«Համշենցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 66. Տող 66.
[[Կատեգորիա:Թուրքիայի ազգեր]]
[[Կատեգորիա:Թուրքիայի ազգեր]]
[[Կատեգորիա:Համշենցիներ]]
[[Կատեգորիա:Համշենցիներ]]
[[Կատեգորիա:Հայեր ըստ բնակության վայրի]]
[[Կատեգորիա:Հայկական սփյուռք]]

20:14, 6 Հուլիսի 2019-ի տարբերակ

Համշենցիներ
Պատկեր:Hamshen people by country (Gardmanahay).jpg
Համշենահայերի տեղաբաշխությունը ըստ երկրների
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Վրաստան Վրաստան
Թուրքիա Թուրքիա
Աբխազիա Աբխազիա
Ղազախստան Ղազախստան
Ղրղզստան Ղրղզստան
Լեզու(ներ)
Հայերեն (Արևմտահայերեն-Համշենի բարբառ) Թուրքերեն
Հավատք(ներ)
Իսլամ, Հայ Առաքելական եկեղեցի
Ծագել են
Սևծովյան տարածաշրջան

Համշենցիներ (թուրքերեն՝ Hemşinli), Թուրքիայի Հանրապետությունում և այնտեղից Կովկաս ու Միջին Ասիա տեղափոխված էթնիկ խումբ, որը պատմաբանների, լեզվաբանների, մարդաբանների գերակշիռ մասի կողմից բնութագրվում են որպես հայ էթնոսի մի հատված։

Ծագումնաբանություն

Հնագույն պատմություն

Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

Համշեն

XIX դարում գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լ-գագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն ևն։

Նորագույն պատմություն

1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիրում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։

Տես նաև

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։