«Հոն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Այլ կիրառումներ|Հոն (այլ կիրառումներ)}} |
{{Այլ կիրառումներ|Հոն (այլ կիրառումներ)}} |
||
{{Taxobox |
|||
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}} |
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}} |
||
'''Հոն''' ({{lang-la|''Cornus''}}), [[հոնազգիներ]]ի ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։ |
'''Հոն''' ({{lang-la|''Cornus''}}), [[հոնազգիներ]]ի ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։ |
||
Հայտնի է 4, [[ՀՀ]]-ում՝ 1 տեսակ՝ Հոն սովորական ({{lang-la|''Cornusmas''}})՝ տարածված [[Իջևան]]ի, [[Նոյեմբերյան]]ի, [[Թումանյան]]ի, [[Տավուշ]]ի, [[Զանգեզուր]]ի անտառներում և [[Սյունիքի մարզ]]ի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև [[Երևան]]ի շրջակա այգիներում (Նորք), [[Կոտայք]]ի և [[Արագածոտնի մարզ]]երում։ |
Հայտնի է 4, [[ՀՀ]]-ում՝ 1 տեսակ՝ Հոն սովորական ({{lang-la|''Cornusmas''}})՝ տարածված է [[Իջևան]]ի, [[Նոյեմբերյան]]ի, [[Թումանյան]]ի, [[Տավուշ]]ի, [[Զանգեզուր]]ի անտառներում և [[Սյունիքի մարզ]]ի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև [[Երևան]]ի շրջակա այգիներում (Նորք), [[Կոտայք]]ի և [[Արագածոտնի մարզ]]երում։ |
||
== Կենսաբանական նկարագիր == |
== Կենսաբանական նկարագիր == |
||
Տող 20. | Տող 19. | ||
Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։ |
Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
Տող 27. | Տող 25. | ||
[[Կատեգորիա:Հոնազգիներ]] |
[[Կատեգորիա:Հոնազգիներ]] |
||
[[Կատեգորիա:Մեղրատու բույսեր]] |
[[Կատեգորիա:Մեղրատու բույսեր]] |
||
{{Անավարտ}} |
{{Անավարտ}} |
14:37, 16 Հուլիսի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոն (այլ կիրառումներ)
Հոն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հոնածաղկավորներ (Cornales) |
Ընտանիք | Հոնազգիներ (Cornaceae) |
Ցեղ | Հոն (Cornus) L., 1753 |
Հոն (լատին․՝ Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։
Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հոն սովորական (լատին․՝ Cornusmas)՝ տարածված է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք), Կոտայքի և Արագածոտնի մարզերում։
Կենսաբանական նկարագիր
Բարձրությունը 4-8 մ է, պսակի տրամագիծը՝3-6 մ։ Երկարակյաց է։ Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, ծաղիկները՝ երկսեռ, մանր՝ հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, կարմիր, մսալի։
Նշանակություն
Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղաղանյութեր[1]: Հնագույն բժշկության մեջ որպես հակաթունային և վերքեր բուժող միջոց օգտագործում էին հոնի և դրա թփի վերգետնյա կեղևը։ Վերքի վրա դնում են բոված կեղևը և հոնի կտրատած պտուղները։ Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ։ Հոնի պտուղներից պատրաստված թանձր եփուկը քսում են երկու շերտ ծալած թանզիֆի վրա և գլխացավի ժամանակ դնում ճակատին, արմատներից պատրաստած եփուկը խմում ռևմատիզմի, իսկ հատապտղի կորիզներից պատրաստած եփուկը՝ փորլուծության ժամանակ։
Պտուղներն օգտագործում են իբրև տուբերկուլյոզով հիվանդների օրգանիզմը կազդուրող և դիմադրողականությունը բարձրացնող, մեջքի ցավերը հանգստացնող, հաճախակի միզաարձակաությունը կանխող և ականջների աղմուկը դադարեցնող միջոց։ Հոնի ճյուղերի կեղևը և արմատներն օգտագործվում են իբրև խինինին փոխարինող հակադողէրոցքային միջոց։ Հոնի հյութը, մուրաբան և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, հոդատապի, շաքարախտի ժամանակ՝ իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։
Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։
Ծանոթագրություններ
- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985