«Մահմուդ (երգիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 181. Տող 181.
| 2019
| 2019
| 1
| 1
|{{դրոշ|Իտալիա}} FIMI: պլատինե
|{{դրոշ|Իտալիա}} FIMI: պլատինե
| {{n/a|ոչ ալբոմային սինգլ}}
| {{n/a|ոչ ալբոմային սինգլ}}
|-
|-

18:02, 9 Հուլիսի 2019-ի տարբերակ

Մահմուդ
Մահմուդն 2019 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMahmood
Ի ծնե անունԱլեսանդրո Մահմուդ
Նաև հայտնի է որպեսMahmood
Ծնվել էսեպտեմբերի 12, 1992(1992-09-12)[1] (31 տարեկան)
Միլան
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԺանրերՓոփ, R&B, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ
ԳործիքներՎոկալ, դաշնամուր, կիթառ
Գործունեություն2012-ներկա
ԼեյբլIsland Records
Պարգևներ
Կայքmahmood.it
 Mahmood Վիքիպահեստում

Ալեսանդրո Մահմուդ (իտալ.՝ Alessandro Mahmoud, սեպտեմբերի 12, 1992(1992-09-12)[1], Միլան, Իտալիա), ավելի հայտնի է պարզապես Մահմուդ (Mahmood), իտալացի երգիչ և երգերի հեղինակ։ Կարիերան սկսել է 2012 թվականին` մասնակցելով իտալական X Factor նախագծին, սակայն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 2019 թվականին Սան Ռեմոյի փառատոնում իր «Soldi» երգով հաղթելուց հետո: 2019 թվականի փետրվարին թողարկել է իր դեբյուտային «Gioventù bruciata» ալբոմը, որը գլխավորել է իտալական ալբոմների հիթ շքերթը: Նույն տարվա մայիսին ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։

Վաղ կյանք

Մահմուդը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 12-ին Միլանում: Նրա մայրն իտալուհի է, հայրը՝ եգիպտացի[3]։ Ծնողները ամուսնալուծվել են երբ նա եղել է 5 տարեկան, որից հետո նրան մեծացրել է մայրը[4][5]:

Կարիերա

2012-2018: X Factor և կարիերայի սկիզբ

2012 թվականին մասնակցել է իտալական X Factor նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ ընդգրկվել է ժյուրի Սիմոնա Վենտուրայի թիմում և հասել մինչև երրորդ գալա համերգ[6]: Նախագծից դուրս մնալուց հետո, նա աշխատել է որպես մատուցող բարում և միաժամանակ հաճախել երաժշտական դպրոց, որտեղ սովորել է նվագել դաշնամուր ու գրել երգեր[7]: 2013 թվականին նա թողարկել է իր առաջին «Fallin' Rain» սինգլը, որի համար նաև նկարահանել է տեսահոլովակ[6]:

2016 թվականին մասնակցել է Սան Ռեմո երգի փառատոնին, որտեղ ներկայացնելով «Dimentica» երգը` զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը «Լավագույն նոր արտիստներ» անվանակարգում[6]: 2017 թվականին թողարկել է «Pesos» սինգլը, որով ներկայացել է Wind Summer փառատոնին[6] : 2017 թվականին նաև ձայնագրել է «Luna» սինգլը ռեփեր Ֆաբրի Ֆիբրայի հետ համատեղ[6]: 2018 թվականի սեպտեմբերին թողարկել է «Gioventù bruciata» մինի ալբոմը, որը հետագայում վերաթողարկվել է որպես նրա առաջին պաշտոնական ստուդիական ալբոմ[6]: 2018 թվականին նաև համագործակցել է երգիչ Մարկո Մենգոնիի հետ` գրելով 3 երգ նրա «Atlantico» ալբոմի համար, որոնց թվում է նաև «Hola (I Say)» սինգլը[6]:

2019: «Gioventù bruciata» և Եվրատեսիլ

Մահմուդը Եվրատեսիլի փորձերի ժամանակ (2019 մայիս):

2019 թվականի փետրվարին Մահմուդը մասնակցել է Սան Ռեմոյի 69-րդ փառատոնին, որտեղ ներկայացրել է «Soldi» երգը` գրված իր, Չարլի Չարլզի և Dardust-ի կողմից: Մրցութային մի քանի փուլ հաղթահարելուց հետո նա հասել է եզրափակիչ, որտեղ նրա հետ միասին առաջին տեղի համար պայքարել են Ultimo-ն և Il Volo-ն: Չնայած հեռուստադիտողի քվեարկության արդյունքում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, սակայն ժյուրիի ձայների 63.7%-ը ստանալու արդյունքում ճանաչվել է փառատոնի հաղթող[8]: «Soldi» (հայերեն՝ Գումար) երգը, որը գլխավորել է իտալական սինգլների հիթ շքերթը, Մահմուդի և իր հոր հարաբերությունների մասին է[6]: Նա ասում է, որ երգը «նյութական մակարդակով փողի մասին չէ, այլ այն մասին` թե ինչպես փողը կարող է փոխել ընտանեկան հարաբերությունները»[6]:

Սան Ռեմոն հաղթելուց հետո, «Gioventù bruciata»-ն վերաթողարկվել է որպես նրա առաջին պաշտոնական ալբոմ: 11 ստեղծագործություն ներառող ալբոմը դրական ընդունելության է արժանացել երաժշտական քննադատների կողմից և գլխավորել է իտալական ալբոմների հիթ շքերթը[9]: 2019 թվականի ապրիլին Մահմուդն իր մասնակցությունն է ունեցել Չարլի Չարլզի և Dardust-ի «Calipso» սինգլում, որը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը Իտալիայում[10]: Սան Ռեմոն հաղթելու արդյունքում նրան նաև հնարավորություն է տրվել «Soldi» երգով ներկայացնելու Իտալիան Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում, որն անցկացվել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում[11]: Նա միանգամից հանդես է եկել եզրափակիչ փուլում և քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցույթի շրջանակներում նա նաև ստացել է Մարսել Բեզենսոնի անվան մրցանակ` որպես լավագույն երգահան[12]:

Հանրային կերպար

«Mahmood»-ը երգչի ազգանվան` Mahmoud-ի և անգլերեն «my mood» (իմ տրամադրությունը) բառերի միացությունն է[13]: Չնայած իր հոր ազգությանը` Մահմուդն չի խոսում արաբերեն, սակայն գերազանց տիրապետում է սարդինյան լեզվին[5]: Նա քրիստոնյա է և հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իրեն համարում է 100% իտալացի: 2019 թվականին Սան Ռեմոյի փառատոնում նրա հաղթանակը քննարկումների առիթ դարձավ երկրում: Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին, ով հայտնի է իր հականերգաղթական հայացքներով, իր դժգոհությունն հայտնեց նրա հաղթանակի և երգի «ոչ իտալական հնչողության» վերաբերյալ, նշելով, որ իտալացիների ընտրությունը Ultimo-ի «I tuoi particolari» երգն էր այլ ոչ թե «Soldi»-ին[14]:

Մահմուդը խուսափում է ըստ ազգության կամ սեռական կողմնորոշման դասակարգումներից[4]: Նա բազմիցս նշել է, որ սեռական կողմնորոշման մասին հայտարարելը տարբերություն է ստեղծում մարդկանց միջև և «այդպես շարունակելով համասեռականությունը երբեք չի ընկալվի նորմալ բան, որն իրականում նորմալ է»[15]: 2019 թվականին նա ընդգրկվեց իտալական «Forbes» ամսագրի «30 Under 30» ցանկում, որում ընդգրկվում են այն արտիստները, ովքեր մեծ հաջողության են հասել նախքան 30 տարեկան դառնալը[16]:

Երաժշտական ոճ

Պատկեր:Frank ocean green hair.jpg
Մահմուդը ոգեշնչվում է R&B երգիչ Ֆրենկ Օուշենից:

Մահմուդն իր երաժշտական ոճն բնութագրել է որպես մարոկկական փոփ: Ըստ նրա` իր երաժշտությունը մյուսներից առանձնանում է իր միջինարևելյան հնչյուններով[15]: «Soldi» երգում առկա է նաև արաբերեն հատված: Նա հիշում է, որ մանկության տարիներին արաբական երաժշտություն էր լսում իր հոր հետ, նախքան ընտանիքից նրա հեռանալը[17]: Մանկության տարիներին Մահմուդը նաև լսել է իտալացի այնպիսի արտիստների, ինչիպիսիք են` Լուչո Բատիստի, Լուչո Դալլա և Պաոլո Կոնտե[17][4] Նա չափազանց կապված է իր մոր ծննդավայր Սարդինիա կղզու մշակույթին ու ավանդույթներին, որոնք շատ հաճախ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում նրա համար ստեղծագործելիս[6]:

Մահմուդը նշել է ամերիկացի երգիչ Ֆրենկ Օուշենին` որպես իրեն ամենաշատ ոգեշնչող արտիստ: Ըստ նրա` Ֆրենկի երաժշտությունը «շատ ազատ է և յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն դրանում, անկախ գեյ կամ հետերո լինելուց, որովհետև էականը այդ մարդն է և իր փոխանցած էներգիան, այլ ոչ թե սեռական կողմնորոշումը»[18]: Նրա սիրած արտիստների թվին են պատկանում նաև Թրևիս Սքոթը, Բիյոնսեն, Ջազմին Սալիվանը և Ռոսալիան[18]:

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Անվանում Տվյալներ Հիթ շքերթներ Սերտիֆիկատներ
Իտալիա
ԻՏԱ
[9]
Էստոնիա
ԷՍՏ
[19]
Իսլանդիա
ԻՍԼ
[20]
Նորվեգիա
ՆՈՐ
[21]
Շվեդիա
ՇՎԴ
[22]
Շվեյցարիա
ՇՎՑ
[23]
«Gioventù bruciata» 1 4 24 18 34 34 Իտալիա FIMI: ոսկե

Մինի ալբոմներ

Անվանում Տվյալներ Հիթ շքերթներ
Իտալիա
ԻՏԱ
[25]
«Gioventù bruciata»
  • Թողարկված՝ սեպտեմբերի 21, 2018
  • Լեյբլ՝ Island Records
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
6



Սինգլներ

Սեփական սինգլներ

Անվանում Տարի Հիթ շքերթներ Սերտիֆիկատներ Ալբոմ
Իտալիա
ԻՏԱ
[26]
Ավստրիա
ԱՎՍ
[27]
Գերմանիա
ԳԵՐ
[28]
Իռլանդիա
ԻՌԼ
[29]
Նիդերլանդներ
ՆԴԼ
[30]
Նորվեգիա
ՆՈՐ
[21]
Իսպանիա
ԻՍՊ
[31]
Շվեդիա
ՇՎԴ
[22]
Շվեյցարիա
ՇՎՑ
[32]
Միացյալ Թագավորություն
ՄԹ
[33]
«Fallin' Rain»[34] 2013 ոչ ալբոմային սինգլներ
«Dimentica»[35] 2016
«Pesos»[36] 2017
«Uramaki»[37] 2018 86 «Gioventù bruciata»
«Milano Good Vibes»[38]
"Asia occidente"[39]
«Gioventù bruciata»[40] 40
«Soldi» 2019 1 12 32 65 16 16 5 8 5 73 Իտալիա FIMI: 3× պլատինե
Իսպանիա PROMUSICAE: ոսկե
Շվեյցարիա IFPI: պլատինե
«—» նշանակում է, որ տեղ չի զբաղեցրել

Այլ արտիստների սինգլներ, որոնցում ունի իր մասնակցությունը

Անվանում Տարի Հիթ շքերթներ Սերտիֆիկատներ Ալբոմ
Իտալիա
ԻՏԱ
[26]
«Luna»[41]
(Ֆաբրի Ֆիբրայի սինգլը` Մահմուդի հետ համատեղ)
2017 Fenomeno - Masterchef EP
«Calipso»[42]
(Չարլի Չարլզի և Dardust-ի սինգլը`
Սֆերա Էբաստայի, Մահմուդի և Ֆաբրի Ֆիբրայի հետ համատեղ)
2019 1 Իտալիա FIMI: 2× պլատինե ոչ ալբոմային սինգլ
«—» նշանակում է, որ տեղ չի զբաղեցրել

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://milano.fanpage.it/dai-circoli-di-milano-al-festival-di-sanremo-chi-e-mahmood-uno-dei-24-cantanti-in-gara/
  2. https://www.billboard.com/music/awards/mtv-emas-2019-recap-dua-lipa-rosalia-halsey-8542374/
  3. «Mahmood conquista l'Ariston: "Sono un ragazzo italiano"». Il Giornale. Փետրվարի 10, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Italian Minister Pans Hit Song by an Immigrant's Son». The New York Times. Մարտի 31, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  5. 5,0 5,1 «Mahmood: "Quel padre scomparso e la Sardegna, fonte della mia ispirazione" IL VIDEO». unionesarda.it. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 «Mahmood (Italy) / Махмуд (Италия)». esckaz.com. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  7. «Eurovision Song Contest 2019: Who Is Mahmood?». Italics Magazine. Փետրվարի 23, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  8. «Italy: Mahmood confirms Eurovision 2019 participation with "Soldi"». ESCXTRA.com. Փետրվարի 12, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  9. 9,0 9,1 «Album – Classifica settimanale WK 9 (dal 22.02.2019 al 28.02.2019)». Federazione Industria Musicale Italiana. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  10. «Top Singoli – Classifica settimanale WK 18». Federazione Industria Musicale Italiana. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  11. «Italy: Mahmood confirms – he WILL represent Italy at Eurovision 2019». Wiwibloggs. Փետրվարի 12, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  12. «Here are the winners of the 2019 Marcel Bezençon Awards». eurovision.tv. Մայիսի 18, 2019. Վերցված է Մայիսի 23, 2019-ին.
  13. «Mahmood: 10 facts about Italy's Eurovision 2019 singer». Wiwibloggs. Ապրիլի 17, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  14. «Winner of Italy's Sanremo song contest highlights political divides». Euronews. Փետրվարի 11, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  15. 15,0 15,1 «Mahmood: «Vi piace cantautore Moroccan pop?»». Vanity Fair. Փետրվարի 1, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  16. «Forbes 100 30 Under 30 Italia 2019». Forbes. Մարտի 29, 2019. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  17. 17,0 17,1 «Sanremo Giovani, il trionfo di Mahmood: da X Factor con la Ventura ai big del Festival». Blasting News. Դեկտեմբերի 22, 2018. Վերցված է Մայիսի 23, 2019-ին.
  18. 18,0 18,1 «La 'gioventù bruciata' di Mahmood». Rolling Stone. Սեպտեմբերի 30, 2018. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  19. «EESTI TIPP-40: Official Estonian Singles Chart». Eesti Ekspress. Վերցված է Հունիսի 14, 2019-ին.
  20. «Lagalistinn Vika 22 – 2019». Tonlistinn. Վերցված է Հունիսի 5, 2019-ին.
  21. 21,0 21,1 «Discography Mahmood». norwegiancharts.com. Վերցված է Մայիսի 30, 2019-ին.
  22. 22,0 22,1 «Discography Mahmood». swedishcharts.com. Վերցված է Մայիսի 30, 2019-ին.
  23. «Discographie Mahmood». swisscharts.com. Վերցված է Մայիսի 30, 2019-ին.
  24. «Gioventù Bruciata di Mahmood». iTunes. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  25. «Album – Classifica settimanale WK 9 (dal 08.02.2019 al 14.02.2019)». Federazione Industria Musicale Italiana. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  26. 26,0 26,1 «Discographie Mahmood (Singles)». italiancharts.com. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  27. «Discographie Mahmood». austriancharts.at. Վերցված է Մայիսի 31, 2019-ին.
  28. «Mahmood – German Charts». GfK. Վերցված է Մայիսի 30, 2016-ին.
  29. «Discography Mahmood». irish-charts.com. Վերցված է Մայիսի 30, 2019-ին.
  30. «Discografie Mahmood». dutchcharts.nl. Վերցված է Մայիսի 30, 2019-ին.
  31. «Discography Mahmood». spanishcharts.com. Վերցված է Մայիսի 30, 2019-ին.
  32. «Mahmood - Soldi». Swisscharts.com. Hung Medien. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  33. «Mahmood | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է Մայիսի 30, 2019-ին.
  34. «Mahmoud – Fallin' Rain (audio e cover singolo)». RadioMusik.it. Հուլիսի 24, 2013.
  35. «Dimentica - Single di Mahmood». iTunes. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  36. «Pesos - Single by Mahmood». iTunes. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  37. «Uramaki - Single di Mahmood». iTunes. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  38. «Milano Good Vibes - Single by Mahmood». iTunes. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  39. «Mahmood - Asia Occidente (Radio Date: 26-10-2018)». EarOne. Հոկտեմբերի 26, 2018. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  40. «Mahmood - Gioventù Bruciata (Radio Date: 07-12-2018)». EarOne. Դեկտեմբերի 7, 2018. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  41. «Luna (feat. Mahmood) - Single by Fabri Fibra». iTunes. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.
  42. «Calipso (feat. Sfera Ebbasta, Mahmood & Fabri Fibra) - Single di Charlie Charles». iTunes. Վերցված է Մայիսի 18, 2019-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահմուդ (երգիչ)» հոդվածին։