«Կոռլեոնե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 17. Տող 17.
[[Կնքահայրը (ֆիլմ)|«Կնքահայրը»]] վեպում և ֆիլմում Կորլեոնեն ներկայացվում է որպես գլխավոր հերոսի՝ դոն [[Վիտո Կոռլեոնե]]ի (իսկական ազգանունը՝ Անդոլինի) ծննդավայրը: Պատահական համընկնմամբ [[Ալ Պաչինո]]յի (ով խաղում էր նրա ժառանգի՝ [[Մայքլ Կոռլեոնե]]ի դերը) նախնիները արտագաղթել էին [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] հենց այդ վայրերից։
[[Կնքահայրը (ֆիլմ)|«Կնքահայրը»]] վեպում և ֆիլմում Կորլեոնեն ներկայացվում է որպես գլխավոր հերոսի՝ դոն [[Վիտո Կոռլեոնե]]ի (իսկական ազգանունը՝ Անդոլինի) ծննդավայրը: Պատահական համընկնմամբ [[Ալ Պաչինո]]յի (ով խաղում էր նրա ժառանգի՝ [[Մայքլ Կոռլեոնե]]ի դերը) նախնիները արտագաղթել էին [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] հենց այդ վայրերից։


[[Վիկտոր Հյուգո]]յի «Մարդը, ով ծիծաղում է» վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Գուինպլենը, ի թիվս այլ բաների, կրում էր նաև Սիցիլիական Կորլեոնե մարկիզի կոչումը<ref>{{Книга|автор=Виктор Гюго|заглавие=Человек, который смеется (полный текст)|ссылка=https://books.google.md/books?id=g-oVBQAAQBAJ&pg=PT231&lpg=PT231&dq=%D0%B3%D1%83%D0%B8%D0%BD%D0%BF%D0%BB%D0%B5%D0%BD+%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA%D0%B8%D0%B7+%D0%BA%D0%BE%D1%80%D0%BB%D0%B5%D0%BE%D0%BD%D0%B5+%D1%81%D0%B8%D1%86%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9&source=bl&ots=KFfiOGZzMi&sig=zeNSzfFnr8RhWtQKhAI4BFt1E9M&hl=ru&sa=X&redir_esc=y#v=onepage&q=%D0%B3%D1%83%D0%B8%D0%BD%D0%BF%D0%BB%D0%B5%D0%BD%20%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA%D0%B8%D0%B7%20%D0%BA%D0%BE%D1%80%D0%BB%D0%B5%D0%BE%D0%BD%D0%B5%20%D1%81%D0%B8%D1%86%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9&f=false|издательство=Alvalite LLC|год=2014-10-27|страниц=366}}</ref>։
[[Վիկտոր Հյուգո]]յի «Մարդը, որը ծիծաղում է» վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Գուինպլենը, ի թիվս այլ բաների, կրում էր նաև Սիցիլիական Կորլեոնե մարկիզի կոչումը<ref>{{Книга|автор=Виктор Гюго|заглавие=Человек, который смеется (полный текст)|ссылка=https://books.google.md/books?id=g-oVBQAAQBAJ&pg=PT231&lpg=PT231&dq=%D0%B3%D1%83%D0%B8%D0%BD%D0%BF%D0%BB%D0%B5%D0%BD+%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA%D0%B8%D0%B7+%D0%BA%D0%BE%D1%80%D0%BB%D0%B5%D0%BE%D0%BD%D0%B5+%D1%81%D0%B8%D1%86%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9&source=bl&ots=KFfiOGZzMi&sig=zeNSzfFnr8RhWtQKhAI4BFt1E9M&hl=ru&sa=X&redir_esc=y#v=onepage&q=%D0%B3%D1%83%D0%B8%D0%BD%D0%BF%D0%BB%D0%B5%D0%BD%20%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA%D0%B8%D0%B7%20%D0%BA%D0%BE%D1%80%D0%BB%D0%B5%D0%BE%D0%BD%D0%B5%20%D1%81%D0%B8%D1%86%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9&f=false|издательство=Alvalite LLC|год=2014-10-27|страниц=366}}</ref>։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

12:19, 10 Հունիսի 2019-ի տարբերակ

Բնակավայր
Կոռլեոնե
իտալ.՝ Corleone
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես229,46 կմ²
ԲԾՄ600±1 մետր
Բնակչություն10 364 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ091
Փոստային դասիչ90034
Ավտոմոբիլային կոդPA
Պաշտոնական կայքcomune.corleone.pa.it
Կոռլեոնե (Իտալիա)##
Կոռլեոնե (Իտալիա)

Կորլեոնե (իտալ.՝ Corleone [korleˈone], սից.՝ Cunigghiuni, Curliuni), սիցիլիական քաղաք Պալերմո գավառում։ Բնակչությունը կազմում է 11 158 մարդ (հունվարի 1, 2017): 2016 թվականի օգոստոսի 12-ից քաղաքապետը Լեոլուչինա Սավոնան է[2]:

Անվանում

Քաղաքի անվանումը, ըստ էության, ունի արաբական ծագում, թեև քաղաքը հիմնադրվել է բյուզանդական ժամանակաշրջանում[3]: Մյուս կողմից, համարվում է, որ «Կորլեոնե» անունը Կուորե դի Լեոնե (իտալ.՝ Cuore di Leone)՝ «Առյուծի սիրտ») անվան կրճատ տարբերակն է:

Աշխարհագրություն

Քաղաքը տեղակայված է նահանգի հարավ-արևմտյան մասում: Զբաղեցնում է 229.46 կմ2 տարածք և գտնվում է լեռնային հատվածում՝ ծովի մակարդակից շուրջ 600 մ (2,000 ֆուտ) բարձրության վրա՝ Ռոսա Բուսամբրա գագաթից 10 կմ (6,2 մղոն) հարավ։

Կորլեոնեն սահմանակից է Բիզակվինո, Կամպոֆելիչե դի Ֆիտալիա, Կամպոֆիորիտո, Կոնտեսա Էնտելինա, Կիուզա Սկլաֆանի, Գոդրանո, Մեցոյուզո, Մոնրեալ, Պալացո Ադրիանո, Պրիցի և Ռոկամենա կոմունաներին։ Միակ ֆրակցիան Ֆիկուզա գյուղն է, որն անկլավ է Մոնրեալ կոմունայի տարածքում[4][5][6]:

Պատմություն

Միջնադարում քաղաքն ամրացրել են սիցիլիական հոհենշտաուֆները։ 19-րդ դարում Կորլեոնեի բնակիչները երեք անգամ կռվել են Բուրբոնների դեմ[7][8]: 1943 թվականին Եթովպիայի գրավման հաջողությունների համար իտալացի գեներալ Արտուրո Ֆաինին արժանացավ Կորլեոնեի կոմսի կոչմանը:

Ժամանակակից Կորլեոնեն առավել հայտնի է իբրև սիցիլիական մաֆիայի կենտրոններից մեկը: 2006 թվականի ապրիլի 11-ին Կորլեոնեում բերման ենթարկվեց 40 տարի թաքստոցում գտնվող Բերնարդո Պրովենցանոն: Այդ օրը իշխանությունների կողմից հայտարարվեց իբրև «ազատագրման օր»: Ավելին, քաղաքի փողոցներից մեկը կրում է «ապրիլի 11-ի փողոց» անվանումը:

Մշակույթ

«Կնքահայրը» վեպում և ֆիլմում Կորլեոնեն ներկայացվում է որպես գլխավոր հերոսի՝ դոն Վիտո Կոռլեոնեի (իսկական ազգանունը՝ Անդոլինի) ծննդավայրը: Պատահական համընկնմամբ Ալ Պաչինոյի (ով խաղում էր նրա ժառանգի՝ Մայքլ Կոռլեոնեի դերը) նախնիները արտագաղթել էին ԱՄՆ հենց այդ վայրերից։

Վիկտոր Հյուգոյի «Մարդը, որը ծիծաղում է» վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Գուինպլենը, ի թիվս այլ բաների, կրում էր նաև Սիցիլիական Կորլեոնե մարկիզի կոչումը[9]։

Ծանոթագրություններ

  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Comune di Corleone - Sito Ufficiale». Comune.corleone.pa.it. Վերցված է 2013-03-26-ին.
  3. John Follain (8 Jun 2009). The Last Godfathers. Hachette UK. ISBN 9781848942493. «Corleone, whose name is believed to derive from Kurliyun (Lionheart), an Arab fighter who conquered it in AD 840, has a proud tradition of standing up for its rights, and violently so...»
  4. 39340 (x a j h) Corleone on OpenStreetMap
  5. 113941372 Ficuzza on OpenStreetMap
  6. 605499160 Ficuzza on OpenStreetMap
  7. Dana Facaros; Michael Pauls (2008). Sicily (illustrated ed.). New Holland Publishers. էջ 242. ISBN 9781860113970.
  8. Touring Club of Italy (2005). Authentic Sicily (illustrated ed.). Touring Editore. էջ 63. ISBN 9788836534036.
  9. Виктор Гюго Человек, который смеется (полный текст). — Alvalite LLC, 2014-10-27. — 366 с.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռլեոնե» հոդվածին։