«Խոջիվանքի գերեզմանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.


Հայկական գերեզմանոցի տապանաքարերից մի զգալի մաս հայտնվեցին Թբիլիսիում կառուցվող նոր շենքերի և շինությունների հիմքերում, պատերի մեջ՝ ներքին և արտաքին երեսպատման տեսքով: Հայտնի է, որ [[Լավրենտի Բերիա]]ն իր տներից մեկը կառուցելիս ([[Մաչաբելի փող]]., թիվ 11) օգտագործեց զինվորական բժիշկ Ա.Բեգիջանյանի նախնիների տոհմական գերեզմանոցի սև մարմարյա քարերը՝ զուգարանի երեսպատման համար: [[Ռուսթավելու պողոտա]] 8 հասցեում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի (նախկինում՝ Մարքսիզմ-լենինիզմի հաստատության) պատերի շարվածքում նույնպես օգտագործվել են հիմնականում Խոջիվանքից բերված շիրմաքարերը: Կուր գետի աջափնյակում գտնվող «Դեդաենա» (մայրենի լեզու) հուշահամալիր տանող աստիճանների եզրաքարերի վրա այսօր էլ կարդացվում են հայկական շիրմաքարերի մակագրությունները»<ref name="[[Սարգիս Դարչինյան]], «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», դեկտեմբեր 16-22, 1993:">Սարգիս Դարչինյան, «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», դեկտեմբեր 16-22, 1993:</ref>։
Հայկական գերեզմանոցի տապանաքարերից մի զգալի մաս հայտնվեցին Թբիլիսիում կառուցվող նոր շենքերի և շինությունների հիմքերում, պատերի մեջ՝ ներքին և արտաքին երեսպատման տեսքով: Հայտնի է, որ [[Լավրենտի Բերիա]]ն իր տներից մեկը կառուցելիս ([[Մաչաբելի փող]]., թիվ 11) օգտագործեց զինվորական բժիշկ Ա.Բեգիջանյանի նախնիների տոհմական գերեզմանոցի սև մարմարյա քարերը՝ զուգարանի երեսպատման համար: [[Ռուսթավելու պողոտա]] 8 հասցեում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի (նախկինում՝ Մարքսիզմ-լենինիզմի հաստատության) պատերի շարվածքում նույնպես օգտագործվել են հիմնականում Խոջիվանքից բերված շիրմաքարերը: Կուր գետի աջափնյակում գտնվող «Դեդաենա» (մայրենի լեզու) հուշահամալիր տանող աստիճանների եզրաքարերի վրա այսօր էլ կարդացվում են հայկական շիրմաքարերի մակագրությունները»<ref name="[[Սարգիս Դարչինյան]], «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», դեկտեմբեր 16-22, 1993:">Սարգիս Դարչինյան, «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», դեկտեմբեր 16-22, 1993:</ref>։

== Պատկերասրահ ==

<gallery mode="packed" heights="180">
General view of Khojivank Armenian Pantheon.jpg|Խոջիվանքի գերեզմանատունը 2019 թվականին
The tombstone of Raffi.jpg|[[Րաֆֆի|Րաֆֆու]] հուշակոթողը Խոջիվանքի գերեզմանատանը
The tombstone of Grigor Artsruni.jpg|[[Գրիգոր Արծրունի|Գրիգոր Արծրունու]] գերեզմանաքարը Խոջիվանքի գերեզմանատանը
</gallery>


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:58, 10 Հունիսի 2019-ի տարբերակ

Խոջիվանքի գերեզմանատուն
վրաց.՝ ხოჯივანქის სასაფლაო
վրաց.՝ ხოჯივანქი
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԹբիլիսի
Երկիր Վրաստան
Հիմնման տարի1655

Խոջիվանքի գերեզմանատուն (վրաց.՝ ხოჯივანქის სასაფლაოზე), հայկական գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հյուսիսում։ Հանդիսացել է Թբիլիսիի ամենահին և ընդարձակ գերեզմանատունը: Ներկայումս ամբողջությամբ ոչնչացված է: Գերեզմանատան տարածքում 1995 նոյեմբերի 23-ին սկսվել և 2002 թվականին ավարտվել է Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Երրորդության մայր տաճարի կառուցումը։[1][2][3]

Պատմություն

Խոջիվանքի գերեզմանատան տարածքը հին ժամանակներից պատկանել է Բեհբության հայկական իշխանական տան ներկայացուցիչներին և հանդիսացել վերջիններիս տոհմական գերեզմանոցը: Քարթլիի թագավոր Ռոստոմը (1638-1658) իր գանձապետ հայազգի Աշխարհբեկ Բեհբությանի նվիրվածությունը և ազնիվ ծառայությունը բարձր է գնահատել ու նրան կոչել Խոջա Բեհբութ, այսինքն Մեծ Բեհբութ: 1654 թվականին թագավորը բավարարել էր հայ արքունականի խնդրանքը՝ գերեզմանոցի տարածքը մեծացնել, եկեղեցի կառուցել, դրանից վեր այգի տնկել և Մախաթ լեռան լանջով ջրանցք կառուցել[1][2][4] 1655 թվականին Խոջա-Բեհբուդը կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ժողովուրդը տվել է Խոջի վանք, այսինքն՝ խոջա Բեհբութի շինած վանք անունը: Ժողովրդի կողմից գործածվող Խոջի վանք անվանումից էլ հետագայում ամբողջ գերեզմանատունը կոչվել է Խոջիվանք:[1][2][5]։

Բավական ընդարձակված գերեզմանատան տարածքը հստակ ու մաքուր պահելու նպատակով 1899 թվականին կառուցվել է ամուր շրջապարիսպ[2][6]։

Գերեզմանատան ոչնչացում

Ոչնչացման 1-ին փուլ. 1920-1940 թթ.

Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման սկզբնական շրջանում Խոջիվանքի գերեզմանատունը, Թբիլիսիի հայկական առաքելական բազմաթիվ եկեղեցիների ու գերեզմանատների հետ միասին փակվեց: 1920-ական թվականների վերջերից գերեզմանատանը գրեթե դադարեցին թաղումները, իսկ 1936-1938 թվականներին քաղաքային իշխանությունների որոշմամբ և Լավրենտին Բերիայի անմիջական նախաձեռնությամբ սկսվեց ինչպես ամբողջ գերեզմանատան, այնտեղ գտնվող հազարավոր շիրմաքարերի, այնպես էլ նրա կենտրոնում կանգնած Սուրբ Աստվածածին եկեղեցու և մյուս բոլոր մատուռների ու դամբարանների ոչնչացումը[2][3][7]։

Ոչնչացման 2-րդ փուլ. 1940-1991 թթ.

Գերեզմանատան, այնտեղ գտնվող եկեղեցու, մատուռների և դամբարանների քանդումից հետո սկսվեց նույն տեղում «Բարեկամություն» անվանումով զբոսայգու կառուցումը:[2][7]

Ոչնչացման 3-րդ փուլ. 1991 թ.-ներկա

1994 թվականին քանդեցին գերեզմանատան տապանաքարերից կառուցված «Բարեկամություն» զբոսայգու շրջապարիսպը, այն փոխարինելով նոր՝ բետոնե պատով: Քանդված հին պարսպից դուրս թափված տապանաքարերն արագորեն անհայտացրին[2][8]։

Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն

1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից հավաքված շուրջ 32 շիրմաքար իրար մոտ հավաքելով՝ հիմնվեց այսպես կոչված «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»: Իրականում պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների:[2][7]

Տապանաքարերի ճակատագիր

Խոջիվանքի գերեզմանատան դամբարանները, առանձին տեղադրված շիրմաքարերը հիմնականում պատրաստված էին սև և սպիտակ մարմարից, մշակված բազալտից: Այդ իսկ պատճառով 1930-ական թվականներից սկսված գերեզմանատան ոչնչացումից հետո տապանաքարերի մի մասը տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր շինհրապարակներ և օգտագործվել շենքերի, հուշահամալիրների, փողոցների սալահատակման նպատակով: Այնուամենայնիվ մեծ մասը փշրված կամ ամբողջական տեղափոխվել են տարբեր աղբավայրեր, այդ թվում՝ Թբիլիսիում գտնվող Կրիայի լճի մոտ գտնվող Մխաթա լեռան ստորոտի աղբավայրեր:

Հայկական գերեզմանոցի տապանաքարերից մի զգալի մաս հայտնվեցին Թբիլիսիում կառուցվող նոր շենքերի և շինությունների հիմքերում, պատերի մեջ՝ ներքին և արտաքին երեսպատման տեսքով: Հայտնի է, որ Լավրենտի Բերիան իր տներից մեկը կառուցելիս (Մաչաբելի փող., թիվ 11) օգտագործեց զինվորական բժիշկ Ա.Բեգիջանյանի նախնիների տոհմական գերեզմանոցի սև մարմարյա քարերը՝ զուգարանի երեսպատման համար: Ռուսթավելու պողոտա 8 հասցեում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի (նախկինում՝ Մարքսիզմ-լենինիզմի հաստատության) պատերի շարվածքում նույնպես օգտագործվել են հիմնականում Խոջիվանքից բերված շիրմաքարերը: Կուր գետի աջափնյակում գտնվող «Դեդաենա» (մայրենի լեզու) հուշահամալիր տանող աստիճանների եզրաքարերի վրա այսօր էլ կարդացվում են հայկական շիրմաքարերի մակագրությունները»[9]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
  3. 3,0 3,1 Սամվել Կարապետյան, «Բանբեր», N 64 (77), 1-5 դեկտեմբեր, 1995:
  4. დოკუმენტები თბილისის ისტორიისათვის (XVI-XIX სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშვილმა და მამისა ბერძენიშვილმა, თბილისი, 1962, էջ 17:
  5. Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии, Երևան, 1988, էջ 96:
  6. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ 53, ց. 1. գ. 3384, թ. 1, 35:
  7. 7,0 7,1 7,2 Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129:
  8. Սամվել Կարապետյան, Հայոց մասունքների տեղում վրաց եկեղեցի՞, «Բանբեր», 1995, N 64, էջ 3:
  9. Սարգիս Դարչինյան, «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», դեկտեմբեր 16-22, 1993: