«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Լեւոն Հախվերդեան}}
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Լեւոն Հախվերդեան}}
{{Տեղեկաքարտ Գրող
{{Տեղեկաքարտ Գրող
| ԱԱՀ = Լևոն Հախվերդյան
| ԱԱՀ = Լևոն Հախվերդյան
Տող 26. Տող 25.
Լևոն Հախվերդյանը ծնվել է [[Ղարաքիլիսա]]յում: Սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոց]]ում: [[1949]] թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի թատերագիտության բաժինը։ [[1955]]-[[1959]] թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, [[1956]] թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ]]ի աշխատակից (1965-[[1987]] թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), [[1987]]-[[2003]] թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն: [[1956]] թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1967 թվականին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Հախվերդյանի «Թումանյան» գիրքը [[1969]] թվականին Երևանում լույս է տեսել [[ռուսերեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներե]]ն<ref>Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:</ref>: [[1980]]-[[2001]] թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում:
Լևոն Հախվերդյանը ծնվել է [[Ղարաքիլիսա]]յում: Սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոց]]ում: [[1949]] թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի թատերագիտության բաժինը։ [[1955]]-[[1959]] թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, [[1956]] թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ]]ի աշխատակից (1965-[[1987]] թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), [[1987]]-[[2003]] թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն: [[1956]] թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1967 թվականին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Հախվերդյանի «Թումանյան» գիրքը [[1969]] թվականին Երևանում լույս է տեսել [[ռուսերեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներե]]ն<ref>Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:</ref>: [[1980]]-[[2001]] թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում:


Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, [[1966]] թ., Թումանյան, Երևան, [[1969]]'' թ., նաև [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ''Մտորումներ, Երևան, [[1984]] թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, [[1993]] թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, [[1995]]'' թ.), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան [[1945]]-[[1955]] թթ., Երևան, [[1955]] թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, [[1959]] թ., Հայ թատրոնի պատմություն. [[1901]]-[[1920]] թվականներ, Երևան, [[1980]] թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, [[1989]]'' թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, [[Անտոն Չեխով|Անտոն Չեխովի]], [[Ստեֆան Ցվայգ|Ստեփան Ցվայգի]], [[Իոսիֆ Յուզովսկի|Իոսիֆ Յուզովսկու]] և այլոց երկերից<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, [[1966]] թ., Թումանյան, Երևան, [[1969]]'' թ., նաև [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ''Մտորումներ, Երևան, [[1984]] թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, [[1993]] թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, [[1995]]'' թ.), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան [[1945]]-[[1955]] թթ., Երևան, [[1955]] թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, [[1959]] թ., Հայ թատրոնի պատմություն. [[1901]]-[[1920]] թվականներ, Երևան, [[1980]] թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, [[1989]]'' թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, [[Անտոն Չեխով]]ի, [[Ստեֆան Ցվայգ|Ստեփան Ցվայգի]], [[Իոսիֆ Յուզովսկի|Իոսիֆ Յուզովսկու]] և այլոց երկերից<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։


== Երկեր ==
== Երկեր ==

11:17, 24 Հունիսի 2019-ի տարբերակ

Լևոն Հախվերդյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1924(1924-12-26)[1][2]
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էփետրվարի 6, 2003(2003-02-06)[3] (78 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս և դասախոս
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԽաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1967)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՀայպետհրատ, Խորհրդային արվեստ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ
ԶավակներՌուբեն Հախվերդյան
Լևոն Հախվերդյան Վիքիդարանում

Լևոն Հովհաննեսի Հախվերդյան (1924 դեկտեմբերի 26, Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) - 2003 փետրվարի 6), հայ գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1987 թ.)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից: ԽՄԿԿ անդամ 1955 թվականից: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.)[4]։

Կենսագրություն

Լևոն Հախվերդյանը ծնվել է Ղարաքիլիսայում: Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից (1965-1987 թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն: 1956 թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1967 թվականին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Հախվերդյանի «Թումանյան» գիրքը 1969 թվականին Երևանում լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն[5]: 1980-2001 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (Թումանյանի աշխարհը, Երևան, 1966 թ., Թումանյան, Երևան, 1969 թ., նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, Մտորումներ, Երևան, 1984 թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993 թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995 թ.), թատրոնի հարցերին (Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երևան, 1955 թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959 թ., Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980 թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989 թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, Անտոն Չեխովի, Ստեփան Ցվայգի, Իոսիֆ Յուզովսկու և այլոց երկերից[6]։

Երկեր

  • Մեր օրերի հայ դրամատուրգիան (1945-1955), Ե., Հայպետհրատ, 1955, 198 էջ:
  • Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1959, 220 էջ:
  • Կլասիկան և մեր օրերը (Վարդան Աճեմյանի արվեստը), Ե., ՀԽՍՀ ԳԱ 1962, 192 էջ:
  • Երկեր և կերպարներ, Ե., Հայպետհրատ, 1964, 254 էջ:
  • Թումանյանի աշխարհը, Ե., «Հայաստան», 1966, 500 էջ:
  • Հայ խորհրդային թատրոնի պատմություն (հատորի դերասանական արվեստին վերաբերող գլուխները գրել է Լևոն Հախվերդյանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 648 էջ:
  • Թումանյանի կյանքը, Ե., «Հայաստան», 1969, 92 էջ:
  • Թումանյան, Ե., «Հայաստան», 1969, 102 էջ:
  • Սունդուկյանի անվան թատրոնը, Ե., «Հայաստան», 1972, 27 էջ:
  • Ինչպես դիտել ներկայացումը, Ե., «Հայաստան», 1972, 31 էջ:
  • Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., «Հայաստան», 1974:
  • Ժամանակի հետ (հոդվածներ), Ե., «Հայաստան», 1976, 355 էջ:
  • Դերեր և դերասաններ, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1977, 272 էջ:
  • Հայ թատրոնի պատմություն (1901-1920), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1980, 378 էջ:

Թարգմանություններ (ռուսերենից)

  • Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ:
  • Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ:
  • Ցվայգ Ստեփան, Մարդկության աստեղային ժամերը (պատմական մանրապատումներ), Ե., «Հայաստան», 1974, 184 էջ:
  • Յուզովսկի Յուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1975, 204 էջ:
  • Կոկլեն-Ավագ, Դերասանի արվեստը, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1978, 66 էջ:
  • Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., «Սովետական գրող», 1979, 591 էջ:

Մրցանակներ

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1983 թ.)
  • Նալբանդյանի անվան մրցանակ (1988 թ.)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. https://avproduction.am/?ln=am&page=person&id=143
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2018-12-26-ին.
  5. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։