«Խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 39. Տող 39.


{{Երկնային մեխանիկա}}
{{Երկնային մեխանիկա}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=34}}


[[Կատեգորիա:Խավարումներ]]
[[Կատեգորիա:Խավարումներ]]

10:24, 25 Հուլիսի 2019-ի տարբերակ

1999 թվականի Արեգակի խավարումը Ֆրանսիայում

Խավարում, աստղագիտական երևույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։

Խավարումներին են համարվում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև աստղերի և մոլորակների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակի վրայով ներքին մոլորակների (Մերկուրիի և Վեներայի) անցումները, մոլորակի սկավառակի վրայով իր արբանյակների անցումները։

Երկրի մթնոլորտի վերին շերտերում Արեգակի ճառագայթների մի մասը (հիմնականում կարճալիք) կլանվում է, ցրվում, իսկ երկարալիք մասը բեկվում է և լուսավորում Լուսինը։ Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ։ Խավարման ընթացքում Լուսնի երանգով ուսումնասիրում են մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը։

Արեգակի խավարում

Նորալուսնի ժամանակ (տես Լուսնի փուլեր), երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է։ Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը` իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում)։

Լուսնի խավարում

Լիալուսնի ժամանակ, երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի մեջտեղում, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։

Խավարումների պարբերությունները

Լուսնի ուղեծրի և խավարածրի հարթությունները կազմում են 6' անկյուն։ Այդ պատճառով նորալուսնի ընթացքում հաճախ Լուսնի ստվերը Երկրի վրա չի ընկնում, իսկ լիալուսնի ժամանակ Լուսինը գտնվում է Երկրի ստվերից վերև կամ ներքև, այսինքն խավարումներ տեղի չեն ունենում։ Մեկ տարում տեղի է ունենում Արեգակի առնվազն 2 և ամենաշատը՝ 4 խավարում։ Լուսնի խավարում այդ տարում կարող է ընդհանրապես չլինել։ Մեկ տարում կարող է լինել Լուսնի ամենաշատը 2 խավարում։ Խավարումների կրկնվելը կախված է Արեգակի նկատմամբ Լուսնի դիրքի վերականգնման (սինոդական ամիս), ինչպես նաև լուսնահանգույցներով հաջորդաբար անցումների միջև եղած ժամանակամիջոցից (դրակոնյան ամիս)։ Արեգակի և Լուսնի խավարումները միևնույն հաջորդականությամբ կրկնվում են յուրաքանչյուր 18 տարի 11⅓ (կամ 10⅓, հազվադեպ էլ՝ 12⅓, կախված այդ ժամանակամիջոցում եղած նահանջ տարիների քանակից) օրը մեկ։ Խավարումների կրկնման պարբերության ընթացքում՝ 6585, 32 օրում, լինում է 223 սինոդական և 242 դրակոնյան ամիս։ Այդ պարբերությունը հայտնի է եղել դեռևս հնում և անվանվել է սարոս։ Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում 70 խավարում, որոնցից 41-ը՝ Արեգակի, իսկ 29-ը՝ Լուսնի։ Երկրի տվյալ վայրից Արեգակի լրիվ խավարում դիտվում է 300 - 400 տարին մեկ։

Խավարումները հին Հայաստանում

Հայ մատենագրությունում պահպանվել են խավարումների դիտման բազմաթիվ վկայություններ, որոնցից մեզ հասած ամենահինը վերաբերում է XV դարի Արեգակի խավարմանը։ Անանիա Շիրակացին (VII դար) ճիշտ է բացատրել Արեգակի և Լուսնի խավարումների պատճառները։ Բացի սարոսից, միջնադարյան Հայաստանում օգտվել են խավարումների 613 տարի 5 ամիս, ինչպես նաև հաճախ տեղի ունեցող 177 օր պարբերություններից։

Տես նաև

Արտաքին հղումներ

Պատկերասրահներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 34