«Մկրտիչ Արմեն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ ջնջվեց: {{արևմտահայերեն|Մկրտիչ Արմէն}} |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{արևմտահայերեն|Մկրտիչ Արմէն}} |
|||
{{Տեղեկաքարտ Գրող |
{{Տեղեկաքարտ Գրող |
||
| պատկեր = Mkrtich-armen.jpg |
| պատկեր = Mkrtich-armen.jpg |
||
Տող 18. | Տող 17. | ||
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է: |
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է: |
||
[[1967]] թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: [[1971]] թվականին նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Հեղնար աղբյուրը: |
[[1967]] թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: [[1971]] թվականին նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Հեղնար աղբյուրը: |
||
Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել [[ռուսերեն]], [[ադրբեջաներեն]], [[լիտվերեն]], [[թուրքերեն]], [[պարսկերեն]], [[չեխերեն]], [[հունարեն]], [[իսպաներեն]] և այլ լեզուներով: Նա ինքն էլ ճանաչված թարգմանիչ է և հայերեն է թարգմանել ռուս և այլազգի շատ գրողների, այդ թվում՝ [[Անտոն Չեխով|Անտոն]] Չեխովի, [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]], [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկու]], [[Միխայիլ Շոլոխով]]ի, [[Ֆրիտյոֆ Նանսեն]]ի, [[Յուրի Օլեշա]]յի և ուրիշների հանրաճանաչ երկերը: |
Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել [[ռուսերեն]], [[ադրբեջաներեն]], [[լիտվերեն]], [[թուրքերեն]], [[պարսկերեն]], [[չեխերեն]], [[հունարեն]], [[իսպաներեն]] և այլ լեզուներով: Նա ինքն էլ ճանաչված թարգմանիչ է և հայերեն է թարգմանել ռուս և այլազգի շատ գրողների, այդ թվում՝ [[Անտոն Չեխով|Անտոն]] Չեխովի, [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]], [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկու]], [[Միխայիլ Շոլոխով]]ի, [[Ֆրիտյոֆ Նանսեն]]ի, [[Յուրի Օլեշա]]յի և ուրիշների հանրաճանաչ երկերը: |
||
Պարգևատրվել է [[Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան]]ով։ |
Պարգևատրվել է [[Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան]]ով։ |
||
Մահացել է [[1972]] թվականի [[դեկտեմբերի 22]]-ին, [[Երևան]]ում։ |
Մահացել է [[1972]] թվականի [[դեկտեմբերի 22]]-ին, [[Երևան]]ում։ |
14:05, 24 Հունիսի 2019-ի տարբերակ
Մկրտիչ Արմեն | |
---|---|
Պատկեր:Mkrtich-armen.jpg | |
Ծննդյան անուն | Մկրտիչ Գրիգորի Հարությունյան[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1906[2] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1972[1][2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, վիպասան, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1932)[1] |
Ժանրեր | վիպակ և պատմվածք |
Գրական ուղղություններ | նատուրալիզմ, ռոմանտիզմ և ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Հոկտեմբեր միություն |
Աշխատավայր | Գրական դիրքերում և Երիտասարդ բոլշևիկ |
Պարգևներ | |
Մկրտիչ Արմեն Վիքիքաղվածքում | |
Մկրտիչ Արմեն Վիքիդարանում | |
Mkrtich Armen Վիքիպահեստում |
Մկրտիչ Արմեն (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան) (Դեկտեմբերի 27, 1906 - Դեկտեմբերի 22, 1972), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։
- 1921 թվականին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ
- 1922 - 1923 թվականներին՝ սկաուտ՝ Կազաչի պոստի սկաուտանոցում
- 1923-1925 թվականներին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ
- 1925 թվականին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար։ Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Անդրկովկաս», տպագրվել է 1923 թվականին, «Բանվոր» թերթում
- 1934 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը
- 1937 թվականին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ տարի
- 1945 թվականին արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի
- 1971 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է: 1967 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1971 թվականին նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Հեղնար աղբյուրը: Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն և այլ լեզուներով: Նա ինքն էլ ճանաչված թարգմանիչ է և հայերեն է թարգմանել ռուս և այլազգի շատ գրողների, այդ թվում՝ Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Միխայիլ Շոլոխովի, Ֆրիտյոֆ Նանսենի, Յուրի Օլեշայի և ուրիշների հանրաճանաչ երկերը:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։
Երկեր
- Պատմվածքներ, Երեւան, 1928, 273 էջ:
- Քաղաքը բլուրի վրա (վիպակ), Երեւան, 1930, 162 էջ:
- Երեւան (էպոպեա), Մոսկվա, 1931, 270 էջ:
- Սկաուտ թիվ 89, Երեւան, 1933, 229 էջ:
- Գագաթների երգը (պատմվածքներ եւ ակնարկներ), Երեւան, 1933, 299 էջ:
- Առաջին պատկոմներ, Երեւան, 1935, 172 էջ:
- Հեղնար աղբյուր (վիպակ), Երեւան, 1935, 206 էջ:
- Հեղնար աղբյուր (վիպակ), Երեւան, 1936, 202 էջ:
- Երեք սիրավեպ (պատմվածքներ), Երեւան, 1936, 151 էջ:
- Սկաուտ թիվ 89, Երեւան, 1937, 311 էջ:
- Հեղնար աղբիւր, Գահիրէ, 1948, 191 էջ:
- Յասվա, Երևան, 1953, 316 էջ:
- Կարմիր և կապույտ փողկապներ, Երևան, 1954, 498 էջ:
- Հեղնար աղբյուր, Երևան, 1955, 147 էջ:
- Պատմվածքներ, Երևան, 1957, 736 էջ:
- Գույնզգույն թագավորություն, Երևան, 1959, 202 էջ:
- Հեղնար աղբյուր, Երևան, 1959, 206 էջ:
- Ոսկե հնձան (վիպակներ), Երևան, 1959, 464 էջ:
- Հեղնար աղբյուր, Երևան, 1961, 124 էջ:
- Վարդավան (վիպակներ), Երևան, 1962, 532 էջ:
- Պատուիրեցին հանձնել Ձեզ, Երևան, 1964, 444 էջ:
- Պատուիրեցին յանձնել Ձեզ, Պէյրութ, 1965, 457 էջ:
- Երկեր, հատ. 1–5, Երևան, 1966–1967, 1971, 1973:
- Ժիրայր Գլենց, Երևան, 1967, 470 էջ:
- Գոյնզգոյն թագաւորութիւնը, Անթիլիաս, 1988, 202 էջ:
- Պատվիրեցին հանձնել Ձեզ, Երևան, 2004:
- Երևան, Երևան, 2016, 320 էջ:
- Գույնզգույն թագավորություն, Երևան, 2016, 204 էջ:
Մ. Արմենի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Վ. Մակավեև, Պիոներական կենդանի լրագրեր, Երևան, Պետհրատ, 1927, 68 էջ։
- Ֆրիտյոֆ Նանսեն, Գիշերվա խավարի և սառույցների մեջ, հատոր 1 (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1927, 99 էջ։
- Թարգմանական պատմվածքներ, պրակ առաջին, Երևան, Պետհրատ, 1929, 37 էջ։
- Թարգմանական պատմվածքներ, պրակ երկրորդ, Երևան, Պետհրատ, 1929, 31 էջ։
- Ալեքսանդր Յակովլև, Հոկտեմբերը Մոսկվայում (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1929, 58 էջ։
- Վ. Միսլավսկի, Դնեպրոստրոյ, Մոսկվա, 1931, 32 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան, Երևան, Պետհրատ, 1933, 518 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1934, 219 էջ։
- Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 257 էջ։
- Գուստավ Էրիկսոն, Ջազ (վիպակ), Երևան, Պետհրատ, 1935, 240 էջ։
- Գուստավ Էրիկսոն, Շրջմոլիկների Ամերիկան (վիպակ), Երևան, Պետհրատ, 1936, 322 էջ։
- Ա. Ռազումովսկի, Անապատի հեղկոմը (վեպ), Երևան, Պետհրատ, 1936, 156 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ (թարգմանության հեղինակակից Ա. Դեբենց, Մուշե), Երևան, Պետհրատ, 1947, 175 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 812 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 175 էջ։
- Վ. Նեկրասով, Ստալինգրադի խրամատներում, Երևան, Հայպետհրատ, 1948, 358 էջ։
- Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1948, 513 էջ։
- Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1948, 418 էջ։
- Սեմյոն Բաբաևսկի, Ոստղե աստղի կավալերը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1948, 703 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
- Ն. Միխայլով, Մեր երկրի տարածություններն ու հարստությունները, Երևան, Հայպետհրատ, 1950, 64 էջ։
- Դահուկային սպորտ, Երևան, Հայպետհրատ, 1950, 47 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (գրքի վրա որպես թարգմանչի սխալմամբ գրված է Ղևոնդ Կոմունու անունը, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 447 էջ։
- Իոսիֆ Լիկստանով, Պստիկը (վիպակ, գրքի վրա որպես թարգմանիչ սխալմամբ գրված է Ղ. Մելքոնյան, այսինքն՝ Ղևոնդ Կոմունի, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 364 էջ։
- Վ. Օխոտնիկով, Որոնումների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1950, 250 էջ։
- Ա. Յակովլև, Երկրի կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1950, 324 էջ։
- Սեմյոն Բաբաևսկի, Լույսը երկրի վրա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 594 էջ։
- Յա. Տայց, Գեդեմնիա սարի ստորոտում (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 162 էջ։
- Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
- Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1952, 152 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
- Լուսավոր ուղի (բելառուս մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 715 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Մարդու ճակատագիրը, Երևան, Հայպետհրատ, 1957, 66 էջ։
- ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 769 էջ։
- Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1961, 207 էջ։
- Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1962, 435 էջ։
- Յուրի Օլեշա, երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 202 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
- Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 83 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Երկեր, 2 հատորով, գիրք 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1973, 592 էջ։
- Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պառավ Իզերգիլը, Երևան, «Սովետական գրող», 1983, 37 էջ։
Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մկրտիչ Արմեն» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Մելքոնյան Մ., Մկրտիչ Արմեն, Ե., 1981։
Արտաքին հղումներ
|
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 167.
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 1972 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ