«Financial Times»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 35. | Տող 35. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
== Արտաքին հղումներ == |
|||
* [http://www.ft.com/ ''Financial Times'' թերթի պաշտոնական վեբկայք] |
|||
{{Արտաքին հղումներ}} |
|||
[[Կատեգորիա:Թերթեր]] |
[[Կատեգորիա:Թերթեր]] |
17:19, 28 Հունիսի 2019-ի տարբերակ
Financial Times անգլ.՝ Financial Times[1] | |
---|---|
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | հունվարի 9, 1888[2] |
Հրատարակիչ | Nikkei Inc.?[3] |
Սեփականատեր | Nikkei Inc.? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գրասենյակ | Bracken House[4] |
ISSN | 0307-1766 և 1476-8844 |
Կայք | ft.com(անգլ.) և ftchinese.com(չին.) |
Financial Times Վիքիպահեստում |
Financial Times (FT, հայերեն՝ «Ֆայնենշլ Թայմս»), միջազգային գործարար թերթ: Թերթը տպագրվում է աշխարհի՝ թվով 24 քաղաքներում, ընդհանուր առմամբ 356 հազար տպաքանակով, տպագրման լեզուն՝ անգլերեն: Աշխարհում տեղի ունեցող ֆինանսական նորությունների և գործարար ոլորտի վերաբերյալ մասնագիտացված թերթ է: Financial Times-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում:
Financial Times թերթն ունի ռեկորդային թվով ընթերցողների բանակ՝ նրանց թիվը գերազանցում է միլիոնը, որոնց երեք քառորդը թվայնացված հետևորդներն են (2019 թվականի ապրիլի դրությամբ)[5][6]:
2015 թվականի հուլիսի 23-ին Nikkei Inc. ընկերությունը համաձայնեց 844 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,32 միլիարդ դոլար) գումարի[7] դիմաց Pearson հոլդինգից գնել Financial Times-ը, և ձեռքբերման գործընթացն ավարտվեց 2015 թվականի նոյեմբերի 30-ին[8]:
Պատմություն
Թերթը հիմնադրվել է Ջեյմս Շերիդանի և Հորացիո Բոտոմլեյի կողմից 1888 թվականի հունվարի 10-ին և սկզբում կոչվել է London Financial Guide, սակայն նույն տարվա փետրվարի 13-ին անվանափոխվել է՝ դառնալով Financial Times: Երկար տարիների ընթացքում թերթը մրցակցել է չորս այլ թերթերի հետ, որոնք ևս ուղղված էին ֆինանսական ոլորտի լուսաբանմանը: 1945 թվականին թերթը ոչնչացրեց դրանցից վերջինին, որը կոչվում էր Financial News (հրատարակվում էր 1884 թվականից):
2000-2012 թվականներին հրատարակվել է նաև թերթի գերմաներեն տարբերակը, որը կոչվում էր Financial Times Deutschland:
Սեփականատերեր
1957 թվականից 2015 թվականի նոյեմբերը ներառյալ թերթը պատկանել է բրիտանական Pearson PLC հոլդինգին:
2015 թվականի նոյեմբերի 30-ին ճապոնական «Նիհոն կենձայ սիմբուն» («Նինկեյ») մեդիաընկերությունը ձեռք բերեց FT Group մեդիախմբի բաժնետոմսերի 100 %-ը, այդ թվում նաև՝ Financial Times[9] թերթը:
Թերթի բնութագիր
Financial Times թերթը պատկանում է այսպես կոչված որակյալ մամուլի խմբին (qualities), որի մեջ մտնում են այնպիսի թերթեր, ինչպիսիք են՝ The Times-ը, The Guardian-ը և այլն:
Թերթի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն ավանդաբար տպագրում են շիկակարմրավուն թղթի վրա:
Հանդիսանում է FT500 վարկանշային սանդղակում, որը ներկայացնում է 500 ամենախոշոր ընկերությունները:
Այժմ տպագրվում է նաև թերթի չինարեն տարբերակը, որը կոչվում է FT Chinese[10]:
2015 թվականի նոյեմբերին Financial Times թերթի հետևորդների թիվը կազմում էր 750 հազար, այդ թվում՝ 550 հազար հետևորդ ուներ էլեկտրոնային տարբերակը[11]:
Խմբագիրներ
2005 թվականի նոյեմբերից թերթի գլխավոր խմբագիրը Լիոնել Բարբերն է[12]:
1947-1972 թվականներին՝ 25 տարի շարունակ, թերթի գլխավոր խմբագիրը Գորդոն Նյուտոնն էր (Gordon Newton)[13]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0307-1766
- ↑ https://www.niemanlab.org/encyclo/financial-times/
- ↑ http://web.archive.org/web/20190918081038/https://www.ft.com/content/d7e95338-3127-11e5-8873-775ba7c2ea3d
- ↑ https://www.ft.com/content/fe383b92-6d98-11e9-9ff9-8c855179f1c4
- ↑ «FT tops one million paying readers». aboutus.ft.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-04-19-ին.
- ↑ Greenslade, Roy (2019-04-14). «Financial Times thrives by focusing on subscriptions | Roy Greenslade». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019-04-19-ին.
- ↑ «Financial Times sold to Nikkei by Pearson for £844m». BBC News.
- ↑ «Nikkei completes acquisition of Financial Times». Nikkei.
- ↑ «Японцы завершили процесс покупки знаменитой Financial Times». tass.ru. Վերցված է 02.12.2015-ին.
- ↑ «FT Family of Companies». ft.com. Վերցված է 02.12.2015-ին.
- ↑ «Nikkei and FT: Day one». ft.com. Վերցված է 02.12.2015-ին.
- ↑ «Совет директоров FT». ft.com. Վերցված է 02.12.2015-ին.
- ↑ «История Файнэншл таймс». ft.com. Վերցված է 02.12.2015-ին.
Արտաքին հղումներ
|