«Կապիտալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 65. Տող 65.
·         Ներգրավված (փոխառված) կապիտալ-վարկային պարտավորություններ ,վարկեր եւ դեբիտորական պարտքեր:
·         Ներգրավված (փոխառված) կապիտալ-վարկային պարտավորություններ ,վարկեր եւ դեբիտորական պարտքեր:


·         Մշտական (կայուն) կապիտալ – ընդհանուր արժեքը սեփական կապիտալի և երկարժեք փոխառություն
·         Մշտական (կայուն) կապիտալ – ընդհանուր արժեքը սեփական կապիտալի և երկարժեք փոխառություն:


·         Աշխատանքային կապիտալ - ընթացիկ ակտիվների եւ ընթացիկ պարտավորությունների տարբերությունը:
·         Աշխատանքային կապիտալ - ընթացիկ ակտիվների եւ ընթացիկ պարտավորությունների տարբերությունը:

14:08, 12 Հունիսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապիտալ (այլ կիրառումներ)

Կապիտալ (գերմ. Kapital, ֆրանս. capital, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, լատ. capitalis- գլխավոր,դոմինանտ, հիմնական), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։օգտագործվում է ավելցուկային արժեք ստեղծելու միջոցով, կամավոր փոխանակումների հիման վրա արտադրողական եւ տնտեսական գործունեությամբ:

Կապիտալը միայն արժեք չէ, այլ ինքնաաճող արժեք: Ակտիվների ներդրումը արտադրության ոլորտում կամ ծառայության մատուցումը շահույթի նպատակով անվանում են  կապիտալ ներդրումներ կամ ներդրումներ: 
Որպես ինքնուրույն տերմին կապիտալը ժամանակակից հաշվապահության մեջ չի օգտագործվում, սակայն կան ֆինանսական վերլուծության մի շարք ցուցանիշներ:

Օրինակ՝ սեփական կապիտալը, տարբերությունը ընկերության ակտիվների արժեքի եւ նրա պարտավորությունների չափի միջեւ: Սովորաբար արժեքը ձեւավորվում է կանոնադրական կապիտալի հաշվին, լրացուցիչ կապիտալի, չբաշխված շահույթի եւ պահուստների: Կապիտալիստների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է Կ. Մարքսը՝ «Կապիտալ» աշխատության մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։

Ֆիզիոկրատներ

Ֆրանսուա Քենեն դարձավ քաղաքատնտեսության ֆիզիոկրատական ուղղության հիմնադիրը: Նա մերժեց մարկանտիլիզմի տեսակետները շահույթի վերաբերյալ որպես բողոքարկման արդյունք և փորձեց բացատրել այն արտադրության գործընթացում: Դա հանգեցրեց կապիտալի և դրա դերի ավելի մանրամասն վերլուծության: Այս դպրոցը` հողը, բնությունը համարում է արտադրության միակ անկախ գործոնը: Այս դեպքում հավելյալ արժեքը ստեղծվում է միայն երկրագործության մեջ և արտահայտվում է հողային ռենտայի տեսքով:


Ֆիզոկրատները վերլուծեցին կապիտալի նյութական բաղադրիչները, որոնք որոշում էին «տարեկան կանխավճարները», «տարեկան ծախսերը» և «առաջնային շահույթները», որոնք համապատասխանում են ներկայիս հիմնական և շրջանառու կապիտալներին: Արտադրողական կապիտալը համարվում էր միայն հողագործության մեջ ներդրված կապիտալը: Ֆիզիոկրատները արդյունաբերական կապիտալը համարում էին «անպտուղ», որը չի ստեղծում «մաքուր արդյունք» և ենթակա չէ կանխավճարների մասնատման:Փողը չէր դասվում ավանսի որևէ տեսակի, քանի որ չկար դրամական կապիտալ հասկացությունը:Ֆիզոկրատները փողը ընդունում էին միայն որպես շրջանառության միջոց:

Դասական և ոչ դասական տնտեսագիտության  դպրոցում

Կապիտալը տնտեսագիտության մեջ ,ռեսուրսներ որոնք կարող են լինել օգտագործված  ապրանքների արտադրությունում կամ մատուցվող ծառայությունում: Դասական տնտեսագիտությունում երեքից մեկը արտադրության գործոնն է, մյուս երկուսը աշխատանքը և հողը:

Դասական քաղաքական տնտեսությունում կապիտալ հասկացության տակ սովորաբար հասկացվում է ֆիզիկական կապիտալ , որը օգտագործվում է որպես ապրանքների եւ ծառայությունների արտադրության միջոցներ-մեքենաներ, սարքավորումներ, տարածքներ: Որպեսզի իրը համարվի կապիտալ այն պետք է ուենա հետևյալ բնութագիրը:
·         Այն կարող է օգտագործվել այլ ապրանքների արտադրության մեջ,
·         Այն հանդիսանում է  վերամշակման արդյունք,
·         Արտադրական գործընթացում ամբողջությամբ չի օգտագործվում:
Մարքսիստական ​​քաղաքական տնտեսությունում
Դասական քաղաքական  տնտեսությունում բնորոշ է բացահայտել ցանկացած աշխատանքի միջոց, որպես ֆիզիկական կապիտալ: Մարքսը կարծում էր այդպիսի մոտեցումը ոչ ճշգրիտ և <<կապիտալ>> տերմինը բնութագրում էր որպես  <<ինքնաճող արժեք>>: Մարքսը որոշակի գույքի հետ կապիտալ չի սահմանել: Նա ընդգծում էր հասարակական հարաբերությունների համալիր կարևորությունը, որոնք դիտում էր որպես <<ինքնաճող >> արժեքի անհրաժեշտ պայման: Ըստ Մարքսի աշխատանքի միջոց կարող է լինել կապիտալը, միայն այն ժամանակ երբ սեփականատերերը անմիջական կամ անուղղակիորեն կանցնեն տնտեսական հարաբերությունների, աշխատողների հետ: 
Կապիտալ առաջանում է այնտեղ, երբ սեփականատերերը արտադրության միջոցների եւ կենսամիջոցների  շուկայում գտնում են ազատ աշխատող, որպես իր աշխատանքի ուժ:
Կապիտալը- դա իր չէ, այլ որոշակի, սոցիալական, արտադրական հարաբերություն, որը պատկանում է հասարակության որոշակի պատմական ձեւավորմանը, որը ներկայացված է իրերի մեջ եւ տալիս է այդ իրերին  կոնկրետ սոցիալական բնույթ:
Կապիտալը- դա պարզապես նյութի եւ արտադրված արտադրության միջոցների գումար չէ: Կապիտալը - դրանք արտադրության կապիտալացված միջոցներ են, որոնք իրենք իրենցով համարվում են կապիտալ, ինչպես ոսկին կամ արծաթը ինքնըստինքյան գումարով:
Մարքսի մոտեցումը ենթադրում է արտադրության միջոցների առանձին սեփականության իրավունքը կամ աշխատուժը: Սակայն ի սկզբանե աշխատողները սովորաբար արտադրության միջոցների սեփականատերերն էին: Այդ պատճառով առանձնացնում են կապիտալի սկզբնական կուտակման նախապատրաստական ​​ժամանակաշրջան:
Ավստրիական տնտեսական դպրոցում
Յուրահատկությունը ավստրիական տնտեսական դպրոցի հանդիսանում է տնտեսական երեւույթների վերլուծությունը անձնական սպառման սուբյեկտիվ դիրքից: Քանի որ կապիտալը նախատեսված չէ ուղղակի սպառման համար , ավստրիական դպրոցի ներկայացուցիչները չունեին այս հասկացության հետ որոշակի եզրակացություն:
Բյոմ- Բավերկը ավստրիական դպրոցի հիմնադիրներից մեկը, կարծում էր,  որ, <<կապիտալը դա հենց այն է, որպես միջանկյալ արտադրանքի հավաքածու
, որոնք ստեղծվել են երկարատեւ արտադրական շրջանի յուրաքանչյուր փուլում  >>:
Բյոմ-Բավերկը առանձնացնում էր իրական օգուտներ  (գնահատված բարձր) եւ ապագայի օգուտներ (նրանց արժեքը ցածր է): 
Ավստրիական  դպրոցի այլ ձեւակերպումների մեջ , կապիտալ-ռեսուրսներ ,որոնք ներկայումս չեն օգտագործվում,սակայն օգտագործվում են,  սակայն ապագայում օգտագործվում է սպառման ավելի բարձր մակարդակում:
Միեւնույն ժամանակ, կապիտալը վերադարձվում է որպես տոկոսային եկամուտ:
·         վճարումը հետաձգված սպառման համար
·         վճարումը սպառման սպառնալիքի կորստի վտանգի համար


Հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վերլուծության մեջ
Հաշվապահական տեսության մեջ կապիտալը համարվում է նյութական արժեքների եւ դրամական միջոցների համախումբ, ֆինանսական ներդրումներ եւ ձեռքբերման իրավունք եւ արտոնություններ, անհրաժեշտ էկազմակերպության տնտեսական գործունեության իրականացման համար: Պրակտիկայում որպես ինքնուրույն տերմին կապիտալը հաշվապահական հաշվառման մեջ չի օգտագործվում:


Սակայն ֆինանսական վերլուծությունը համարում է մի շարք ավելի կոնկրետ ցուցանիշներ:
·         Սեփական կապիտալ- Տարբերությունը նկերության ակտիվների արժեքի եւ դրա պարտավորությունների չափի: 
·         Ներգրավված (փոխառված) կապիտալ-վարկային պարտավորություններ ,վարկեր եւ դեբիտորական պարտքեր:
·         Մշտական (կայուն) կապիտալ – ընդհանուր արժեքը սեփական կապիտալի և երկարժեք փոխառություն:
·         Աշխատանքային կապիտալ - ընթացիկ ակտիվների եւ ընթացիկ պարտավորությունների տարբերությունը:

Պատմություն

Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը, ապրանքաշրջանառության ու առևտրի զարգացումը։ Այն առաջանում է կապիտալի նախասկզբնական կուտակման կամ ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով աշխատուժը դառնում է ապրանք, և ձևավորվում են պրոլետարիատն ու բուրժուազիան։ Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին։ Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրամիջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտալից մեծ արժեք՝ հավելյալ արժեք։

Կապիտալի ընդհանրական բանաձևն է՝ Փ—Ա—Փ', որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ ապրանքը, Փ'=Փ+ΔՓ-ն՝ կանխավճարված փողի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է։ Իմպերիալիզմի փուլում կապիտալիստական արտադրության շարժառիթ է դառնում մենաշնորհային շահույթի ստացումը։ Կապիտալը Մարքսը բացահայտեց կապիտալի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն կապիտալների միջև եղած որակական տարբերությունները։ Հաստատուն կապիտալը (C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար։ Վերջինիս արժեքը բանվորի կոնկրետ աշխատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում։ Փոփոխուն կապիտալը (V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես աշխատավարձ և բանվորի հավելյալ աշխատաժամանակում ստեղծած հավելյալ արժեքի (m) աղբյուրն է։ Կապիտալի ինքնաճումը տեղի է ունենում կապիտալի պտույտի և կապիտալի շրջապտույտի պրոցեսում։ Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնավորեց կապիտալի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղանակի) հիմնականի և շրջանառուի։ Կապիտալի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտապես գտնվում Է ապրանքային և դրամական ձևերում։ Կապիտալի այդ մասերի առանձնացումը հանգում Է առևտրական կապիտալի և փոխատվական կապիտալի ձևավորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավելյալ արժեքի մի մասը։

Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստները հավելյալ արժեքի մի մասը կուտակում են, որն ուղեկցվում Է կապիտալի ամակենտրոնացման և կապիտալի կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական մենաշնորհների առաջացմամբ։ Զարգացնելով հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը՝ Վ. Լենինը բացահայտեց ֆինանսական կապիտալի Էությունը։ Կապիտալիզմի վերացման և արտադրամիջոցների սոցիալիստական սեփականության պայմաններում կապիտալը, որպես տնտեսական կատեգորիա, դադարում Է գոյություն ունենալ։

Գրականություն

  • Կ. Մարքս, «Կապիտալ», Երևան, 1954
  • Վ. Լենին, «Մարքսիզմի երեք աղբյուրներն ու երեք բաղկացուցիչ մասերը»
  • Капитал / Р. Г. Ольхова // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Уильям С. Джевонс Деньги и механизм обмена = Money and the mechanism of exchange (1875). — Челябинск: Социум, 2006. — P. 185. — 2000 экз. — ISBN 5-901901-51-7
  •  К. Маркс. Капитал. Критика политической экономии. = нем. Das Kapital. Kritik der politischen Ökonomie (1867)
  • А. Смит. Исследование о природе и причинах богатства народов = англ. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations (1776). — Москва: Наука, 1993. — P. 570. — 2500 экз.
  • В.Н. Ткачёв. Международное движение капитала и проблема финансовых кризисов.. — Москва: Макс-Пресс, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 254