«Սմբատ Բ Տիեզերակալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ka:სმბატ II, pt:Smbat II da Arménia, ru:Смбат II
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: it:Smbat II
Տող 10. Տող 10.
[[fr:Smbat II d'Arménie]]
[[fr:Smbat II d'Arménie]]
[[gl:Sembat II Tiezerakal]]
[[gl:Sembat II Tiezerakal]]
[[it:Smbat II]]
[[ka:სმბატ II]]
[[ka:სმბატ II]]
[[pt:Smbat II da Arménia]]
[[pt:Smbat II da Arménia]]

15:02, 30 հունվարի 2012-ի տարբերակ

Սմբատ Բ Տիեզերակալ (ծն.թ.անհայտ–989), Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիների արքայատնից։ 958–ին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել Ատրպակարանի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան մահմեդական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։