«Հուլիա Դրուզիլլա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 5. Տող 5.
| չափ =
| չափ =
| նկարագրում = Քանդակ Մյունխենի թանգարանում
| նկարագրում = Քանդակ Մյունխենի թանգարանում
| ծննդյան օր = [[սեպտեմբերի 16 ]] [[16]]
| ծննդյան օր = [[սեպտեմբերի 16]] [[16]]
| ծննդավայր = Կոբլենց
| ծննդավայր = Կոբլենց
| վախճանի օր = [[հունիսի 10 ]] [[38]]
| վախճանի օր = [[հունիսի 10]] [[38]]
| վախճանի վայրը = [[Հռոմ]]
| վախճանի վայրը = [[Հռոմ]]
| քաղաքացիություն =
| քաղաքացիություն =
Տող 24. Տող 24.
| կայք =
| կայք =
}}
}}
'''Հուլիա Դրուզիլլա''' ({{lang-lat|Iulia Drusilla}}) ([[սեպտեմբերի 16]] [[16]] — [[հունիսի 10]] [[38]]) [[Գերմանիկոս]]ի և [[Ագրիպինա Ավագ]]ի երկրորդ դուստրը, [[Կալիգուլա]]յի քույրը և սիրուհին:
'''Հուլիա Դրուզիլլա''' ({{lang-lat|Iulia Drusilla}}) ([[սեպտեմբերի 16]] [[16]] — [[հունիսի 10]] [[38]]) [[Գերմանիկոս]]ի և [[Ագրիպինա Ավագ]]ի երկրորդ դուստրը, [[Կալիգուլա]]յի քույրը և սիրուհին:


== Ծագումն ու մանկությունը ==
== Ծագումն ու մանկությունը ==


Հուլիան ծնվել է [[16]] թվականի [[սեպտեմբերի 16]]-ին <ref>Մոմսեն, «Hermes», XIII 255</ref> իր հոր կողմից հիմնադրված Աբիտավրիոս (այժմ` Կոբլենց, [[Գերմանիա]])քաղաքում, [[Գերմանիկոս]]ի` [[Տիբերիոս]]ի զարմիկի, և [[Ագրիպինա Ավագ]]ի ընտանիքում: Հորական կողմից նա ծագում էր Կլավդիոսների պատրիկական ցեղից: Նա նաև [[Մարկոս Անտոնիոս]]ի ծոռնուհին էր: Մորական կողմից [[Մարկոս Վիսպանիոս Ագրիպպա]]յի թոռնուհին էր և [[ Օկտավիանոս Օգոստոս]]ի ծոռնուհին:
Հուլիան ծնվել է [[16]] թվականի [[սեպտեմբերի 16]]-ին <ref>Մոմսեն, «Hermes», XIII 255</ref> իր հոր կողմից հիմնադրված Աբիտավրիոս (այժմ` Կոբլենց, [[Գերմանիա]])քաղաքում, [[Գերմանիկոս]]ի` [[Տիբերիոս]]ի զարմիկի, և [[Ագրիպինա Ավագ]]ի ընտանիքում: Հորական կողմից նա ծագում էր Կլավդիոսների պատրիկական ցեղից: Նա նաև [[Մարկոս Անտոնիոս]]ի ծոռնուհին էր: Մորական կողմից [[Մարկոս Վիսպանիոս Ագրիպպա]]յի թոռնուհին էր և [[Օկտավիանոս Օգոստոս]]ի ծոռնուհին:
Հուլիան ընտանիքի հինգերորդ երեխան էր: Առաջին անգամ հասարկության առջև երևացել է [[17]]թ, երբ իր հայրը տոնում էր հաղթանակը խեռուսկների դեմ<ref>Տակիտոս, «Տարեգրություններ», II 41</ref>: [[19]]թ. կայսրը նրան տեղափոխում է [[Հռոմ]]` սովորելու:
Հուլիան ընտանիքի հինգերորդ երեխան էր: Առաջին անգամ հասարկության առջև երևացել է [[17]]թ, երբ իր հայրը տոնում էր հաղթանակը խեռուսկների դեմ<ref>Տակիտոս, «Տարեգրություններ», II 41</ref>: [[19]]թ. կայսրը նրան տեղափոխում է [[Հռոմ]]` սովորելու:
Խոսակցություններ կային այն մասին, որ Հուլիան իր եղբոր` ապագա կայսր [[Կալիգուլա]]յի սիրուհին էր:
Խոսակցություններ կային այն մասին, որ Հուլիան իր եղբոր` ապագա կայսր [[Կալիգուլա]]յի սիրուհին էր:
Տող 42. Տող 42.


* երեք քույրերի դիմանկարներով դրամների թողարկումը,
* երեք քույրերի դիմանկարներով դրամների թողարկումը,
* քույրերին տրվում են վեստալուհիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սենատորական նստատեղերից
* քույրերին տրվում են վեստալուհիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սենատորական նստատեղերից
մրցությունները դիտելու իրավունք
մրցությունները դիտելու իրավունք
* այսուհետ հասարակական երդուները տրվում էին ոչ միայն կայսեր այլև նրա քույրերի անունով
* այսուհետ հասարակական երդուները տրվում էին ոչ միայն կայսեր այլև նրա քույրերի անունով
Տող 61. Տող 61.


{{ծանոթագրություններ}}
{{ծանոթագրություններ}}
[[Կատեգորիա:Հին Հռոմի կանայք]]
[[Կատեգորիա:Հին Հռոմի կանայք]]
[[Կատեգորիա:Հռոմի կայսրերի կանայք]]
[[Կատեգորիա:Հռոմի կայսրերի կանայք]]



21:14, 21 հունվարի 2012-ի տարբերակ

Հուլիա Դրուզիլլա
IVLIA DRVSILLA
Դիմանկար
Քանդակ Մյունխենի թանգարանում
Ծնվել էսեպտեմբերի 16 16
ԾննդավայրԿոբլենց
Մահացել էհունիսի 10 38
Մահվան վայրՀռոմ
ԳերեզմանՕգոստոսի դամբարան
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ամուսին1. Լուցիոս Կասսիոս Լոնգին (33-37)
2. Մարկոս Էմիլիոս Լեպիդոս
Ծնողներհայր՝ Գերմանիկոս[1], մայր՝ Ագրիպինա ավագ
 Julia Drusilla Վիքիպահեստում

Հուլիա Դրուզիլլա (լատին․՝ Iulia Drusilla) (սեպտեմբերի 16 16հունիսի 10 38) Գերմանիկոսի և Ագրիպինա Ավագի երկրորդ դուստրը, Կալիգուլայի քույրը և սիրուհին:

Ծագումն ու մանկությունը

Հուլիան ծնվել է 16 թվականի սեպտեմբերի 16-ին [2] իր հոր կողմից հիմնադրված Աբիտավրիոս (այժմ` Կոբլենց, Գերմանիա)քաղաքում, Գերմանիկոսի` Տիբերիոսի զարմիկի, և Ագրիպինա Ավագի ընտանիքում: Հորական կողմից նա ծագում էր Կլավդիոսների պատրիկական ցեղից: Նա նաև Մարկոս Անտոնիոսի ծոռնուհին էր: Մորական կողմից Մարկոս Վիսպանիոս Ագրիպպայի թոռնուհին էր և Օկտավիանոս Օգոստոսի ծոռնուհին: Հուլիան ընտանիքի հինգերորդ երեխան էր: Առաջին անգամ հասարկության առջև երևացել է 17թ, երբ իր հայրը տոնում էր հաղթանակը խեռուսկների դեմ[3]: 19թ. կայսրը նրան տեղափոխում է Հռոմ` սովորելու: Խոսակցություններ կային այն մասին, որ Հուլիան իր եղբոր` ապագա կայսր Կալիգուլայի սիրուհին էր:


Կենսագրություն

33թ. Տիբերիոսը նրան կնության է տալիս իրեն հավատարիմ սենատոր Լուցիոս Կասսիոս Լոնգինին: Նրանք երեխաներ չեն ունենում և 4 տարի անց կայսր դարձած Կալիգուլան հրամայում է նրանց բաժանվել:

Կալիգուլան ապրում էր Հուլիա Դրուզիլլայի հետ, ինչպես իր կնոջ հետ, չնայած ամուսնացրել էր նրան իր ընկերոջ` Մարկոս Էմիլիոս Լեպիդոսի հետ, որը դեռ մինչև հարսանիքը իրեն ժառանգ էր հռչակել:

37թ. վերջում Կալիգուլան ծանր հիվանդանում է և իր հիվանդության ժամանակ գահի փոխանորդ է նշանակում Հուլիա Դրուզիլլային: Այս միջոցով նա ցանկանում էր գահը փոխանցել քրոջ դեռ չծնված որդուն: Ապաքինումից հետո Կալիգուլան իր երեք քույրերին` Ագրիպինային, Հուլիա Դրուզիլլային և Հուլիա Լիվիլային մեծ պատիվների է արժանացնում: Դրանցից կարևոր են`

  • երեք քույրերի դիմանկարներով դրամների թողարկումը,
  • քույրերին տրվում են վեստալուհիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սենատորական նստատեղերից

մրցությունները դիտելու իրավունք

  • այսուհետ հասարակական երդուները տրվում էին ոչ միայն կայսեր այլև նրա քույրերի անունով
  • Սենատի զեկուցումները սկսվում էին հետևյալ բառերով` «Թող հաջողությունը ուղեկից լինի կայսերն ուիր քույրերին…»

Չնայած ծանր հիվանությանը, Կալիգուլայի և իր քույրերի հարաբերությունները ավելի են լավանում: Այդ ժամանակ Հուլիայի ամուսինը դառնում է իր կնոջ քույրերի` Ագրիպինայի և Հուլիա Լիվիլլայի սիրեկանը, իսկ Կալիգուլան և Հուլիա Դրուզիլլան անընդհատ պալատում ճոխ խնջույքներ են կազմակերպում , որոնք հաճախ ավարտվում էին օրգիաներով, որոնց ժամանակ նրանք իրենց պահում էին ինչպես տանտեր և տանտիրուհի, այսինքն` ինչպես ամուսին և կին:

Աստվածային Հուլիա

Հուլիան անսպասելի մահացավ 38թ. հունիսի 10-ին, չապրելով մինչև 22 տարեկան: Նրա մահվան պատճառը անհայտ է, հավանաբար դա Հռոմի համար սովորական տենդ էր: Կալիգուլան երբեք չլավացավ այս կորստից: Նա իրեն պահում էր որպես անմխիթար ամուրի, երկար ժամանակ չէր թույլատրում թաղել քրոջ մարմինը, որը միշտ իր կողքին էր:

Հուլիային թաղեցին պետական եկամուտների հաշվին: Սենատը նրան աստվածացրեց Diva Drusilla անվան տակ տալով նրան Օգոստոսափառ տիտղոսը և հայտարարելով, որ նա հանդիսանում էր Վեներայի երկրային մարմնացումը: Նրա ոսկե արձանը տեղադրվեց Սենատի շենքում: 38թ. Օգոստոսի ծննդյան օրվա տոնակատարություններին սահմանվեց Հուլիայի պաշտամունքը որպես Պանթեա աստվածուհի, որը վերահսկում էր 20 քրմերից բաղկացած Հանձնաժողովը:

38թ. աշնանը բացահայտվեց Կալիգուլայի դեմ նյութված դավերը, որը կազմակերպել էր Մարկոս Էմիլիոս Լեպիդոսը, որին հովանավորում էին Ագրիպինան և Հուլիա Լիվիլլան: Լեպիդոսը մահապատժի ենթարկվեց, իսկ քույրերը աքսորվեցին Պոնտինական կղզիներ, որտեղ ապրեցին ահավոր պայմաններում մինչև կայսեր մահը:

39թ. Կալիգուլան դուստր ունեցավ Միլոնիա Ցեզոնիայից, որին անվանեցին Հուլիա Դրուզիլլա, նրա քրոջ պատվին: Աղջիկը երկու տարեկան հասակում սպանվեց 41թ. հեղաշրջումից հետո: