հինչկլիֆը վերաադառնում է, նա հանդիպում է Միսս Մարփլի հետ, և երկուսով նրանք հայտնաբերում են Մյորգաթրոյդի մարմինը․ վերջինիս խեղդել էին։ Հինչկլիֆը սարսափահար վիճակում հայտնում է Մյորգաթրոյդին կատարվածը։

Տեսուչ Քրադոկը հավաքում է բոլորին Little Paddocks-ում, որտեղ Միցին պնդում է, որ տեսել է, թե ինչպես է միսս Բլեքլոկը կրակում Շերցի վրա։ Բայց Քրադոկը ուշադրություն չի դարձնում նրա խոսքերին և մեղադրում է Էդմունդ Սվեթենհեմին (ինքն իր այրիացած մոր հետ նույնպես ներկա էր այն գիշերը), որ նա ներկայացել է որպես Փիփ։ Քրադոկը մեղադրում է Էդմունդին այն բանում, որ նա ցանկանում էր ամուսնանալ հարուստ կնոջ հետ՝ սպանելով Լետիտիային, բայց Էդմունդը իհարկե ժխտում է այդ ամենը։ Հենց այդ պահին մի բղավոց է լսվում խոհանոցից, որտեղ միսս Բլեքլոկը փորձում էր խեղդել Միցիին լվացարանակոնքում։ Երբ միսս Բլեքլոկը լսում է Դորա Բանների ձայնը, նա շփոթված ազատ է արձակում Միցիին, այնուհետև՝ ձերբակալվում։

Միսս Մարփլը բացահայտում է ճշմարտությունը․ իրականում Շարլոտը չէր Շվեյցարիայում մահացողը, այլ՝ Լետիտիան։ Իմանալով, որ Լետիտիան ժառանգության իրավահաջորդն էր, Շարլոտը, մահացած ձևանալով, վերադարձել է Անգլիա, որտեղ նրան վտանգ չէր սպառնում, քանի որ այնտեղ շատ քչերն էին իրեն ճանաչում։ Նա խուսափում էր շփվել այն մարդկանց հետ, ովքեր Լետիտայի հետ կապ ունեին, ինչպիսիններից է Բել Գոդլերը և իր պարանոցին տարբեր զարդեր էր կախում, որպեսզի թաքցնի խպիպի վիրահատությունից մնացած սպիները։ Բայց Ռուդի Շերցը կարող էր նրան մատնել, քանի որ նա աշխատում էր շվեյցարական հիվանդանոցում, որտեղ Շարլոտը բուժվում էր և կարող էր նրան միանգամից ճանաչել․ ահա թե ինչու Շարլոտը սպանեց նրան։ Դորա Բանները, ով Շարլոտի կողմից ամբողջովին վստահված անձ էր, հակված էր անգիտակցորեն նրան մատնելու։ Մի քանի առիթների ճամանակ նա Միսս Բլեքլոկին անվանում էր «Լոտտի» (Շարլոտ անվան կարճ տարբերակը) Լետտի անվանելու փոխարեն (Լետիտիա անվան կարճ տարբերակը), իսկ նրա խոսակցությունը Միսս Մարփլի հետ ճակատագրական եղավ։ Էմի Մյորգաթրոյդը սպանվել է այն պատճառով, որ հենց նա է գիտակցել, որ Շարլոտը միակն էր, ում աչքերը չէին կուրացվել Ռուդի Շերցի՝ ջահի հարվածից։

Միսս Մարփլը համոզեց Միցիին և Էդմունդին մասնակցել Շարլոտ Բլեքլոկին խաբելու գործընթացին։ Ֆիլիպիայի որպես Փիփ ներկայանալը պլանավորված չէր, բայց տեսուչ Քրադոկին հաջողվեց ճշտել, որ Էդմունդը ցանկանում էր կորզել Ֆիլիպայի ունեցվածքը։ Միսս Մարփլը նմանակել էր Բաննիի ձայնը Շարլոտին մոլորեցնելու և իր ծրագրերից հետ կանգնելու համար։ Վերջիվերջո Գոդլերի ողջ ժառանգությունը անցնում է Ֆիլիպիային և «Ջուլիային», Էդմունդը և Ֆիլիպիան ամուսնանում են և վերադառնում են Chipping Cleghorn՝ շարունակելու իրենց կյանքը։

Կերպարներ

  • Միսս Ջեյն Մարփլ
  • Տեսուչ Դերմոտ Էրիկ Քրադոկ
  • Խուզարկու սերժանտ Ֆլետչեր- Քրադոկի օգնականը
  • Պարոն Հենրի Քլիսերին- Շոտլանդական Յարդի՝ թոշակի անցած լիազորը, Միսս Մարփլի հին ընկերներից մեկը

Գրական ընկալում

Ջուլիան Մաքլարեն Ռոսը հինգ տարի Քրիստիի գրքերից ոչ մեկին չարձագանքելով, վերջապես 1950 թվականի հունիսի 23-ին The Times Literary Supplement գրախոսությանը հայտնեց իր գոհունակությունը գրքի վերաբերյալ՝ Ագաթա Քրսիտիի նոր վեպը միշտ էլ արժանի է դասվել դետեկտիվ ժանրի գրքերից լավագույնների շարքին, և նրա հիսուներորդ գիրքը՝ «Սպանություն է հայտրարարված»-ը ապացուցում է այդ ամենը։ Սյուժեն, ինչպես միշտ, հնարամիտ է, գրելաոճը՝ ավելի ստույգ, իսկ երկխոսությունը և՛ իմաստալից, և՛ սրամիտ։ Իսկ հետաքրքրությունը ընթերցողի մոտ առաջանում է հենց գրքի սկզբից և մինչև վերջին պահը անկանխատեսելի է՝ ինչ կպատահի։ Կարդացողը խելացի պետք է լինի, եթե կանխագուշակի սյուժեի ընթացքը, չնայած նրան, որ Քրիստին, ինչպես միշտ, հավատարիմ է իր սկզբունքներին և անընդհատ ակնարկներ է նետում, բայց այս անգամ ընթերցողը պետք է շատ նրբանկատ մոտենա տեքստին՝ առեղծվածը բացահայտելու համար, մինչ այն պահը, երբ Միսս Մարփլը բացահայտում է հանցագործին։ Արձագանքում եզրակացվեց, որ միսս Քրիստին ևս մեկ անգամ նոր հորիզոններ կտրեց՝ ստեղծելով մի թույլ և բարի մարդասպանի կերպար, ով երեք մարդու մահվան պատճառ դարձավ։ Այսպիսի կերպարը վստահելի է, թե ոչ, արդեն արտացոլում է հեղինակի հոգեբանական խառնվածքը և սյուժեի առանձնահատկությունը[4]։

Մորիս Ռիչարդսոնը 1950 թվականին հունիսի 4-ին The Observer բրիտանական թերթում թողել է իր արձագանքը․ Ըստ նրա Քրիստին ընտրել է մի հարմարավետ, բնակելի գյուղ և այն բնակեցրել է իր սիրելի խուզարկու, ճերմակահեր օրիորդ միսս Մարփլով, որը գործողություններին ավելի ուշ է մասնակցում։ Վարչապետը՝ Քլեմենտ Ատլին նրա մեծ երկրպագուն էր։ 1971 թվականին Քրիստին նոմինացվեց DBE մրցանակաբաշխությանը[5]։

Նորման Շրափնելը 1950 թվականի հունիսի 4-ին The Guardian օրաթերթում նշել է, որ սա Քրիստիի հիսուներորդ գիրքն էր և ասել է, որ սպանողը ներկայացել է շատ խելամիտ և լավ ծրագրված խաղով[6]։

Մի անհայտ գրաքննադատ 1950 թվականի սեպտեմբերի 30-ին Toronto Daily Star օրաթերթում նշել է, որ «Սպանություն է հայտարարված» գիրքը ցուցադրում է այն ողջ ճարպկությունը և հմտությունը, որը կարելի է ակնկալել Ագաթա Քրիստիից[7]։

Ռոբերտ Բեռնարդը նշել է, որ սա Ագաթա Քրիստիի գերազանց գրքերից մեկն է, ուղղակի վերջն ավարտվում է սպանությամբ։ Գիրքը հեռակա կապ ունի նույն հեղինակի «Գործընկերը» գրքի հետ[8]։

Entertainment Weekly ամերիկյան շաբաթական պարբերականի Binge! հոդվածում գրողները «Սպանություն է հայտարարված» գիրքը ընտրել են որպես իրենց պարբերականի սիրելին «Քրիստիի ինը հիանալի վեպերը» շարքից[9]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 15)
  2. John Cooper and B.A. Pyke. Detective Fiction – the collector's guide: Second Edition (pp. 82, 87) Scholar Press. 1994; 0-85967-991-8
  3. 3,0 3,1 American Tribute to Agatha Christie
  4. The Times Literary Supplement, 23 June 1950 (p. 385)
  5. The Observer, 4 June 1950 (p. 8)
  6. The Guardian, 9 June 1950 (p. 4)
  7. Toronto Daily Star, 30 September 1950 (p. 16)
  8. Barnard, Robert. A Talent to Deceive – an appreciation of Agatha Christie – rev. ed. (p. 198). Fontana Books, 1990. 0-00-637474-3
  9. «Binge! Agatha Christie: Nine Great Christie Novels». Entertainment Weekly (1343–44): 32–33. 26 December 2014.

Արտաքին հղումներ