«Արամ Փախչանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Fixed typo
No edit summary
Տող 5. Տող 5.
| կայք = [http://www.abbyy.ru/company/management/pahchanyan/ Արամ Փախչանյան]
| կայք = [http://www.abbyy.ru/company/management/pahchanyan/ Արամ Փախչանյան]
}}
}}
'''Արամ Փախչանյան''' ([[ապրիլի 1]], [[1968]], [[Երևան]]), [[Այբ դպրոց|«Այբ» դպրոցի]] տնօրեն, [[Էյբբի|ABBYY]] ընկերության փոխնախագահ։
'''Արամ Փախչանյան''' ({{ԱԾ}}), [[Այբ դպրոց|«Այբ» դպրոցի]] տնօրեն, [[Էյբբի|ABBYY]] ընկերության փոխնախագահ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 16. Տող 16.


== Հասարակական գործունեություն ==
== Հասարակական գործունեություն ==
Արամ Փախչանյանն աչքի է ընկնում ակտիվ հասարակական գործունեությամբ: Հանդիսանում է «'''Դիլիջանի կենտրոնական''' '''դպրոց'''» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «'''Մոնթե''' '''Մելքոնյանի''' '''անվան''' ռազմամարզական '''վարժարան'''» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Արամ Փախչանյանն աչքի է ընկնում ակտիվ հասարակական գործունեությամբ: Հանդիսանում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։


Նաև հանդիսանում է [[«ԱՐԱՐ»]] քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի անդամ: Այս կառույցի առաքելությունն է հետազոտել և կիրառել նոր ձևաչափեր՝ երկրի տնտեսության արագ աճի համար:
Նաև հանդիսանում է [[«ԱՐԱՐ»]] քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի անդամ: Այս կառույցի առաքելությունն է հետազոտել և կիրառել նոր ձևաչափեր՝ երկրի տնտեսության արագ աճի համար:
Տող 32. Տող 32.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ|2}}
{{ծանցանկ|2}}


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

08:01, 11 Հուլիսի 2019-ի տարբերակ

Արամ Փախչանյան
«Այբ» դպրոցի տնօրեն
Ծնվել էապրիլի 1, 1968(1968-04-01) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազդել է«Այբ դպրոց»
Էյբբի
Մասնագիտությունուսուցիչ
Աշխատանք«Այբ» դպրոցի տնօրեն, Էյբբի փոխնախագահ
Զբաղեցրած պաշտոններգործադիր տնօրեն
ԿայքԱրամ Փախչանյան

Արամ Փախչանյան (ապրիլի 1, 1968(1968-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, ապա՝ Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտը։ Աշխատում է ABBYY ընկերությունում 1993 թվականից։ Հետագայում աշխատել է որպես հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի տեղակալ,1997 թվականից՝ կորպորատիվ նախագծերի բաժնի ղեկավար, 1999-2004 թվականներին՝ կորպորատիվ նախագծերի գծով փոխնախագահ։ 2004 թվականի ամռանից ABBYY ընկերության փոխնախագահն է, հանդիսացել է նաև FormReader ծրագրի մենեջերը[1][2]: Արամ Փախչանյանը կանգնած է եղել ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման և զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում։ Այսօր ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ և գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում՝ ներառյալ Գերմանիան, Ուկրաինան, Ճապոնիան, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրալիան և ԱՄՆ[3]:

2006 թվականին Արամ Փախչանյանը մի շարք ընկերների հետ հիմնադրում է «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը:

2014 թվականի հուլիսին Արամ Փախչանյանը դադարեցնում է ակտիվ գործունեությունը ABBYY ընկերությունում և տեղափոխվում է Հայաստան՝ ղեկավարելու «Այբ» դպրոցը ՝ միաժամանակ մնալով ABBYY-ի փոխնախագահի պաշտոնում՝ տարբեր հասարակական կառույցներում ընկերությունը ներկայացնելու իրավասությամբ[4]:

Հասարակական գործունեություն

Արամ Փախչանյանն աչքի է ընկնում ակտիվ հասարակական գործունեությամբ: Հանդիսանում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Նաև հանդիսանում է «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի անդամ: Այս կառույցի առաքելությունն է հետազոտել և կիրառել նոր ձևաչափեր՝ երկրի տնտեսության արագ աճի համար:

Հայաստանի առաջին վենչուրային ընկերության՝ «Գրանատուս Վենչուրս»-ի խորհրդատվական խորհրդի անդամ է:

TEDx Yerevan-ի խորհրդատվական խորհրդի անդամ է:

Անձնական կյանք

Արամ Փախչանյանն ամուսնացած է, ունի երկու դուստր:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Արամ Փախչանյանը ABBYY ընկերության կայքում (ռուս.)
  2. Արամ Փախչանյանը tadviser կայքում (ռուս.)
  3. ABBYY ընկերության փոխնախագահը հուլիսի 13-ին Երևանում կանցկացնի վարպետության դաս (հայ.)
  4. «ABBYY փոխնախագահ Արամ Փախչանյանը կղեկավարի Երևանի «Այբ» դպրոցը».

Արտաքին հղումներ

Տեսանյութեր