«Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
No edit summary
Պիտակ՝ 2017 source edit
Տող 21. Տող 21.


== Հայեցակարգ ==
== Հայեցակարգ ==
Ի սկզբանե, որոշված էր [[Թանգարան|թանգարանին]] չտալ արհեստական լիություն և կոտրել տուն թանգարանային կարծրատիպը, քանի որ գնելու պահին տունը լքված էր և դատարկ։ Չնայած որ պահպանվել է դատարկության գաղափարը, թանգարանում տիրում է Սարոյանական միջավայրը և շունչը<ref>[https://www.armeniatv.am/hy/63220-63220 «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը]</ref>։ Թանգարանում վերաբացահայտվում է Սարոյանի բնավորությունն ու նախկինում անհայտ կողմերը, ինչը ներկայացվում է ոչ ավանդական կերպով։ Ինտերակտիվ պատերի միջոցով ներկայացված են Վիլյամ Սարոյանի կյանքի տարբեր շրջանների լուսանկարները․ այցերը [[Հայաստան]], լուսանկարներ [[Փարիզ]]ից, [[Թուրքիա]]յից [[ԱՄՆ]]-ից, լուսանկարներ ընտանեկան արխիվից։ Մեկ ամբողջական պատ ներկայացնում է Վիլյամ Սարոյանի՝ [[ջրաներկ]]ով արված գրաֆիկական աշխատանքները, մյուս մասում ցուցադրված են գրքերի շապիկները` պոստերային լուծումներով։ Ցուցադրվում են նաև Սարոյանի սցենարով նկարահանված ֆիլմերը, [[մուլտֆիլմ]]երը, պիեսները և այլ փաստագրական կադրեր։ Մեկ այլ սենյակում վերականգնված է Սարոյանական ինտերիերը, որտեղ էլ հյուրերին ողջունում է գրողի հոլոգրամը։
Ի սկզբանե, որոշված էր [[Թանգարան|թանգարանին]] չտալ արհեստական լիություն և կոտրել տուն-թանգարանային կարծրատիպը, քանի որ գնելու պահին տունը լքված էր և դատարկ։ Չնայած որ պահպանվել է դատարկության գաղափարը, թանգարանում տիրում է Սարոյանական միջավայրը և շունչը<ref>[https://www.armeniatv.am/hy/63220-63220 «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը]</ref>։ Թանգարանում վերաբացահայտվում է Սարոյանի բնավորությունն ու նախկինում անհայտ կողմերը, ինչը ներկայացվում է ոչ ավանդական կերպով։ Ինտերակտիվ պատերի միջոցով ներկայացված են Վիլյամ Սարոյանի կյանքի տարբեր շրջանների լուսանկարները․ այցերը [[Հայաստան]], լուսանկարներ [[Փարիզ]]ից, [[Թուրքիա]]յից [[ԱՄՆ]]-ից, լուսանկարներ ընտանեկան արխիվից։ Մեկ ամբողջական պատ ներկայացնում է Վիլյամ Սարոյանի՝ [[ջրաներկ]]ով արված գրաֆիկական աշխատանքները, մյուս մասում ցուցադրված են գրքերի շապիկները` պոստերային լուծումներով։ Ցուցադրվում են նաև Սարոյանի սցենարով նկարահանված ֆիլմերը, [[մուլտֆիլմ]]երը, պիեսները և այլ փաստագրական կադրեր։ Մեկ այլ սենյակում վերականգնված է Սարոյանական ինտերիերը, որտեղ էլ հյուրերին ողջունում է գրողի հոլոգրամը։


Թանգարանում գործում է նաև ուսումնասիրությունների սենյակ։
Թանգարանում գործում է նաև ուսումնասիրությունների սենյակ։

== Հոգաբարձուների խորհուրդ ==

Ծրագրի հաստատումից հետո ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդը, որի անդամները նպաստել են ծրագրի իրականացմանը։

* [[Արթուր Ջանիբեկյան]], [[Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ|«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ]]ի հիմնադիր

* Բարլո Դեր Մուգրդեչյան, [[Ֆրեզնոյի համալսարան]]ի հայագիտության ամբիոնի վարիչ

* [[Ռաֆայել Հովհաննիսյան (հեռուստահաղորդավար)|Ռաֆայել Հովհաննիսյան]], «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի նախագահ

* Նոռա Յակուբյան, համայնքային ակտիվ ներկայացուցիչ

* Տիգրան Կույումջյան, գիտնական, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին ղեկավար

* Ռաֆայել Հակոբջանյան, գրող և թատերագիր


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

06:45, 1 Հուլիսի 2019-ի տարբերակ

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան
The William Saroyan House-Museum
Տեսակհուշային թանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԿալիֆոռնիա
ՀասցեԳրիֆիթ Վեյ 2729, Ֆրեզնո, Կալիֆորնիա
Հիմնադրվել է2018
ՀիմնադիրՎերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ
Կայքsaroyanhouse.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 2018 թ., թանգարան է ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում Գրիֆիթ Վեյ 2729 հասցեում գտնվող Վիլյամ Սարոյանի տանը։ Սա գրողի առաջին թանգարանն է աշխարհում[1]։

Պատմություն

Սարոյանը ունեցել է տներ Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում և ալյուր։ Ֆրեզնոյի տանը գրողն անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարիները։ 2015 թվականին գրողի տունը աճուրդի էր հանվել և «Վերածնունդ» Մշակութային և Ինտելեկտուալ հիմնադրամը գնեց այն՝ ազդարարելով «Սարոյան Հաուս» նախագիծի սկիզբը[2][3]։

«Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում երկու տարի անըդմեջ արվել են դասընթացներ, միջոցառումներ, ընթերցանություններ, ֆիլմերի դիտումներ, «Սարոյանասերների ակումբ»-ի հանդիպումներ, որոնց արդյունքում առավել խորությամբ բացահայտվեց Վիլյամ Սարոյանի բազմաբովանդակ կերպարը, ինչը իր արտահայտումը պետք է գտներ գրողի ապագա թանգարանում։ Հիմնադրամը նաև կապ հաստատեց գրողի բարեկամների և ընկերների հետ։ Հաջորդ խնդիրը թանգարանին ոչ ստանդարտ լուծումներով նոր շունչ հաղորդելն էր։

Տուն-թանգարանի կոնցեպտի մշակման համար հայտարարվեց մրցույթ, որը հաղթեց «Ստորակետ» ճարտարապետական ընկերությունը՝ առաջարկելով նորարար տեխնոլոգիական լուծումներ, որոնք նոր քայլ պետք է հանդիսանային տուն-թանգարանային արվեստում[4]։ Միաժամանակ «Սարոյան Հաուս» նախագծի թիմը զբաղվում էր Վիլյամ Սարոյանի արխիվի հավաքագրմամբ՝ տարբեր աղբյուրներից ձեռք բերելով գրողին պատկանող իրերը, նրա գրաֆիկական աշխատանքները, լուսանկարները, չհրապարակված նյութերն, բեմականացումների հոլովակները, ֆիլմերը և այլն։ Ի վերջո կազմավորվեց Սարոյանական ամենամեծ արխիվը։

«Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում նշվել են նաև Սարոյանի 108 և 109 ամյակները, որոնց ընթացքում Սարոյանը ներկայացվել է որպես նկարիչ, գրող և երաժիշտ։ 2018 թվականի օգոստոսի 31-ին, ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում Սարոյանի 110-ամյակին, բացվեց գրողի առաջին տուն-թանգարանը[5][6]։ Նախագծի շնորհիվ Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր[7]:

Հայեցակարգ

Ի սկզբանե, որոշված էր թանգարանին չտալ արհեստական լիություն և կոտրել տուն-թանգարանային կարծրատիպը, քանի որ գնելու պահին տունը լքված էր և դատարկ։ Չնայած որ պահպանվել է դատարկության գաղափարը, թանգարանում տիրում է Սարոյանական միջավայրը և շունչը[8]։ Թանգարանում վերաբացահայտվում է Սարոյանի բնավորությունն ու նախկինում անհայտ կողմերը, ինչը ներկայացվում է ոչ ավանդական կերպով։ Ինտերակտիվ պատերի միջոցով ներկայացված են Վիլյամ Սարոյանի կյանքի տարբեր շրջանների լուսանկարները․ այցերը Հայաստան, լուսանկարներ Փարիզից, Թուրքիայից ԱՄՆ-ից, լուսանկարներ ընտանեկան արխիվից։ Մեկ ամբողջական պատ ներկայացնում է Վիլյամ Սարոյանի՝ ջրաներկով արված գրաֆիկական աշխատանքները, մյուս մասում ցուցադրված են գրքերի շապիկները` պոստերային լուծումներով։ Ցուցադրվում են նաև Սարոյանի սցենարով նկարահանված ֆիլմերը, մուլտֆիլմերը, պիեսները և այլ փաստագրական կադրեր։ Մեկ այլ սենյակում վերականգնված է Սարոյանական ինտերիերը, որտեղ էլ հյուրերին ողջունում է գրողի հոլոգրամը։

Թանգարանում գործում է նաև ուսումնասիրությունների սենյակ։

Հոգաբարձուների խորհուրդ

Ծրագրի հաստատումից հետո ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդը, որի անդամները նպաստել են ծրագրի իրականացմանը։

  • Նոռա Յակուբյան, համայնքային ակտիվ ներկայացուցիչ
  • Տիգրան Կույումջյան, գիտնական, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին ղեկավար
  • Ռաֆայել Հակոբջանյան, գրող և թատերագիր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ