«Իրակլի Կոբախիձե»–ի խմբագրումների տարբերություն
չ Omicroñ'R տեղափոխեց էջը «Իրակլի Կաբախիձե»-ից «Իրակլի Կոբախիձե» |
|
(Տարբերություն չկա)
|
19:55, 29 Հունիսի 2019-ի տարբերակ
Իրակլի Կաբախիձե վրաց.՝ ირაკლი კობახიძე | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» | ||
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան և դիվանագետ | ||
Ազգություն | վրացի | ||
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 25, 1978 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||
Քաղաքացիություն | Վրաստան և ԽՍՀՄ | ||
Հայր | Giorgi Kobakhidze? | ||
Ինքնագիր | |||
Իրակլի Կաբախիձե (վրաց.՝ ირაკლი კობახიძე, սեպտեմբերի 25, 1978, Թբիլիսի, Վրաստան), վրացի պետական և քաղաքական գործիչ, ով 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը[1]:
Կենսագրություն
Իրակլին ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
2000 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2002 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում: Դրանից հետո արժանացել է Դյուսելդորֆի համալսարանի իրավագիտական գիտությունների դոկտորի թեկնածուի աստիճանի:
2005-2006 թվականներին Կաբախիձեն դասավանդել է Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում և միաժամանակ ծառայել է, որպես ՄԱԶԾ-ի ծրագրի ղեկավար:
Նա զբաղվել է Վրաստանի Եվրոպական միությանն ինտեգրվելու գրասենյակի հարցերով, որպես մարդու իրավունքների մասնագետ: 2015 թվականի հունվարին Իրակլի Կաբախիձեն միացել է իշխող «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցությանը՝ դառնալով վերջինիս գործադիր քարտուղարը[1][2]: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո նույն թվականի նոյեմբերի 3-ին Իրակլի Կաբախիձեն ընտրվել է Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի նախագահ: Նրա ընտրությունը առաջացրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ դժգոհությանը: Նրանք նորընտիր պաշտոնյային մեղադրել են «հանրային պառակտման» մեջ[3]:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Պառլամենտական ընտրություններ Վրաստանում». Քաղաքացիական Վրաստան. նոյեմբերի 18, 2016. Վերցված է նոյեմբերի 18, 2016-ին.
- ↑ «Ո՞վ է այն մարդը, որ պետք է ընտրվի Վրաստանի խորհրդարանի հաջորդ նախագահ». Agenda.ge. նոյեմբերի 7, 2016. Վերցված է նոյեմբերի 18, 2016-ին.
- ↑ «Իրակլի Կաբախիձեն՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում». InterPressNews. նոյեմբերի 18, 2016. Վերցված է 18 November 2016-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Կոբախիձե» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրակլի Կոբախիձե կատեգորիայում։ |