«Արմենակ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Քանդակագործ}}
{{Տեղեկաքարտ Քանդակագործ}}


'''Արմենակ Լևոնի Ստեփանյան''' ([[հուլիսի 15]], [[1900]], [[Ելիզավետպոլ]] ([[Գանձակ]]) - [[դեկտեմբերի 14]], [[1974]], [[Մոսկվա]]), հայ քանդակագործ։
'''Արմենակ Լևոնի Ստեփանյան''' ([[հուլիսի 15]], [[1900]], [[Ելիզավետպոլ]] ([[Գանձակ]]) - [[դեկտեմբերի 14]], [[1974]], [[Մոսկվա]]), '''հայ''' քանդակագործ։


== Կենսագրական ==
== Կենսագրական ==

19:20, 10 Հունիսի 2019-ի տարբերակ

Արմենակ Ստեփանյան
Ծնվել էհուլիսի 15, 1900(1900-07-15)[1][2]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 14, 1974(1974-12-14)[1][2] (74 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՎխուտեմաս (1925)[1][2]
Մասնագիտությունքանդակագործ

Արմենակ Լևոնի Ստեփանյան (հուլիսի 15, 1900, Ելիզավետպոլ (Գանձակ) - դեկտեմբերի 14, 1974, Մոսկվա), հայ քանդակագործ։

Կենսագրական

Ծնվել է 1900 թվականին Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքում։ 1925 թվականին ավարտել է ՎԽՈՒՏԵՄԱՍ-ը (Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական տեխնիկական արվեստանոց)։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։

Հայ քանդակագործ Սուրեն Ստեփանյանի եղբայրն է։

Ստեղծագործություններ

Աշխատել է դեկորատիվ քանդակագործության (հատկապես՝ պարտեզա-պուրակային) բնագավառում։

Ստեփանյանի «Լողորդուհի», «Գնդակով պատանին», «Մարզուհին», «Վազորդը» և այլ աշխատանքներ բազմացվել և տեղադրվել են Մոսկվայի, Լենինգրադի, Երևանի, Բաքվի, Ռոստովի մարզահրապարակներում, մետրոներում, այգիներում։

1941-1945 թթ. ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այս շրջանում հիմնականում ստեղծել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված աշխատանքներ («Հանուն հայրենիքի», մոնումենտի Էսքիզ, գիպս, «Ֆաշիզմի զոհը», գիպս)։

1945 թվականին Լենինականի համար ստեղծել է Սերգո Օրջոնիկիձեի (բրոնզ, բազալտ) հուշարձանը։ Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա, ստեղծել դիմաքանդակներ, նմուշներ խեցեգործական արտադրության համար։

Ստեփանյանի մեկ տասնյակից ավելի գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Երեխային լողացնող մայրը», 1928 թ., մայոլիկա, «Մայրություն», 1940 թ., թրծակավ, «Մեսրոպ Մաշտոց», 1966 թ., թրծակավ)։

1934 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների[3]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 492.
  3. век, МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й. «МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й век : СТЕПАНЯН А. Л. STEPANIAN Armenak». maslovka.info. Վերցված է 2016-11-29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)