«Պապ (մեծ հայր)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.
=== Քանդակներ ===
=== Քանդակներ ===
<gallery>
<gallery>
2014 Stepanakert, Monument My i Nasze Góry (02).jpg|Մե՛նք ենք մեր սարերը, առավել հայտնի է «Պապիկ-տատիկ» անունով, քանդակագործ՝ [[Սարգիս Բաղդասարյան]]
2014 Stepanakert, Monument My i Nasze Góry (02).jpg|[[Մե՛նք ենք մեր սարերը (կոթող)|Մե՛նք ենք մեր սարերը]], առավել հայտնի է «Պապիկ-տատիկ» անունով, քանդակագործ՝ [[Սարգիս Բաղդասարյան]]
</gallery>
</gallery>



19:44, 27 Մայիսի 2019-ի տարբերակ

Պապ (փաղաքշական` պապի, պապիկ և այլն) - ազգակցական հարաբերությունների կատեգորիա։

Իմաստային նշանակությունը

Արական սեռի բարեկամ։ Որպես կանոն, կիրառվում է ցանկացած հարազատական ճյուղի (մայրական կամ հայրական) թոռան և թոռնուհու հետ հարաբերություններում, հանդիսանում է երեխայի մոր կամ հոր հայրը։ Թոռներն ունեն երկու պապիկ՝ հոր հայրը և մոր հայրը։ Իսպանիայում յուրաքանչյուր տարի՝ սկսած 1998 թվականից, հուլիսի 26-ը նշվում է որպես տատիկի և պապիկի օր։

Այլ նշանակություն

Այլ կերպ՝ պապիկ նաև անվանում են ծերունուն։ Պապիկի կերպարը հանդես է գալիս հեքիաթներում, գալիք Նոր Տարվա խորհրդանիշներից մեկն է՝ Ձմեռ Պապը, որը սովորաբար հանդես է գալիս ծերունու կերպարով, գունավոր՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ մուշտակով և գլխարկով, երկար սպիտակ մորուքով, ձեռքի ձեռնափայտով, երկարաճիտք կոշիկներով և նվերների պարկով։

Հռոմի Պապ՝ ամբողջ աշխարհի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ[1]։

Պապ թագավոր՝ (մոտ 353-374), հայոց Արշակունի թագավոր, Արշակ Բ–ի 370 թվականից։


Մշակույթում

Ֆիլմեր

  • «Պապ», 2011, Ուկրանին[2]
  • «Պապիկ», 2016, Ռուսաստան[3]
  • «Թեթևաբարո պապիկը», 2016, ԱՄՆ
  • Իմ երազանքների պապիկը (ֆիլմ)|«Իմ երազանքների պապիկը», 2014, Ռուսաստան

Կերպարվեստ

  • 1895 թվականին ռուս նկարիչ Ռաֆաիլ Լևիցկին նկարել է «Վլաս Պապիկ» նկարը, որը գտնվում է Չուվաշիայի արվեստի պետական թանգարանում։

Քանդակներ

Գրականության մեջ

Պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:


Համո Սահյան


Ծանոթագրություններ

  1. «Catechism of the Catholic Church - Christ's Faithful - Hierarchy, Laity, Consecrated Life». Vatican.va. 1946-02-20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  2. Дед (ռուսերեն), Վերցված է 2019-05-26-ին
  3. «Дедушка». Русские мелодрамы - Смотреть онлайн российские кино фильмы в хорошем качестве HD видео бесплатно (ռուսերեն). Վերցված է 2019-05-26-ին.