«Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 62. Տող 62.
:::::[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ջան, չգիտեմ ինչպես ռուվիքին (չեմ էլ ուզում իմանալ, այն ինձ համար չափանիշ չի), անգլովիքիում must բառը կիրառվել է լրիվ այլ նպատակների համար, ինչպես ես վերևում գրել էի, ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, այնտեղ գրված է որ ադմինը չպետք է չարաշահի կոճակը կամ ցուցադրի իր գաղտնաբառը: [[ՎՊ:ԻՎՊ]] կանոնով ադմինը բյուրոկարտիայի տարր է այն իմաստով, որ հետևում է կանոնների պահպանմանը: Նախադասությունը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ, 6 ամսվա ընթացքում նվազագույնը x չկատարելու դեպքում ադմինը զրկվում է դրոշակից: Հետո ավելացնել կոճակի չարաշահման դեպքերը, դա ավելի կարևոր է, քան պասիվությունը:--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 06:00, 16 Հուլիսի 2019 (UTC)
:::::[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ջան, չգիտեմ ինչպես ռուվիքին (չեմ էլ ուզում իմանալ, այն ինձ համար չափանիշ չի), անգլովիքիում must բառը կիրառվել է լրիվ այլ նպատակների համար, ինչպես ես վերևում գրել էի, ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, այնտեղ գրված է որ ադմինը չպետք է չարաշահի կոճակը կամ ցուցադրի իր գաղտնաբառը: [[ՎՊ:ԻՎՊ]] կանոնով ադմինը բյուրոկարտիայի տարր է այն իմաստով, որ հետևում է կանոնների պահպանմանը: Նախադասությունը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ, 6 ամսվա ընթացքում նվազագույնը x չկատարելու դեպքում ադմինը զրկվում է դրոշակից: Հետո ավելացնել կոճակի չարաշահման դեպքերը, դա ավելի կարևոր է, քան պասիվությունը:--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 06:00, 16 Հուլիսի 2019 (UTC)
::::::[[Մասնակից:Samo04|Սամվել]] ջան, վերաձևակերպեցի նախագծում: Կոճակի չարաշահման դեպքը ավելացրեցի որպես դրոշակազրկման երրորդ պայման, իսկ դեպքերը, եթե կթարգմանես անգլերենից, կտեղադրեմ կամ կտեղադրես, տեղը թողել եմ: Ուղղակի այդ դեպքում երևի պիտի քննարկվի ադմինի գործողությունները: Նախորդ երկու կետի համեմատությամբ, սա կա՛մ պիտի հստակ շարադրվի, կա՛մ համայնքը որոշի:--[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քննարկում]]) 22:23, 16 Հուլիսի 2019 (UTC)
::::::[[Մասնակից:Samo04|Սամվել]] ջան, վերաձևակերպեցի նախագծում: Կոճակի չարաշահման դեպքը ավելացրեցի որպես դրոշակազրկման երրորդ պայման, իսկ դեպքերը, եթե կթարգմանես անգլերենից, կտեղադրեմ կամ կտեղադրես, տեղը թողել եմ: Ուղղակի այդ դեպքում երևի պիտի քննարկվի ադմինի գործողությունները: Նախորդ երկու կետի համեմատությամբ, սա կա՛մ պիտի հստակ շարադրվի, կա՛մ համայնքը որոշի:--[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քննարկում]]) 22:23, 16 Հուլիսի 2019 (UTC)
* Սամվել ջան, կարող են ադմինի քննարկման էջում գրել, որ շտապ միջամտության կարիք կա, բայց ադմինը կրկին չնկատի, կամ հավես չունենա, կամ էլ ժամանակ չգտնի։ Տեսնել-չտեսնելու դրվագները ապացուցելը վիքիտիրույթից դուրս է, դա ավելի շատ քննչական բնույթի գործողություններ են ))) Միևնույն ժամանակ դա ադմինի արդյունավետության ցուցիչ է։ Օրինակ, կանոնակարգով կարող է նշված է, որ ամսական երկու ադմինական գործառույթ պետք է անի, ինքը կատարում է, առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է։ Բայց ասենք, որևէ մասնակից տեսնում է, որ այս ադմինը հոդվածներ է գրում, ուղղում, բայց զանգվածային վանդալիզմի դեպքերի ժամանակ ոչ մի բան չի անում։ Տվյալ դեպքում պարտադիր չէ, որ կանոնակարգում կոնկրետ բոլոր իրավիճակային լուծումները նկարագրված լինեն։ Եթե մասնակիցն արդյունավետության խնդիր է տեսնում, կարող է քննարկում բացել, և եթե քննարկման ժամանակ տեսնում է, որ վիքիհամայնքում շատերը իր պես են կարծում, կարող է դրոշակից զրկման քվեարկություն բացել և եթե քվեարկության իրավունք ունեցողների մեծ մասի համար համոզիչ կլինի, որ այդ ադմինին դրոշակը պետք չի, ապա դրոշակից զրկեն։ Բնականաբար ադմինները պետք է հնարավորինս ուշադիր լինեն, որ փաստարկների <<համոզման>> գործընթացը չվերածվի համայնքի կամ այլկարծության դեմ ճնշումների կամ հարձակումների (այդպիսի պրակտիկա եղել է) կամ էլ կուլիսային քարոզարշավների։ Այս դեպքերում է, որ ադմինները 2/3 ձայներով պետք է քվեարկությունը գոնե առժամանակ դադարեցնեն։ Կրկնվեմ, այս ամենի նկարագրությունը կանոնակարգում պարտադիր չէ, սրանք տրամաբանական գործողություններ են, որոնք անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է կիրառվեն, քանի որ բխում են վիքիգաղափարախոսությունից։-[[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]] ([[Մասնակցի քննարկում:Ankax Hayastan|քննարկում]]) 10:36, 20 Հուլիսի 2019 (UTC)
;Նախորդ քննարկումներ
;Նախորդ քննարկումներ
Առաջարկում եմ ծանոթանալ նաև այս թեմայով նախորդ քննարկումներին՝
Առաջարկում եմ ծանոթանալ նաև այս թեմայով նախորդ քննարկումներին՝

10:36, 20 Հուլիսի 2019-ի տարբերակ

Կանոնակարգային քննարկումներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգային քննարկումների հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգային խնդիրների շուրջ նոր գաղափարների քննարկման և մտքերի փոխանակման համար։

Որոնել կանոնակարգերի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Ադմինիստրատորների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Վիքիպեդիայի ադմինիստրատոր

Հարգելի՛ վիքիհամայնք, քանի որ վերջերս ակտիվացան ադմինների անակտիվության հետ կապված խոսակցությունները, և դրանք ի հայտ բերեցին կանոնակարգային որոշ բացեր, որոշվեց կարգի բերել կանոնակարգային մի հարց, այն է՝ ադմինը ե՛րբ է համարվում անակտիվ և այդ պարագայում ինչպիսին պետք է լինեն քայլերը: Կանոնակարգը թարգմանված է ռուսերեն տարբերակից: Առաջարկները և դիտողությունները սիրով կընդունվեն մեկ ամսվա ընթացքում: Կանոնակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:--Սիգմա (քննարկում) 21:17, 14 Հունիսի 2019 (UTC)[reply]

Քննարկման ժամկետները 15.06.2019 - 15.07.2019

Կարծիքներ

Շնորհակալություն Սիգմային՝ այսչափ անհրաժեշտ կանոնակարգի նախագիծը կազմելու համար։ Ընդհանուր առմամբ առաջարկվող կանոնակարգային դրույթները բավականին իրավաչափ են և անհրաժեշտ։ Դեմ եմ միայն 6 ամսում նախատեսված քանակի խմբագրում չկատարած անձին 3 ամիս ժամանակ տալուն, ինչպես նաև այդօրինակ պասիվությունից հետո քվեարկությամբ դրոշակից զրկելուն։ Ես կողմ եմ 6 ամսում անհրաժեշտ քանակի գործողությունների բացակայության դեպքում միանգամից մետա դիմելու և դրոշակազրկելու տարբերակին՝ առանց որևէ քվերկության։--Օmıcrօn 22:47, 14 Հունիսի 2019 (UTC)[reply]

Երեկվանից հետո ոչինչ չի փոխվել, այդ պատճառով պատճենում եմ գրածս այստեղ։ Այս պահին ես տեսնում եմ պասիվ ադմին ունենալու երեք վտանգ․

Եթե ինչ-որ կետ մոռացել եմ, խնդրում եմ մյուս մասնակիցներին լրացնել։ Մեր վիքին բավական փոքր է, հետևաբար կանոնակարգային լուրջ փոփոխությունները շատ հազվադեպ են լինում, հետևաբար առաջին կետի համար վեց ամիս խիստ բացակայությունը նույնիսկ շատ փոքր ժամանակահատված է։ Երկրորդ կետը մի փոքր ֆանտաստիկայի ժամրից է, մեր մեջ ասած՝ հատկապես երբ two-factor authentication գոյություն ունի։ 3-րդը երևի նշածներիցս ամենառեալն է, բայց նման իրավիճակում մենք երբևէ չենք եղել։ Հետևաբար, իմ կարծիքով եթե վեց ամսվա կանոնը փոխելու կարիք կա, այն պետք է մեկ տարի դարձնել, ոչ թե ավելի փոքրացնել (ի դեպ, Անգլերեն Վիքիպեդիայում դրոշակից զրկում են հինգ տարի պասիվության դեպքում)։ Խնդրում եմ նման խիստ կանոններին կողմ մասնակիցներին բացատրել (առանց հռետորական «ի՞նչ իմաստ ունի պասիվ ադմին ունենալը» հարցի էլի, խնդրում եմ ։Ճ) թե ինչո՞ւ պետք է ես կողմ քվեարկեմ այս կանոնակարգին։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:08, 14 Հունիսի 2019 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Նախ շնորհակալություն Սիգմա մասնակցին կանոնակարգի բացը նկատելու, նախաձեռնելու և թարգմանելու համար։ Այսպես ավելի հստակ է և ավելի ճիշտ է հետևել կանոնակարգին, քան առաջնորդվել մարդկային հատկանիշների նկատմամբ ունեցած սուբյկտիվ գնահատականներով։ Օմիկրոնի առաջարկին միանում եմ, քանզի եթե 6 ամիս պասիվ է, ողջամիտ է ենթադրել, որ հաջորդ օրը ադմինական ակտիվության բռնկում չի լինելու։ Ցանկության և մոտիվացիայի վերադարձի դեպքում նոր հայտ ներկայացնելը և նորից դրոշակ ստանալը պարզ գործընթաց է։ Այս երևույթը կբերի նաև անընդհատ թարմացման, ակտիվ ադմինական կազմ ունենալուն։ Հիմա հարցերին․

  • Եթե կանոնակարգով պասիվության ժամկետ ենք սահմանում, ապա ինչո՞ւ պետք է հետո քվեարկությամբ որոշում կայացնենք։
  • Դեմ եմ նաև «կամ չեն հայտնվել օբյեկտիվ պատճառներ այդպիսի ցածր ակտիվության համար» սահմանմանը։ Այս դեպքում էլ ենք բերում սուբյեկտիվ գնահատականի դաշտ։ Ինչը մեկի համար օբյեկտիվ է, մյուսի համար կարող է օբյեկտիվ չլինել։ Երևի՞ օբյեկտիվ պատճառների ցանկ որոշենք։ Կանոնակարգն անիմաստ է դառնում, քանի որ միշտ կարող են բերվել պասիվության «օբյեկտիվ» պատճառներ․ հոգեբանական ընկճվածություն, առողջական, համակարգչի վնասվել, ընտանեկան խնդիրներ, քաղաքական հետապնդում (։Ճ) և այլ։
    • Կարելի է հստակ ցանկ սահմանել, որը տարընթերցումներ կարող է բերել: Ուղղակի կարելի է հանել այս կետը և թողնել վերջնաժամկետ՝ 6 ամիս կամ 1 տարի: Դրանից հետո անակտիվ ադմինի էջում ծանուցվում է և դիմում ենք մետա: --Սիգմա (քննարկում) 22:07, 16 Հունիսի 2019 (UTC)[reply]
  • Ինչո՞ւ առնվազն ողջունելի չէ պասիվ ադմիններ ունենալը․ Ունենք ադմինների ընդհանուր թվի 2/3-ով որոշում կայացելու դեպքեր։ Պասիվ ադմինների քանակի ավելացումը կբերի այս կետի իրականացման անհնարինությանը, քանզի 11 ադմինների դեպքում, եթե 4-ը պասիվ լինեն, գործնականում անհնարին կդառնա ապահովել ադմինների 2/3-ի որոշում։ Կան մի շարք այլ դեպքեր, որոնցում նույնպես սահմանված է ադմինների 2/3-ի որոշում՝ քվեարկության ժամկետի ավելացում, կասկածելի դեպքեր, նպատակային ցուցանիշներ լրացնելու դեպքեր և այլ։
  • Հռետորական հարց չհնչեցնելու Աշոտի խնդրանքին․ Աշոտ ջան, նախ հարցը հռետորական չէ, քանզի կոնկրետ պատասխան է ակնկալում։ Ինչո՞ւ ունենալ պասիվ ադմին։ Վերև ես գրել եմ ինչու «չպետք է ունենալ» պասիվ ադմին, իսկ «ինչու ունենալու» հարցին պատասխան չի եղել։ եթե այդ հարցն անիմաստ ես համարում, ինչո՞ւ ընդհանրապես պասիվության ժամկետ սահմանենք, եկեք հանենք այդ կետը։ Պասիվությունը չի կարող դրոշակից զրկվելու պատճառ լինել, եթե անգամ ադմինական տասնյակ տարիների ընթացքում որևէ գործողություն չի եղել։ --Ավետիսյան91 (քննարկում) 07:13, 15 Հունիսի 2019 (UTC)[reply]
Նարեկ ջան, ինչպես արդեն նշել եմ, քննարկումներում հենց այն կողմը, որը անում է պնդում է (օրինակ «X բանը խնդիր է և չպետք է լինի»), կրում է ապացուցման բեռը իր վրա, ոչ թե մնացածը պետք է ապացուցեն որ «X բանը խնդիր չէ»։ Աշոտը ձեր փոխարեն փորձում է փաստարկներ կազմել, սակայն դա էլ ցավոք, չի բերում քննարկումը փաստարկված ու հիմնավորված քննարկման դաշտ։ Եվս մեկ անգամ խնդրում եմ, հիմնավորեք ձեր պնդումները, որ քնարկումը լինի կառուցողական ու արդյունավետ։ Քանի որ մի քանի տեղ իմ արձագանքն է ակնկալվում, ես մի 2 անգամ կարձագանքեմ, բայց առհասարակ, չփաստարկված քննարկումները ՎՊ–ում չեն ողջունվում և առավել կառուցողական է դրանք անտեսելը։
Խնդրում եմ նաև պարզաբանեք օրինակ, ինչի՞ վրա է հիմնված ձեր հավատքն առ այն որ ադմինների կամավորությունը ստիպողական դարձնելով, իրանց ակտիվության սինիթետիկ ցուցանիշներ վերահսկելով, մենք կգանք «անընդհատ թարմացման, ակտիվ ադմինական կազմ ունենալուն»։ Իմ համար տեսականորեն էլ ակնհայտ է, որ կստանանք հակառակ էֆֆեկտ, ավելին, մեր մոտ ադմին դառնալու ցանկության պակասը նաև այսպիսի թյուր տրամադրություններից էլ է գալիս։ Բայց մի կողմ թողնենք իմ անձնական փորձն ու պատկերացումները, որոնք սուբյեկտիվ են և նայենք, ձեր իսկ նշած վրացերեին Վիքիպեդիայի իրական փորձին, որին կարծում եմ զուտ բավարար չհետազոտելու պատճառով եք անհեռատեսորեն առաջարկում ընդօրինակել։ Դիտենք «լուսավոր ապագան»՝
  • 2011 – 10-ից ավել ադմին, ակտիվության նորմալ բաշխում
  • 2012 – 10-ից ավել ադմին, ակտվիության նորմալ բաշխում
  • 2013 – էլի մոտ 10 ադմին
  • 2014 2014-ին դեռ կա ադմինական կազմ, այն փոխվում է, բայց օգոստոսի վերջ ընդունվում է ձեր նշած կանոնակարգը
  • 2015 մնում է միայն 3 ադմին (չգիտեմ այդ պահանջները ո՞ւմ միտքն էին, բայց էջը ստեղծել են այդ 3-ից 2-ը)
  • 2016 նույն 3 ադմին են
  • 2017 նույն 3 ադմին
  • 2018 նույն 3 ադմին
  • 2019 նույն 3 ադմինը (!!)
Այդ 3 ադմիններից, 2-ը նաև բյուրոկրատ են ու այ հենց այնտեղ է 5 տարուց ավել լճացած–կանգնած վիճակ, ի տարբերութուն մեզ, որտեղ մարդիկ ավելանում են, ինտեգրվում են, չեն քաշվում իրար հետ չհամաձայնվել, նոր առաջարկներ ու շունչ բերել, հոգնում ժամանակվորապես կամ ընդմիշտ գնում են։ Ավելի երբեմնի «տարածաշրջանային» առաջատար Վրացերեն Վիքիպեդիան, իմ լսածով առհասարակ թափախվել է կոնֆլիկտների ու լճացումների մեջ։ Իսկ նկատե՞լ եք մեզանից երբեմն անգամներ քիչ խմբագրողներով, մեզանից շատ արգելափակումները՞… Չեմ ճանաչում մեր վրացախոս համախոհների, բայց հետաքրքիր է, ո՞ւմ միտքն էր այս շեմ դնելը։ Վերանալով կոնկրետ անձերից ու կաՎՊ-ից՝ չեմ զարմանա, որ հենց պայմանական «եռյակի» միտքը կարող էր լինել (այստեղ փաստ է, որ 3-ից 2-ը կարծես առվնազն դեմ չէին)։ Ու արդեն ոչ թե իմ ենթադրությունն է, այլ փաստ է, որ ձեր առաջարկը բերելու է հենց սրան՝ ճահճացած, խիստ փոքրաթիվ, բազմակարծությունից ու լայնախոհությունից զուրկ, շատ ցածր «ավտոբուսի հանգամանքով» (Bus factor), նոր մարդ չընդունող («օբյեկտիվ» «պատճառով»), համայնքի կողմից ոչ միշտ ընդունվող, և նախագծում բացառիկ ներդրման պատճառով այն անխուսափելիորեն «սեփականություն» զգացող մարդկանց վերահսկողության, որոնց ոչ ոք չի էլ ուզենա փոխարինել։
Անկեղծ ասած, վստահ էի, որ սա ձեր պես փորձառու Վիքիեպեդիացինոին, պետք է հասկանալի լիներ, առանց կոնկրետ օրինակների։ Հիմնվելով այս բանը չտեսնելու ու չզգալու, Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան հակառակ առաջարկներին (ՎՊ–ն Բյուրոկարտիա չէ, ՎՊ–ն Պարտադրանք չէ) և այլ ոչ վիքիական երևությների վրա, խնդրում եմ՝ ծանոթացեք հարցին խորությամբ, չսահմանափակվելով ռուՎՊ–ով և «փչցած հեռախոսով» վիքիկառուցվածքի մասին տեղեկացված «հետխորհրդային» Վիքիներով, ապա նոր համայնքի ուշադրությունը հրավիրեք հարցի շուրջ նման «հետազոտված», «փաստարկված» ու «մտածված» առաջարկների վրա։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 09:47, 15 Հունիսի 2019 (UTC)[reply]

Ալեքսեյ ջան, մերսի կարծիքի համար, այն շատ կարևոր է, նաև մերսի հղումների համար, տեղյակ չէի։ Փաստորեն տարբեր ժամանակներում նման խնդիրներ եղել են։ Ասեմ, որ.

  • Քննարկում բացելու արդյունքում վիճակը չվատացավ, քանի որ ադմիններից մեկը լքել էր վիքին (պաշտոնաթող), դրոշակն էր մնացել, մյուսն էլ այլ նախագիծ էր տեղափոխվել։ Վիճակը լավացա՞վ. կարծում եմ այո։ Եթե վաղը ադմինների ձայների 2/3-ով որոշում կայացնելու խնդիր լինի, ադմիններն ավելի հեշտ կկարողանան դա ապահովել։
  • Նոր կարծիքների ծանոթացա, մասնավորապես Vacio մասնակցի՝ որոշակի ժամկետով ադմիններ ընտրելու առաջարկը։ Չեմ ասի, թե միանշանակ կողմ եմ, սակայն քննարկելու արժանի տարբերակ է, որի արդյունքում պարզ կդառնա դրական ու բացասական կողմերը։ Նույն մասնակիցը նաև իմ այն հարցադրումն է բարձրացրել 9 տարի առաջ, որն Աշոտը հռետորական համարեց՝ «Եթե ադմինը նշված պարտավորությունների ոչ մեկով չի զբաղվում տևական ժամանակահատված, կարող ես նշել ընդամենը մեկ պատճառ ինչո՞ւ համար են նրան պետք ադմինի լիազորություններ։»։ Հա, առաջարկածդ տարբերակով ինքը «պետք է» հիմնավորի ինչու չմնա դրոշակը, որը չի արել։ Իմ հիմնավորումներից մեկը 2/3-ի գործոնն է, մյուսը՝ պասիվ ադմին ունենալու չհիմնավորումը։
  • Հետաքրքիր էր նաև, որ Լիլիթն էլ է ժամանակին գրեթե նույն բանն առաջարկել, ինչ՝ հիմա ես, չնայած որ հիմա կարծես այլ կարծիք ունի. «եթե գա ժամանակ, որ ադմինը չկարողանա ինչ-ինչ պատճառներով իր պարտականությունները կատարել, թող հրաժարվի դրոշակից, երբ էլի պատրաստ լինի, համայնքը համոզված եմ, որ նորից կառաջադրի»։ Այս միտքը մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով գրել եմ։ Կարևոր է նաև, որ նա տարբեր հիմնավորումներ է բերում, մասնավորապես կանոնակարգը կարող է մոտիվացնել, «ստիպել» ադմինին ավելի ակտիվ լինել։ Համաձայն եմ, կարող է։ Դրանից՝ ադմինների ակտիվությունից միայն նախագիծը կշահի։ Այստեղ ամենևին պարտադրանք չկա. որպես ադմին ակտիվ չի՞, օքեյ, թո մնա սովորական խմբագիր։
  • Ցավալի էր նկատել նաև, որ երկու քննարկումներում էլ ակտիվ կարծիքներ հայտնողների էջեր գնալով պարզեցի պաշտոնաթող են եղել, որոշները նշել էին ՀՎ-ում տիրող ոչ կանոնակարգային խնդիրների պատճառով։ Ի դեպ. Nimeru23 մասնակիցն էլ կարծես նման խնդիրներ նշեց հեռանալուց առաջ։ Իսկ ով չի հեռացել, հիմա ադմին է։ Սա առնվազն խնդիրների մասին է խոսում ու պետք է քննարկումներով հասկանանք ինչ անել, որ նման դեպքեր չլինեն։

Քննարկման թեմայից չշեղվելու համար ասեմ, որ Սիգմայի թարգմանած՝ առաջարկվող նախագծով այս պահին առավելագույնը 1 ադմին «կվտանգվի», դա էլ կարող ենք էստեղ քննարկել, շեմը փոփոխել, խնդիր չեմ տեսնում, բայց հստակեցումը, ամեն դեպքում, պետք է։ Կանոնակարգը որոշի չափանիշներ, ոչ թե կանոնակարգն ասի այ էստեղ խնդիր կա, մենք դնենք քվեարկության ու առաջնորդվենք անձնական/աշխատանքային հարաբերություններով/հարգանքով (Այս հատվածը քո 14 թվի ձևակերպումն եմ վերցրել, որ շատ հարվածներ չուղղեմ իմ վրա՝ մտավախություն կա)։ Վրացերեն վիքիի վիճակագրությունն ուսումնասիրելն իհարկե տպավորիչ էր, սակայն չկենտրոնանանք իրենց վրա, հղումով պարզապես ցույց եմ տվել, որ նման պրակտիվա կա։ Կոնկրետ 3 ամիսը ողջամիտ չեմ համարում, բայց ժամկետ սահմանել պետք է։ Միգուցե այլ վիքիներում էլ լինեն։ 6-ը քի՞չ է, քննարկենք, բայց ինչ ընդունենք, հստակ լինի, որ տարընթերցման տեղ չթողնի ու յորօրովի չմեկնաբանենք։ Ինձ համար 6 ամիսն ընդունելի տարբերակ է։ Վերահսատատում եմ նաև հստակ ժամկետ սահմանելու և առանց քվեարկության զրկելու տեսակետս։--Ավետիսյան91 (քննարկում) 12:49, 15 Հունիսի 2019 (UTC)[reply]

Իմ կարծիքով ադմինիստրատորին դրոշակից զրկման հիմնական և հիմնավոր դրույթ պետք է լինի ադմինիստրատորի գործիքների անհիմն չարաշահումը, ակտիվության մասը ինձ համար նվազ կարևոր է: Երկորդ կանոնի նախագծից պետք է հանել պարտավոր է, պարտական է և նմանատիպ այլ արտահայտությունները, ոչ ոք Վիքիպեդիայում պարտավոր չէ ինչ որ բան անելու, այդ թվում նաև ադմինները, ամեն ինչ կառուցված է կամավորության սկզբունքի վրա:--Սամվելքննարկում 13:48, 8 Հուլիսի 2019 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ @Samo04 ջան, եթե գնահատման ընթացքում ես կհամաձայնեի, որ մասնակիցների այս խումբը պարտավոր չէ կարդալ, կարծիք հայտնել, հրավիրել ոլորտի այլ մասնագետի, սակայն ադմինների պահով, կարծում եմ, այդ համաձայնությունը չի լինի: Ցանկացած մասնակից, լինելով վիքիխմբագիր, ազատ է և զուրկ պարտականություններից, եթե դրանք չեն հակասում վիքիգաղափարախոսությանը և վիքիկանոնակարգերին (չնայած այստեղ էլ յուրատեսակ պարտավորություն է առաջանում), իսկ ադմինիստրատոր դառնալուց հետո որոշակի պարտավորություններ է վերցնում իր վրա, որոնք պիտի բարեխղճորեն կատարի: Համայնքը վստահում է նրան այդ դրոշակը, ուրեմն ադմինական պարտականությունները կատարելիս նա պետք է արդարացնի համայնքի սպասելիքները: Կարծում եմ՝ կամավորության սկզբունքի շահարկումը միշտ չէ, որ տեղին է: Հարգանքներս՝ --Սիգմա (քննարկում) 10:17, 15 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Վիքիպեդիայում խմբագրելն է <<կամավոր կամավորության>> վրա հիմնված։ Մինչդեռ ադմինների դեպքում <<պարտադիր կամավորություն>> է։ Երբ ադմինը Վիքիպեդիայում խմբագրում է և տեսնում է բացահայտ զանգվածային վանդալիզմ, ապա պարտավոր է արագ հակամիջոցներ ձեռնարկել։ Հակառակ պարագայում ճիշտ կլինի թեկնածություն դնելուց նշի, որ ինքն ապագայում որևէ պարտավորվածություն չի զգալու ) ---Հայորդի (քննարկում) 10:33, 13 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Սիգմա և Հայորդի, ՎՊ:ԻՎՊ կանոնով հստակ սահմանված է, որ «Վիքիպեդիան պարտադրանք չէ», դա գործում է ցանկացած դեպքում: Հիմա ընդունենք ես որպես ադմին տեսնեմ վանդալություն և չկանխեմ այն, ինչպե՞ս եք ապացուցելու, որ ես տեսել եմ և չեմ կանխել: Բացի այդ որևէ կետում գրված չէ ինչպիսի պատժամիջոցներ պետք է սահմանել այն ադմինների համար, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունները: Ավելացնեմ, որ յուրաքանչյուր ադմին կարող է յուրաքանչյուր պահի վայր դնել դրոշակը: Այստեղից հետևություն, որ ադմինությունը ևս կամավորական հիմունքներով է:--Սամվելքննարկում 11:15, 15 Հուլիսի 2019 (UTC)[reply]
@Samo04 ջան, քո իսկ հիշատակած կանոնը վերաբերում է խմբագիրներին և հստակ ձևակերպվում է՝ «յուրաքանչյուր խմբագիր ազատ է և ցանկացած պահի կարող է հեռանալ Վիքիպեդիայից», իսկ նույն կանոնով սահմանվում է, որ ադմինները «բյուրոկրատիայի տարր են»: Բացի այդ, եթե նույնիսկ անտեսեք ռուսերեն վիքիպեդիան, ապա հեղինակավոր անգլերեն վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգում 7 անգամ հանդիպում ենք «must» բառին: Հետևությունները թողնում եմ քեզ:--Սիգմա (քննարկում) 23:56, 15 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Հ.Գ. եթե պարտավորություն ես տեսնում «պարտավոր» բառի կիրարկմամբ, ապա կարող ենք փոխարինել «պետք է» բառով՝ շարադրելով «6 ամսվա ընթացքում ադմինիստրատորը պարտավոր է կատարել պիտի կատարի...»:--Սիգմա (քննարկում) 00:01, 16 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Սիգմա ջան, չգիտեմ ինչպես ռուվիքին (չեմ էլ ուզում իմանալ, այն ինձ համար չափանիշ չի), անգլովիքիում must բառը կիրառվել է լրիվ այլ նպատակների համար, ինչպես ես վերևում գրել էի, ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, այնտեղ գրված է որ ադմինը չպետք է չարաշահի կոճակը կամ ցուցադրի իր գաղտնաբառը: ՎՊ:ԻՎՊ կանոնով ադմինը բյուրոկարտիայի տարր է այն իմաստով, որ հետևում է կանոնների պահպանմանը: Նախադասությունը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ, 6 ամսվա ընթացքում նվազագույնը x չկատարելու դեպքում ադմինը զրկվում է դրոշակից: Հետո ավելացնել կոճակի չարաշահման դեպքերը, դա ավելի կարևոր է, քան պասիվությունը:--Սամվելքննարկում 06:00, 16 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Սամվել ջան, վերաձևակերպեցի նախագծում: Կոճակի չարաշահման դեպքը ավելացրեցի որպես դրոշակազրկման երրորդ պայման, իսկ դեպքերը, եթե կթարգմանես անգլերենից, կտեղադրեմ կամ կտեղադրես, տեղը թողել եմ: Ուղղակի այդ դեպքում երևի պիտի քննարկվի ադմինի գործողությունները: Նախորդ երկու կետի համեմատությամբ, սա կա՛մ պիտի հստակ շարադրվի, կա՛մ համայնքը որոշի:--Սիգմա (քննարկում) 22:23, 16 Հուլիսի 2019 (UTC)[reply]
  • Սամվել ջան, կարող են ադմինի քննարկման էջում գրել, որ շտապ միջամտության կարիք կա, բայց ադմինը կրկին չնկատի, կամ հավես չունենա, կամ էլ ժամանակ չգտնի։ Տեսնել-չտեսնելու դրվագները ապացուցելը վիքիտիրույթից դուրս է, դա ավելի շատ քննչական բնույթի գործողություններ են ))) Միևնույն ժամանակ դա ադմինի արդյունավետության ցուցիչ է։ Օրինակ, կանոնակարգով կարող է նշված է, որ ամսական երկու ադմինական գործառույթ պետք է անի, ինքը կատարում է, առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է։ Բայց ասենք, որևէ մասնակից տեսնում է, որ այս ադմինը հոդվածներ է գրում, ուղղում, բայց զանգվածային վանդալիզմի դեպքերի ժամանակ ոչ մի բան չի անում։ Տվյալ դեպքում պարտադիր չէ, որ կանոնակարգում կոնկրետ բոլոր իրավիճակային լուծումները նկարագրված լինեն։ Եթե մասնակիցն արդյունավետության խնդիր է տեսնում, կարող է քննարկում բացել, և եթե քննարկման ժամանակ տեսնում է, որ վիքիհամայնքում շատերը իր պես են կարծում, կարող է դրոշակից զրկման քվեարկություն բացել և եթե քվեարկության իրավունք ունեցողների մեծ մասի համար համոզիչ կլինի, որ այդ ադմինին դրոշակը պետք չի, ապա դրոշակից զրկեն։ Բնականաբար ադմինները պետք է հնարավորինս ուշադիր լինեն, որ փաստարկների <<համոզման>> գործընթացը չվերածվի համայնքի կամ այլկարծության դեմ ճնշումների կամ հարձակումների (այդպիսի պրակտիկա եղել է) կամ էլ կուլիսային քարոզարշավների։ Այս դեպքերում է, որ ադմինները 2/3 ձայներով պետք է քվեարկությունը գոնե առժամանակ դադարեցնեն։ Կրկնվեմ, այս ամենի նկարագրությունը կանոնակարգում պարտադիր չէ, սրանք տրամաբանական գործողություններ են, որոնք անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է կիրառվեն, քանի որ բխում են վիքիգաղափարախոսությունից։-Հայորդի (քննարկում) 10:36, 20 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Նախորդ քննարկումներ

Առաջարկում եմ ծանոթանալ նաև այս թեմայով նախորդ քննարկումներին՝

--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 09:49, 15 Հունիսի 2019 (UTC)[reply]

Նախնական արդյունք

Քանի որ հնչում են նոր կարծիքներ քննարկումը դեռ չի փակվում:--Սիգմա (քննարկում) 23:42, 15 Հուլիսի 2019 (UTC)[reply]