«Կարեն Աբրահամյան (գեներալ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
'''Կարեն Անդրանիկի Աբրահամյան''' ({{ԱԾ}}) [[Արցախի Հանրապետություն|ԱՀ]] ՊՆ, ՊԲ հրամանատար <ref>{{Cite web|url=http://www.president.nkr.am/am/news/archive/|title=ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
'''Կարեն Անդրանիկի Աբրահամյան''' ({{ԱԾ}}) [[Արցախի Հանրապետություն|ԱՀ]] ՊՆ, ՊԲ '''հրամանատար''' <ref>{{Cite web|url=http://www.president.nkr.am/am/news/archive/|title=ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան. ԱՀ Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ կադրային հարցերով|last=|first=|date=2018-12-14|website=http://www.president.nkr.am|publisher=|accessdate=}}</ref>:
Բակո Սահակի Սահակյան. ԱՀ Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ կադրային հարցերով|last=|first=|date=2018-12-14|website=http://www.president.nkr.am|publisher=|accessdate=}}</ref>:



18:34, 10 Հունիսի 2019-ի տարբերակ

Կարեն Աբրահամյան
դեկտեմբերի 4, 1966(1966-12-04) (57 տարեկան) -
ԾննդավայրԽծաբերդ, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Կոչումգեներալ-մայոր
Պարգևներ

Կարեն Անդրանիկի Աբրահամյան (դեկտեմբերի 4, 1966(1966-12-04), Խծաբերդ, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար [1]:

Կենսագրություն

Կարեն Աբրահամյանը ծնվել է ԱՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում (նախկին՝ ԼՂԻՄ): 1973-1984 թվականներին սովորել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում: 1984 թվականին ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվառման ֆակուլտետը, որի 1-ին կուրսն ավարտելուց հետո 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1990 թվականին ավարտել է ուսումը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 1990-1992 թվականներին աշխատել է Հադրութի շրջանի խնայբանկում՝ որպես վարկավորման հրահանգիչ, գլխավոր հաշվապահ, այնուհետև նույն խնայբանկի կառավարիչ:

Ռազմական կարիերա

Կ. Աբրահամյանը 1991 թվականից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական ուժերին, իսկ 1992 թվականին աշնանը, որպես շարքային, զինվորագրվել նոր կազմավորված Հադրութի պաշտպանական շրջանին: Այնուհետև նույն զորամասում զբաղեցրել է դասակի, ապա՝ մարտկոցի հրամանատարի, հրետանու շտաբի պետի, հրետանու պետի, իսկ 1996-98 թվականներին պաշտպանական շրջանի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնները: 1998 թվականի օգոստոսին ընդունվել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով: 2001 թվականին նշանակվել է զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ: 2003 թվականի դեկտեմբերին նշանակվել է զորամասի հրամանատար: 2006 թվականի օգոստոսին նշանակվել է կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ: 2010-2011 թվականներին սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով: 2011 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը[2]: 2014 թվականի սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2015 թվականի նոյեմբերին նշանակվել է բանակային կորպուսի հրամանատար: 2017 թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ: 2018 թվականի դեկտեմբերին 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար [3]:

Շքանշաններ և պարգևներ

Պարգևատրվել է.

Հայաստան

  • Հայաստան «Գարեգին Նժդեհ»,
  • Հայաստան «Անդրանիկ Օզանյան»,
  • Հայաստան «Մարշալ Բաղրամյան»,
  • Հայաստան «Դրաստամատ Կանայան»,
  • Հայաստան «Վազգեն Սարգսյան»,

Արցախ

  • Արցախ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով,
  • Արցախ «Մարտական ծառայություն»,
  • Արցախ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի»,
  • «Համագործակցության ամրապնդման համար»,
  • «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Ծանոթագրություններ

  1. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բակո Սահակի Սահակյան. ԱՀ Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ կադրային հարցերով». http://www.president.nkr.am. 2018-12-14. {{cite web}}: External link in |website= (օգնություն); line feed character in |title= at position 30 (օգնություն)
  2. Ստեփանյան, Շուշան (12.09.12). «ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՈՒՆԱԿ Է ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ». http://www.hayzinvor.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը». https://artsakhpress.am. 15 դեկտեմբերի, 2018, 15:28. {{cite web}}: External link in |website= (օգնություն)