«Մինաս Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11. Տող 11.

Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880 թվականին [[Արփիար Արփիարյան]]ի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է [[Լոնդոն]]ում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890 թվականին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է [[Փարիզ]], շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել [[Պետրոս Դուրյան|Պ. Դուրյանի]], [[Ռափայել Պատկանյան|Ռ. Պատկանյան]]ի, [[Խորեն Գալֆայան|Խ. Գալֆայանի]] ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով<ref>http://www.azg.am/AM/2007013117</ref>։

[[Պատկեր:Մինաս Չերազ.jpg|300px|մինի|ձախից]]

1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը [[Անապատ (աշխարհագրություն)|անապատի]] ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միությանը]]՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։

14:22, 7 Հուլիսի 2019-ի տարբերակ

Մինաս Չերազ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1852(1852-07-25)
ԾննդավայրHasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էմարտի 28, 1929(1929-03-28)[2] (76 տարեկան)
Մահվան վայրՄարսել[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԵրկերNouvelles orientales?
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ և դիվանագետ
ԱշխատավայրԱրմենի, Կեդրոնական վարժարան, L'Arménie և Վերածնունդ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, պառլամենտի անդամ, տնօրեն և գլխավոր խմբագիր
ԱնդամությունՀայ ազգային պատվիրակություն և Armenian delegation at the Congress of Berlin?
Ստորագրություն
Изображение автографа
 Minas Cheraz Վիքիպահեստում

Մինաս Չերազ (հուլիսի 25, 1852(1852-07-25), Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 28, 1929(1929-03-28)[2], Մարսել[1]), հայ գրող, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ և հայրենասեր։

Կենսագրություն

Հինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին։ 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը։ Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում։

Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893 թվականից՝ կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում Հայկական հարցը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։

Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880 թվականին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890 թվականին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով[3]։

Պատկեր:Մինաս Չերազ.jpg

1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։

Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935 թվականին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը։ 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը։ Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի՝ նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»[4]։ Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ։

Գրականություն

  • «Մինաս Չերազի վաթսնամեայ հանրային գործունէութեան յոբելեան(1865-1925)»// տպարան Մասիս, Փարիզ (1928)
  • Արշակ Ալպօյաճեան. «Մինաս Չերազ, իր կեանքը եւ գործը»//տպարան Հաբեթ-Պաղտասար, Գահիրե (1927)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Չերազ» հոդվածին։