«Գոգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ →‎Հասարակական կառույցներ: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 110. Տող 110.


== Հասարակական կառույցներ ==
== Հասարակական կառույցներ ==
[[2013]] թ.-ի դրությամբ Գոգարանն ունի միջնակարգ դպրոց, որի նոր շենքը կառուցվել է [[2002]] թ.-ին։<ref name=Gogaran>{{cite web|url=http://lori.mtaes.am/about-communities/492/ |title=Գոգարան |date= |accessdate=2013 Դեկտեմբերի 17}}</ref>
[[2013]] թ.-ի դրությամբ Գոգարանն ունի միջնակարգ դպրոց, որի նոր շենքը կառուցվել է [[2002]] թ.-ին<ref name=Gogaran>{{cite web|url=http://lori.mtaes.am/about-communities/492/ |title=Գոգարան |date= |accessdate=2013 Դեկտեմբերի 17}}</ref>։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

05:17, 4 Հունիսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոգարան (այլ կիրառումներ)
Գյուղ
Գոգարան
Գոգարան գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Մակերես32.47 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1129[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգոգարանցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/492/ (հայ.)
Գոգարան (Հայաստան)##
Գոգարան (Հայաստան)

Գոգարան, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ 30 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտին, ծովի մակերևույթից 1863-1950 մ բարձրության վրա։ Գյուղը Վանաձոր-Գյումրի գլխավոր ճանապարհից 5 կմ հեռավորության վրա է գտնվում։

Գյուղը ժամանակին Գորան անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]:

Նախկինում Գոգարչի գյուղը Սպիտակի տարածաշրջանի ամենահին գյուղերից է։

Կլիմա

Գոգարանն ունի խստաշունչ ձմեռ և զով ամառ։ Որպես լեռնային գյուղ աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա և այլն)։

Բնակչություն

1831 թ. և 1840 թ. մարդահամարում Գոգարանի համար արձանագրված է երկու առանձին ծխական նկարագրություն։ Առաջինում ներկայացված է գյուղի հնաբնակների ցուցակը, որոնց թիվը կազմում է 12 ընտանիք։ Բացի հիմնական ցուցակից, Վրաստանի պետական արխիվում պահպանվել է նաև Գոգարանում ապաստանած գաղթական ընտանիքների ցուցակը։ Համաձայն 1831 թ. Փամբակի ուղեմասում ապաստանած` Արևմտյան Հայաստանից գաղթածների ծխական նկարագրության՝ Գոգարանում ապաստանել էր երեք ընտանիք Մուշից և Կարսից։ Այնուհետև 1831-1840 թթ. ընթացքում Գոգարանը համալրվում է ևս 12 ընտանիքով, որոնք սակայն բնիկ արևելահայեր են Արարատյան դաշտից, Լոռվա ձորից և Ղազախի, այժմ Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղից։ Գոգարանի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1922 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 52 672 1 280 1 396 1 472 1 379 1 204 1 129

Տնտեսություն

Բանջարանոցային մշակաբույսերից լավ աճ են ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն։ Գյուղն ունի մոտ 626 հա վարելահող, որից 65 հա պետական պահուստային հողեր են, 539 հա՝ սեփականաշնորհված։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում են գտնվում Սուրբ Աստվածածին (4-րդ դար) և 5-րդ դարի այլ եկեղեցիները, Սբ. Ծիրանավոր, «Թուխ Մանուկ», Սբ. Սարգիս մատուռները և «Պատվար» ամրոցը։ Շրջակայքում պահպանվել են Խորոզ և այլ գյուղատեղիներ։

Ըստ պատմամշակութային հուշարձանների` գյուղի մերձակա դամբարանադաշտերի, IV-ից VI դարի թվագրվող եկեղեցու, գյուղն ունի ավելի քան 27 դարյա պատմություն։ Գյուղում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել։ Այն, ի տարբերություն հարևան` հիմնականում հողաշեն դամբարանների, սալաքարային է։ Դամբարանը պատկանում է մ.թ.ա. 9-7 -րդ դդ. (երկաթի դար)։

Հասարակական կառույցներ

2013 թ.-ի դրությամբ Գոգարանն ունի միջնակարգ դպրոց, որի նոր շենքը կառուցվել է 2002 թ.-ին[4]։

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 850
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 61» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 28-ին.
  4. «Գոգարան». Վերցված է 2013 Դեկտեմբերի 17-ին.