«Էդվարդ Միլիտոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 36. Տող 36.
| կայք = <!-- {{url|}} -->
| կայք = <!-- {{url|}} -->
}}
}}
'''Էդվարդ Գևորգի Միլիտոնյան''' ([[1952]], [[մայիսի 12]], [[Երևան]]), [[հայ]] [[բանաստեղծ]], նկարիչ։ [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] անդամ [[1977]] թվականից: [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի գրողների միության]] նախագահ ([[2013]] թ.)։ [[ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ]] ([[2012]] թ.)<ref>[https://www.president.am/hy/decrees/item/730 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին]</ref>։
'''Էդվարդ Գևորգի Միլիտոնյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[բանաստեղծ]], նկարիչ։ [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] անդամ [[1977]] թվականից: [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի գրողների միության]] նախագահ ([[2013]] թ.)։ [[ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ]] ([[2012]] թ.)<ref>[https://www.president.am/hy/decrees/item/730 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին]</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

06:54, 15 Հուլիսի 2019-ի տարբերակ

Էդվարդ Միլիտոնյան
Ծնվել է1952 մայիսի 12
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1974)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԾիծեռնակ, Գարուն, Հայաստանի հանրային ռադիո, Հայաստանի պաշտպանության նախարարություն, ՀԳՄ և Հայաստանի մշակույթի նախարարություն
Պարգևներ
Էդվարդ Միլիտոնյան Վիքիդարանում
 Edward Militonyan Վիքիպահեստում

Էդվարդ Գևորգի Միլիտոնյան (մայիսի 12, 1952(1952-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, նկարիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1977 թվականից: Հայաստանի գրողների միության նախագահ (2013 թ.)։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.)[1]։

Կենսագրություն

Միլիտոնյանը 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն» ամսագրերում։ Հայաստանի գրողների միության անդամ է 1977 թվականից։ Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալ, ապա վարչության պետ, Հայաստանի ռադիոյի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական և քարոզչության վարչության պետ։ 2013 թվականից ՀԳՄ նախագահն է[2] և ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետը։

Աշխատություններ

Հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների։ Նրա բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները՝ հասցեագրված թե մեծերին և թե մանուկներին, պարբերաբար տպագրվել են տարբեր լեզուներով (15 գիրք)։ 43 հայերեն գրքի հեղինակ է։ 1981 թվականին Միլիտոնյանն արժանացել է Հայաստանի կոմերիտմիության «Տարվա լավագույն ստեղծագործության համար» և կոմերիտմիության կենտկոմի, Հայաստանի արհմիությունների խորհրդի և հրատպետկոմի «Լավագույն առաջին գրքի» մրցանակներին, նույն թվականին դարձել է Վրաստանում անցկացվող Վլադիմիր Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնի միցանակի դափնեկիր: 1977 թվականին «Երեք խնձոր» ժողովածուն ճանաչվել է տարվա լավագույն առաջին գիրք, իսկ 1987 թվականին «Կենաց ծառ» ռուսերեն ժողովածուն արժանացել է Մաքսիմ Գորկու անվան համամիութենական մրցանակի: «Տեղեկատու կատուն» ժողովածուն 2003 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության՝ լավագույն մանկական գրքի մրցանակին: 2005 թվականին «Վահագն Վիշապաքաղի արկածները» վիպասքը արժևորվել է ՀՀ նախագահի մրցանակով: 2006 թվականին «Չիպոն» վիպակն արժանացել է համահայկակն գրական մրցանակի, իսկ «Հայոց արևակենտրոն կնիքը» վեպին 2008 թվականին 2-րդ մրցանակ տրվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած մրցանակաբաշխությունում:

Նկարչական աշխատանքների ցուցահանդեսները բացվել են Հայաստանում և արտերկրում[3]։

Պարգևներ

  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016 թ.[4]
  • «Է» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 2013 թ.[5]
  • «Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակի, 2012 թ.
  • «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի, 2007 թ.
  • «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2005 թ.
  • «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն Մոսկվայում արժանացել է Մաքսիմ Գորկու անվան մրցանակի, 1987 թ.

Երկերի մատենագիտություն

  • Հիշատակի զանգեր, Երևան, 1979, 148 էջ:
  • Գնելը դրսում, Գնելը ներսում, Երևան, 1982, 108 էջ:
  • Ծաղիկ ծովային, Երևան, 1984, 128 էջ:
  • Մուշեղն ամեն տեղ, Երևան, 1986, 129 էջ:
  • Արևի ժամացույց, Երևան, 1988, 264 էջ:
  • Վիշապի տարի, Երևան, 1991, 320 էջ:
  • Արգիշտի արքայի աչքերը (պատմվածքներ, էսսեներ), Երևան, 1994, 224 էջ:
  • Ընտանեկան համերգ, Երևան, 1996, 96 էջ:
  • Նոր թվարկություն, Երևան, 1996, 128 էջ:
  • Մատնահետք, Երևան, 2000, 160 էջ:
  • Այս պահին, Երևան, 2003, 192 էջ:
  • Վահագն Վիշապաքաղի արկածները (արձակ), Երևան, 2003, 132 էջ:
  • Հնարամիտ բադի ճամփորդությունը, Երևան, 2004, 128 էջ:
  • Ձիու քայլ (դրամատուրգիա), Երևան, 2004, 48 էջ:
  • Լացն ու ծիծաղը (պատմվածքներ, էսսեներ, պիես), Երևան, 2006, 220 էջ:
  • Ցասման հաց (բանաստեղծություններ), Երևան, 2006, 200 էջ:
  • Լուսինը թեյի բաժակում, Երևան, 2007, 128 էջ:
  • Սիրո մայրցամաք, Երևան, 2007, 124 էջ:
  • Հայոց արևակենտրոն կնիքը (վեպ), Երևան, 2008, 256 էջ:
  • Երազանք ասպետի արշավանքը (վիպակ), Երևան, 2009, 100 էջ:
  • Արքայադուստր Թարսինեն, Երևան, 2010, 160 էջ:
  • Կատուն և ուրվականը (վիպակ), Երևան, 2012, 96 էջ:
  • Սատանի կամուրջը (վիպակ), Երևան, 2012, 144 էջ:
  • Է, Երևան, 2013, 336 էջ:
  • Բարձերով կռիվ (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2014, 192 էջ:
  • Իմ հրաշք, իմ կախարդական ֆուտբոլը (պատմվածքներ), Երևան, 2014, 141 էջ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Միլիտոնյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Միլիտոնյան» հոդվածին։