«Փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ շրջապտույտ հղում
Տող 1. Տող 1.
'''Փիլիսոփայություն''' բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «[[իմաստասիրություն]]» բառը։
'''Փիլիսոփայություն''' բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։


Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է [[Պյութագորաս]]ը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։
Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է [[Պյութագորաս]]ը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։

11:48, 28 հունվարի 2012-ի տարբերակ

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։

Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։

Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին։ Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ։

Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին /կոսմոգոնիա, կոսմոլոգիա/, աստվածների մասին /թեոգոնիա/։ Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին /մետաֆիզիկա/, ճանաչողության ակունքների և սահմանների մասին /գնոսոլոգիա/, մտածողության ձևերի և մեթոդների մասին /տրամաբանություն/, մարդկային հոգու մասին /հոգեբանություն/, բարոյականության էության /էթիկա/ և գեղեցիկի մասին /էսթետիկա/։ Վերոհիշյալ ուղղությունները հետագայում վերածվեցին առանձին գիտությունների։

Փիլիսոփայության Դավիթ Անհաղթի սահմանումները

Հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը իր «Սահմանք իմաստասիրության» երկում տալիս է փիլիսոփայության հետևյալ վեց սահմանումները.

  1. Փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին։
  2. Փիլիսոփայությունը գիտություն է աստվածային և մարդկային իրողությունների մասին։
  3. Փիլիսոփայությունը խորհրդածություն է մահվան մասին։
  4. Փիլիսոփայությունը Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության։
  5. Փիլիսոփայությունը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը։
  6. Փիլիսոփայությունը սեր է իմաստության (ճշմարտության) հանդեպ[1]։

Հիմնական փլիսոփայական համակարգերը, ուղղությունները և հայեցակարգերը

Նշանավոր փիլիսոփաներ

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Է

Թ

Ժ

Ի

Լ

Կ

Հ

Մ

Յ

Ն

Շ

Պ

Ջ

Ռ

Ս

Վ

Օ

Ֆ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Այցելեք Նաև

Ծանոթագրություններ

  1. Է. Ա. Կյուրեղյան, Փիլիսոփայություն (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2004, էջ 41

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA