«Խտաչափ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 32. Տող 32.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=93}}
[[Կատեգորիա:Չափիչ սարքեր]]
[[Կատեգորիա:Չափիչ սարքեր]]
[[Կատեգորիա:Խտություն]]
[[Կատեգորիա:Խտություն]]

10:01, 31 Հուլիսի 2019-ի տարբերակ

Խտաչափ, հեղուկների կամ գազերի խտությունը չափելու սարք։ Տարբերում են կշռային (պիկնոմետր), ստատիկ (արեոմետր) և դինամիկ խտաչափեր։ Կշռային խտաչափի գործողության սկզբունքը հիմնված է որոշակի ծավալի հեղուկի անմիջական կշռման վրա։ Ստատիկ խտաչափում միջավայրի խտությունը որոշվում է նրա մեջ ընկղմված լողանը դուրս մղող արքիմեդյան ուժով։ Դինամիկ խտաչափի աշխատանքը հիմնված է արտահոսման օրենքի վրա (գազերի խտությունները հակադարձ համեմատական են միևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում բարակ պատի նեղ անցքերից արտահոսող գազերի արագությունների քառակուսուն)։ Հեղուկների խտությունը չափելու համար կիրառվում են նաև ռադիոիգոտոպային, վիբրացիոն և ուլտրաձայնային խտաչափեր։

Արեոմետր

Մշտական զանգվածի արեոմետր

Արեոմետր, հեղուկների և պինդ մարմինների խտության չափման սարք, որի աշխատանքի սկզբունքը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա[1]։ Կարծիք կա, որ արեոմետրը հայտնագործել Հիպատիան։

Արեոմետրը ապակե խողովակ է, որի ստորին մասը, տրամաչափման ժամանակ, լցվում է սնդիկով՝ անհրաժեշտ զանգված ունենալու համար։ Վերին՝ նեղ մասում գտնվում է սանդղակը, որը նշագրված է լուծույթի խտության արժեքով կամ լուծված նյութի խտության արժեքով։ Լուծույթի խտությունը հավասար է արեոմետրի զանգածի և նրա ծավալի հարաբերությանը, ինչ չափով որ այն իջեցվում է հեղուկի մեջ։ Համապատասխանաբար՝ կան հաստատուն ծավալի և հաստատուն զանգվածի արեոմետրեր[1]։

  • Հաստատուն զագնվածի արեոմետրով հեղուկի խտությունը չափելու համար չոր և մաքուր արեոմետրը իջեցնում են այդ հեղուկի մեջ այնպես, որ այն ազատ լողա նրանում։ Խտության արժեքը կարդում են արեոմետրի սանդղակից՝ մենիսկի ստորին ծայրից։
  • Հաստատուն ծավալով արեոմետրով չափելու համար փոխում են նրա զանգվածը նրա սուզումը հասցնելով որոշակի չափի։ Խտությունը որոշվում է բեռի զանգվածով և դուրս մղված հեղուկի ծավալով։
Յոթ լողանից կազմված արեոմետր, որը նախատեսված է մեքենայի մարտկոցների էլեկտրոլիտի խտությունը չափելու համար

Գործնական կիրառության համար արեոմետրը աստիճանավորում են ըստ լուծվող նյութի խտության, օրինակ՝

Քանի որ հեղուկների խտությունը կախված է ջերմաստիճանից, խտության չափումները պետք է կատարվեն որոշակի ջերմաստիճանում, որի համար արեոմետրին օժտում են նաև ջերմաչափով։

Գոյություն ունեն արեոմետրերի հետևյալ տեսակները՝


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Физический энциклопедический словарь / Гл. ред. А. М. Прохоров. Ред. кол. Д. М. Алексеев, А. М. Бонч-Бруевич, А. С. Боровик и др. — М.: Сов. энциклопедия, 1983. — С. 32—33. — 982 с. — 100 000 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 93