«Գողություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
'''Գողություն''', գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, համարվում է հանցագործություն, [[ՌԴ]] Քրեական օրենսգրքի 158֊րդ հոդվածով է նախատեսված։ Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։
'''Գողություն''', գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, [[Հայաստան|ՀՀ]] Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով համարվում է [[հանցագործություն]]։<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=69646|title=ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։


Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ
Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ

15:46, 2 Հունիսի 2019-ի տարբերակ

Գողություն, գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով համարվում է հանցագործություն։[1] Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։

Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ

  • հափշտակության մասին հայտնի չի եղել գույքի սեփականատիրոջը կամ երրորդ անձի. եթե նույնիսկ սեփականատերը չի իմացել այն մասին, որ իր սեփականությունը հափշտակել են (օրինակ, ապրանքային ավելցուկը, որը դեռևս չի հայտնաբերվել գույքագրմամբ)
  • հափշտակությունը կատարվել է միայն այնպիսի անձանց ներկայությամբ, որոնցից հանցագործը հակառակ գործողություններ չի սպասել (նրա հարազատները կամ ծանոթները)
  • հափշտակությանը ներկա գտնված անձիք չեն գիտակցել կատարված գործողության հակաիրավական լինելը, (օրինակ այցելուների ներկայությամբ թանգարանից նկարի գողությունը՝ այն վերականգնելու նպատակով պատից հանելու միջոցով)[2]։

Սուբյեկտիվ մեղսայնության տեսանկյունից գողությունը որակավորվում է որպես գողություն այն դեպքերում, երբ գողություն կատարած անձը, մտածել է, որ գաղտնի է գործել, եթե անգամ օբյեկտիվորեն նրա գործողությունները գաղտնի չեն եղել։

Օբյեկտ֊ այն հասարակական հարաբերություններն են որոնց դեմ ուղղված է գործողությունը, այսինքն սեփականությունը՝ անկախ պատկանելիության կոնկրետ ձևից, գույքը (գողության առարկան)

Օբյեկտիվ կողմը բնութագրվում է գաղտնի հափշտակությամբ (ուրիշի գույքի գաղտնի, ոչ բռնի վերցնելը ) Սուբյեկտիվ կողմը ուղղակի դիտավորությամբ մեղքն է, դրա հետ մեկտեղ շահադիտական դրդապատճառը. նպատակ է հետապնդում անօրինական ճանապարհով վերցնել գույքը։ Գողությունը համարվում է ավարտված հանցագործություն այն պահից, երբ մեղավորը վերցրել է ուրիշի գույքը և իրական հնարավորություն է ստացել այն օգտագործել իր հայեցողությամբ, անկախ այն բանից, թե կարողացել է նա իրացնել այդ հնարավորությունը, թե ոչ[3]։

Գողություն

Գողությունը և գաղտնի հափշտակությունը հոմանիշներ են։ Սկզբում ռուսաց լեզվում գողությունը նշանակել է պետական շահերին հակառակվելը, հանցագործություն իշխանության դեմ։ Օրինակ «Պուգաչովը գող է և ինքնահռչակ», «Կեղծ Դմիտրի IIը գող է»։ Մարդը, որը զբաղվել է հափշտակությամբ, անվանել են գող, իսկ զբաղմունքը՝ հափշտակություն։ Գողության նկատմամբ հիվանդագին ձգտումը ոչ թե հանուն վարձատրության, այլ հոգեկան դրդապատճառներից ելնելով հանդիսանում է հայտնի հոգեկան հիվանդություն՝ կլեպտոմանիա[4]։

Հափշտակության ձևերի որակավորումը (Ռուսաստանում)

ՌԴ Քրեական օրենսգրքի 2֊րդ մասի 158֊րդ կետով

  • Նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից. 2 կամ ավելի անձանց կողմից (հանցակիցներ) մինչև հանցագործություն կատարելը նախապես պայմանավորվելը այն կատարելու համար։
  • Բնակարան կամ այլ վայր անօրինական մուտք գործելը. գաղտնի կամ բացահայտ կերպով տուժողի բնակարան, կամ այլ հաստատություն մուտք գործելը՝ ուրիշի գույք գողանալու նպատակով։ Ընդ որում հափշտակության նպատակը պետք է նախորդի մուտք գործելուն։
  • Քաղաքացուն զգալի վնաս հասցնելը. մուտք գործելը կարող է ուղեկցվել փականներ ջարդելով, մարդկանց դիմադրությունը չեզոքացնելով։ Վնասը որոշվում է տուժողի գույքային վիճակով, բայց ամեն դեպքում չպետք ՝ նվազ լինի 2500 ռուբլուց։
  • Տուժողի մոտ գտնվող հագուստից, պայուսակից, կամ այլ ձեռքի հարմարությունից

Ծանոթագրություններ

  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ». {{cite web}}: line feed character in |title= at position 33 (օգնություն)
  2. «Значение слова КРАЖА. Что такое КРАЖА?». Վերցված է 2018-10-31-ին.
  3. Наумов, А. В. (2005). Практика применения Уголовного кодекса Российской Федерации : коммент. судеб. практики и доктрин. толкование / А. В. Наумов; под ред. Г. М. Резника (ռուսերեն). Wolters Kluwer Russia. ISBN 9785466001136.
  4. Н, Алексеев Н. (2018-02-18). Русский народ и государство (ռուսերեն). Мультимедийное издательство Стрельбицкого.