«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
No edit summary
Տող 31. Տող 31.
{{ՀՀՀ}}
{{ՀՀՀ}}


{{DEFAULTSORT:Հախվերդյան, Լևոն}}
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ]]

07:04, 25 հունվարի 2012-ի տարբերակ

Գրիգոր Հախինյան
Ծնվել է1924 դեկտեմբերի 26
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ Ղարաքիլիսա
Մահացել էփետրվարի 6, 2003(2003-02-06) (տարիքը 78)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԿրթությունԽաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1967)
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս և դասախոս
ԱշխատավայրՀայպետհրատ, Խորհրդային արվեստ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ
ԵրեխաներՌուբեն Հախվերդյան

Լևոն Հովհաննեսի Հախվերդյան (1924 դեկտեմբերի 26, Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր) - 2003 փետրվարի 6[3]), գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս: Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1987): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972): ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996): Ավարտել է ԵԹԻ (1949): 1955-59-ին՝ «Խորհրդային արվեստ» ամսագրի պատ. քարտուղար, 1956-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից (1965-ից՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987-ից՝ նույն ինստիտուտի տնօրեն: 1980-ից դասավանդում է: Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (Թումանյանի աշխարհը, Երևան, 1966, Թումանյան, Երևան, 1969, նաև անգլ., ֆրանս., գերմ., Մտորումներ, Երևան, 1984, Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993, Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995), թատրոնի հարցերին (Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-55, Երևան, 1955, Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959, Հայ թատրոնի պատմություն. 1901_1920 թվականներ, Երևան, 1980, Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը: Թարգմանել է Ն.Կունի, Ա.Չեխովի, Ս.Ցվայգի, Յու.Յուզովսկու և այլոց երկերից: ՀՀ պետական (1983), Նալբանդյանի անվան (1988) մրցանակներ:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. http://www.sci.am/members.php?mid=145&langid=2
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։