«Զայանդե»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գետ |Անվանում = Զայանդե |Բնագիր անվանում = fa/زایندهرود |Պատկեր = Zayandeh river map.png |Պատկե...»: |
|||
Տող 46. | Տող 46. | ||
1972 թվականին Չադեգան քաղաքի մոտ կառուցվում է ջրամբար, որը օժանդակելու էր ջրի հոսքի կայունացմանը և էլեկտրաէներգիա արտադրելուն: Այն նախապես կոչվել է Շահ Աբբասի ջրամբար՝ Սեֆյան Իրանի ամենանշանավոր արքայի՝ [[Աբբաս I Սեֆի]]ի անունով: 1979 թվականի [[Իրանի իսլամական հեղափոխություն]]ից հետո վերանվանվել է Զայանդեի ջրամբար: Արդյունքում գետի ջրերի 80 տոկոսը օգտագործվում է գյուղատնտեսության համար, 10 տոկոսը՝ մարդկանց կարիքների (4,5 միլիոն բնակչության խմելու և ներքին կարիքների համար), 7 տոկոսը` արդյունաբերության (ինչպես Զոբահանե Էսֆահանը և Ֆոլադ Մոբարեքե պողպատե ընկերությունները և Սպահանի նավթաքիմիական, գործարանների և էլեկտրակայանների) և 3%-ը այլ նպատակների համար: [[Քարուն (գետ)|Քարուն]] գետի ջրերի վերաուղղորդման նպատակով մի շարք թունելի ծրագրեր են եղել գծվել, որի շնորհիվ ջրով ապահովվել են Սպահանի և Յազդի գավառները<ref>Assari, Ali; Erfan Assari (2012). "[http://www.jofamericanscience.org/journals/am-sci/am0801/030_7701am0801_203_209.pdf Urban spirit and heritage conservation problems: case study Isfahan city in Iran]" (PDF). Journal of American Science. 8 (1): 203–209. Retrieved 7 January 2013.</ref>: |
1972 թվականին Չադեգան քաղաքի մոտ կառուցվում է ջրամբար, որը օժանդակելու էր ջրի հոսքի կայունացմանը և էլեկտրաէներգիա արտադրելուն: Այն նախապես կոչվել է Շահ Աբբասի ջրամբար՝ Սեֆյան Իրանի ամենանշանավոր արքայի՝ [[Աբբաս I Սեֆի]]ի անունով: 1979 թվականի [[Իրանի իսլամական հեղափոխություն]]ից հետո վերանվանվել է Զայանդեի ջրամբար: Արդյունքում գետի ջրերի 80 տոկոսը օգտագործվում է գյուղատնտեսության համար, 10 տոկոսը՝ մարդկանց կարիքների (4,5 միլիոն բնակչության խմելու և ներքին կարիքների համար), 7 տոկոսը` արդյունաբերության (ինչպես Զոբահանե Էսֆահանը և Ֆոլադ Մոբարեքե պողպատե ընկերությունները և Սպահանի նավթաքիմիական, գործարանների և էլեկտրակայանների) և 3%-ը այլ նպատակների համար: [[Քարուն (գետ)|Քարուն]] գետի ջրերի վերաուղղորդման նպատակով մի շարք թունելի ծրագրեր են եղել գծվել, որի շնորհիվ ջրով ապահովվել են Սպահանի և Յազդի գավառները<ref>Assari, Ali; Erfan Assari (2012). "[http://www.jofamericanscience.org/journals/am-sci/am0801/030_7701am0801_203_209.pdf Urban spirit and heritage conservation problems: case study Isfahan city in Iran]" (PDF). Journal of American Science. 8 (1): 203–209. Retrieved 7 January 2013.</ref>: |
||
== Տես նաև == |
|||
* [[Խաջու կամուրջ]] |
|||
* [[Սիոսեփոլ]] |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
09:29, 20 Հունիսի 2019-ի տարբերակ
Զայանդե | |
---|---|
Զայանդեի ավազանը | |
Բնութագիր | |
Երկարություն | 400 |
Ավազանի մակերես | 41 500 կմ² |
Ջրի ծախս | 38 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Զագրոսի լեռնային համակարգ |
Ակունքի տեղակայում | 32/18/12/N/52/52/03/E |
Բարձրություն | 3,974 մ |
Գետաբերան | Գավխունի |
Գետաբերանի տեղակայում | Գավխունի |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Սպահանի նահանգ |
Ջրահավաք | Gavkhuni Basin? |
Զայանդե (նաև Զայանդեռուդ; պարս.՝ زایندهرود; պարսկերենից թարգմանած՝ «կենսատու գետ»), Իրանական լեռնաշխարհի խոշորագույն գետը, տեղակայված է երկրի կենտրոնական հատվածում[1]:
Աշխարհագրություն
Զայանդե գետի ակունքները գտնվում են Չհարմահալ և Բախտիարի նահանգի տարածքում՝ Զագրոսի լեռնային համակարգի Զարդ Քուհ լեռնաշղթայի վրա: Երկարությունը 400 կիլոմետր է՝ արևմուտքից արևելք՝ մինչև Գավխունի ճահիճը[2]: Վերջինս սեզոնային աղի լիճ է, ընկած է Սպահան քաղաքից հարավ-արևելք:
Զայանդեն դարեր շարունակ զգալի հոսք է ունեցել, ի տարբերություն Իրանի գետերի շատերի, որոնք սեզոնային են: Վերջին շրջանում Սպահան քաղաքին հասնելու համար ջրի գերշահագործման պատճառով չորանում է. 2010 թվականի սկզբին գետի ստորին հատվածները ամբողջությամբ չորացրած էին[3]:
Զայանդե գետի ավազանը ունի 41,500 քառակուսի կիլոմետր տարածք, բարձրությունը՝ 3,974 մետրից մինչև 1,466 մետր է: Ավազանի տարածքում ջերմաստիճանը տատանվում է 3° C-29° C, տեղումները՝ տարեկան 130 մմ: Զայանդե գետի ավազանում կա 270,000 հեկտար ոռոգովի հողատարածք. ջուրը մատակարարվում է ինը հիմնական հիդրավլիկ միավորներից, ինչպես նաև կողային հովիտներում կան ջրհորներ, գետակներ և աղբյուրներ: Զայանդե գետը կյանք է տվել հիմնականում Սպահանի և Յազդի նահանգներին: Մինչև չորացումը, մեկ շնչի հաշվով հասնող ջուրը օրական 240 լիտր էր քաղաքում և 150 լիտր գյուղում[4]: 1970-ական թվականներին գետի հոսքը գնահատվում էր տարեկան 1,2 խորանարդ կիլոմետր, կամ մեկ վայրկյանում 38 խորանարդ մետր[5]:
Պատմություն
Մարդը բնակություն է հաստատել Զայանդե գետի ափերին հազարավոր տարիներ առաջ: Դրա ամենավաղ ապացույցը Սպահանից հարավ-արևմուտք հայտնաբերված Ղալե Բոզի քարանձավային համալիրն է: Մոտ 40 հազար տարի առաջ հին քարի դարի նեանդերթալյան մարդկանց որսորդական խմբերը բնակվում էին այս քարանձավներում՝ որպես ապաստան: Նորքարեդարյան շրջանի է դասվում մ.թ.ա. 6-րդ հազարամյակին թվագրվող Զայանդե գետի քաղաքակրթությունը:
Զայանդե գետի ափին Մեդական թագավորության (մ.թ.ա. մոտ 700 - մ.թ.ա. 550) շրջանում կառուցվել է Ասպանդանա քաղաքը, որի մոտ Աքեմենյաններն ու Սասանյանները կառուցել են ամրություններ: Արաբական արշավանքներից հետո Սպահանը դառնում է Արաբական խալիֆայության խոշոր կենտրոններից մեկը, հայտնի դառնում որպես «Էսֆահան»: Ուշ միջնադարում այն դառնում է Իրանի խոշոր մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոնի՝ Սպահան քաղաքի միջով: 17-րդ դարում Սեֆյանների տոհմի ազդեցիկ խորհրդատուն՝ գիտնական Շեյխ Բահային մշակել և կառուցել է ջրանցքների համակարգ, որպեսզի գետի ջուրը հասցվի քաղաքի արվարձաններ: Դա նպաստեց բնակչության և տնտեսության աճին, օգնեց քաղաքին որպես ազդեցիկ կենտրոն և կանաչ լանդշաֆտ տվեց անապատի կողքին գտնվող Սպահանին: Զայանդե գետից հարավ կառուցվում է հայկական քաղաք Նոր Ջուղան, որը քաղաքի մեծացման պատճառով դառնում է Սպահանի արվարձաններից մեկը[6]: Գետի ձախ ափին հայկական քաղաք կառուցելը պայմանավորված էր կրոնական հանգամանքով[7]:
Տնտեսություն
Մինչև 1960-ական թվականները Սպահանի նահանգում ջրի բաշխումը կատարվում էր 16-րդ դարում ստեղծված Թոմարի միջոցով: Այն բաժանեց Զայանդե գետի հոսքը 33 մասի, որոնք հատկացվել էին տարածաշրջանի ութ խոշոր շրջաններին: Անկախ հոսքի բարձրությունից պահպանվել է հոսքի համաչափությունը[8]: Ջուրը օգտագործվել է հիմնականում գյուղատնտեսության համար, որով Սպահանը օազիս է դարձել շրջապատող անապատային տարածքում: 20-րդ դարի կեսերին բնակչության աճը պահանջեց նոր մոտեցումներ:
1972 թվականին Չադեգան քաղաքի մոտ կառուցվում է ջրամբար, որը օժանդակելու էր ջրի հոսքի կայունացմանը և էլեկտրաէներգիա արտադրելուն: Այն նախապես կոչվել է Շահ Աբբասի ջրամբար՝ Սեֆյան Իրանի ամենանշանավոր արքայի՝ Աբբաս I Սեֆիի անունով: 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո վերանվանվել է Զայանդեի ջրամբար: Արդյունքում գետի ջրերի 80 տոկոսը օգտագործվում է գյուղատնտեսության համար, 10 տոկոսը՝ մարդկանց կարիքների (4,5 միլիոն բնակչության խմելու և ներքին կարիքների համար), 7 տոկոսը` արդյունաբերության (ինչպես Զոբահանե Էսֆահանը և Ֆոլադ Մոբարեքե պողպատե ընկերությունները և Սպահանի նավթաքիմիական, գործարանների և էլեկտրակայանների) և 3%-ը այլ նպատակների համար: Քարուն գետի ջրերի վերաուղղորդման նպատակով մի շարք թունելի ծրագրեր են եղել գծվել, որի շնորհիվ ջրով ապահովվել են Սպահանի և Յազդի գավառները[9]:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Իրանական մշակույթ, Զայանդե գետ
- ↑ "Gavkhouni Lake and marshes of the lower Zaindeh Rud". Ramsar Sites Information Service. Retrieved 25 April 2018.
- ↑ BBC NEWS : "The Zayandeh rood river in Isfahan, one of Iran's main tourist attraction, has dried up."
- ↑ "Zayandeh River Basin Short Profile" International Water Management Institute, Sri Lanka
- ↑ Beaumont, Peter (October 1974) "Water Resource Development in Iran" The Geographical Journal 140(3): pp. 418-431, p. 427
- ↑ Զբոսանք Սպահանի հայկական թաղամասում
- ↑ Ժոզեֆ դը Տուրնըֆոր. «Հայերն աշխարհի լավագույն մարդիկն են»
- ↑ Beaumont, Peter (October 1974) "Water Resource Development in Iran" The Geographical Journal 140(3): pp. 418-431, p. 421
- ↑ Assari, Ali; Erfan Assari (2012). "Urban spirit and heritage conservation problems: case study Isfahan city in Iran" (PDF). Journal of American Science. 8 (1): 203–209. Retrieved 7 January 2013.