«Եսայի Նչեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Եսայի Նչեցի (արեւմտահայերէն)}}
No edit summary
Տող 32. Տող 32.
* «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
* «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
* «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»
* «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»

== Գրականություն ==
X-XIV դդ. մշակույթը, դպրոցը, գիտությունը և գրականությունը:
Ալիշան Ղ, Սիսական, Վենետիկ, 1893:
Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954:
Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ (XIII-XIV դդ.), Երևան, 1973:
Պետրոսյան Ս., Եսայի Նչեցու թղթերը, «Էջմիածին», 1985:

{{Վիքիքաղվածք}}
{{Վիքիքաղվածք}}
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Հայկական գիր և գրականություն}}

07:04, 26 Հունիսի 2019-ի տարբերակ

Եսայի Նչեցի
Եսայի Նչեցի,
մանրանկար 1318 թ․ Ավետարանից
Ծնվել է1260 թ․
Սասունի Նիչ գավառ
Մահացել էմոտ 1338[1]
Գլաձորի համալսարան
Բնակության վայր(եր)Գլաձորի համալսարան
ԴավանանքՀայ առաքելական
ՄասնագիտությունԱստվածաբանություն, մանկավարժություն, քերականություն, փիլիսոփայություն
Հաստատություն(ներ)Գլաձորի համալսարան
Գործունեության ոլորտաստվածաբանություն
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարՆերսես Մշեցի,
Վարդան Արևելցի
Եղել է գիտական ղեկավարՀովհաննես Քռնեցի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի և Հովհաննես Երզնկացի Ծործորեցի
Հայտնի աշակերտներԳրիգոր Երզնկացի, Հովհան Որոտնեցի, Թորոս Տարոնացի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակեր
Ինչով է հայտնիԳլաձորի համալսարանի ուսուցչապետ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Esayi Nshetsi Վիքիպահեստում

Եսայի Նչեցի (1260-65, Սասունի Նիչ գավառ - մոտ 1338, Գլաձորի համալսարան), մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ։ Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեցու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետի (դոկտորի) աստիճան։ 1284 թ. գլխավորել է Աղբերց վանքի դպրության աշխատանքները։

Եսայի Նչեցին եղել է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։

Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»-ը։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։

Նշեցու գրական ժառանգությունը (մեկնություններ, ճառեր, նամակներ) հիմնականում ունի կրոնաբարոյական բովանդակություն։ Նրա «Վերլուծութիւն քերականութեան» համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է Գավիթ Քերականի, Տամամ Արևելցու, Արիստակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմնական դրույթներն ու հարցադրումները։ Նշեցու քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթութևան», առաջարկել համեմատության միջոցով վերացնել հայոց հին ու նոր լեզուների միջև առաջացած խզումը՝ վերականգնելով լեզվի հին ձևերը։ Նշեցին անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին, խոսքի մասերին և նրանց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուների ծագմանը և այլ հարցերի։

Երկեր

Եսայի Նշեցու հուշարձանը Եղեգնաձորում
  • «Մեկնութիւն Եզեկիէլի»
  • «Վերլուծութիւն քերականութեան»
  • «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
  • «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
  • «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
  • «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
  • «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
  • «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
  • «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
  • «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»

Գրականություն

X-XIV դդ. մշակույթը, դպրոցը, գիտությունը և գրականությունը: Ալիշան Ղ, Սիսական, Վենետիկ, 1893: Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954: Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ (XIII-XIV դդ.), Երևան, 1973: Պետրոսյան Ս., Եսայի Նչեցու թղթերը, «Էջմիածին», 1985:

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Եսայի Նչեցի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 524
  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.