«Գուրգեն Վանանդեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 37. Տող 37.
}}
}}


'''Գուրգեն Վանանդեցի''' (Գուրգեն Արշակի Փորսուղյան), ([[1898]], [[հունիս 10]], [[Կարս]] -[[1937]], [[նոյեմբերի 1]], [[Երևան]]), '''հայ''' գրականագետ, քննադատ, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից։
'''Գուրգեն Վանանդեցի''' (Գուրգեն Արշակի Փորսուղյան), ([[1898]], [[հունիս 10]], [[Կարս]] -[[1937]], [[նոյեմբերի 1]], [[Երևան]]), հայ գրականագետ, քննադատ, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից։


== Գրական անվան ծագումը ==
== Գրական անվան ծագումը ==

19:28, 10 Հունիսի 2019-ի տարբերակ

Գուրգեն Վանանդեցի
Գուրգեն Արշակի Փորսուղյան
Ծնվել է1898 հունիսի 10
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 1, 1937(1937-11-01) (տարիքը 39)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունգրականագետ
Լեզուհայերեն, ռուսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ստեղծագործական շրջան1920-1937 թվականներ
Ուշագրավ աշխատանքներՐաֆֆու վեպերը, Երևան, 1928, Շիրվանզադեի ստեղծագործության հիմնական գծերը, Երևան, 1930:
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Գուրգեն Վանանդեցի (Գուրգեն Արշակի Փորսուղյան), (1898, հունիս 10, Կարս -1937, նոյեմբերի 1, Երևան), հայ գրականագետ, քննադատ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գրական անվան ծագումը

Գուրգեն Վանանդեցու ծննդավայր Կարս քաղաքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի մեջ: Այդ գավառի անունով էլ նա ընդունել է Վանանդեցի գրական անունը:

Կենսագրություն

Ծնվել է Կարսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Կարսի ռեալական դպրոցում։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ Գրականության և արվեստի սոցոլոգիա է դասավանդել Երևանի տարբեր դպրոցներում ու տեխնիկումներում։ 1930 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ։ Գրել է մի պոեմ՝ «Արեգակը խաչափայտին» վերնագրով։ Հետո թողել է բանաստեղծությունը և զբաղվել գրականագիտությամբ։ Մահացել է Երևանի բանտում 1937 թվականին։

Գրական գործունեություն

Լինելով Հայաստանի Պրոլետգրողների ասոցիացիայի անդամներից ու ղեկավարներից՝ Գուրգեն Վանանդեցին այդ խմբակցության սկզբունքներով գրել է տեխնիցիզմը փառաբանող, վերացական բանաստեղծություններ, հանդես եկել ընթացիկ գրական շարժումը վերլուծող հոդվածներով և առանձին գրքերի գրախոսություններով: 1920-ական թվականների վերջին հաղթահարել է նեղ խմբակային մոտեցումը և ներկայացրել է ընթացիկ գրականությունը լայն հայացքով և միասնության մեջ քննելու պահանջ: Գուրգեն Վանանդեցու գրականագիտական և արվեստաբանական ուսումնասիրությունները՝ նվիրված Խաչատուր Աբովյանին, Րաֆֆուն, Ալեքսանդր Շիրվանզադեին, Պերճ Պռոշյանին, Եղիշե Չարենցին, Մարտիրոս Սարյանին բնութագրվում են սոցիոլոգիական ուղղվածությամբ՝ երբեմն հասնելով արվեստի առանձնահատկությունները շրջանցող, մերկ գաղափարայնության, ինչը բնորոշ էր 1930-ական թվականների խորհրդահայ գրաքննադատության համար: Գուրգեն Վանանդեցին մասնակցել է նաև «Հայ գրականության պատմություն (1933)» ութհատորյակի ստեղծման աշխատանքներին:

Երկեր

Գրականություն