«Բասենի գավառակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ →‎Վարչական բաժանում: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 93. Տող 93.


== Վարչական բաժանում ==
== Վարչական բաժանում ==
1909 թվականին ուներ 169 գյուղ, որից 57-ը հայաբնակ էին։ Գավառակը բաղկացած էր 5 գյուղախմբերից։<ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 610</ref>
1909 թվականին ուներ 169 գյուղ, որից 57-ը հայաբնակ էին։ Գավառակը բաղկացած էր 5 գյուղախմբերից<ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 610</ref>։


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==

04:47, 4 Հունիսի 2019-ի տարբերակ

Գավառակ
Բասեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն46661 մարդ (1891)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԲասենցի
Ժամային գոտիUTC+3

Բասեն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Կենտրոնը Հասանկալա գյուղաքաղաքն էր։

Տարածքով համապատասխանում է պատմական Բասենի գավառին։

Պատմություն

XVI-XVII դարերում Բասենը գավառ էր և մտնում էր Էրզրումի նահանգի մեջ։ Գավառակը կոչում էին նաև Բասինլար։

1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գավառն առավել հայտնի էր Խորասանի օկրուգ անունով և մտնում էր Էրզրումի մարզի մեջ։

1915 թ.-ի Մեծ Եղեռնից հետո գավառակում հայ գրեթե չմնաց։

Բնակչություն

1891 թ.-ին ուներ 46661 բնակիչ, որից 39007-ը մուսուլմաններ էին, 7225-ը հայերը, 369-ը այլք։ 1909 թ.-ին հայերի թիվը կազմում էր 124000 անձ։

Տնտեսություն

Բասենն ուներ արգավանդ հողեր և, ըստ այդմ էլ, զարգացած էր մշակությունը։

Հասարակական կառույցներ

Գավառակն ուներ 17 արական և 2 դպրոց, որտեղ սովորում էին 960 աշակերտ, իսկ աշխատակազմը կազմում էր 38 անձ։

Վարչական բաժանում

1909 թվականին ուներ 169 գյուղ, որից 57-ը հայաբնակ էին։ Գավառակը բաղկացած էր 5 գյուղախմբերից[1]։

Աղբյուրներ

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 610