«Բողոքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 15. Տող 15.
Դասականին է պատկանում 16-18-րդ դարերի սկզբին ձևավորված աստվածաբանությունը, որի ընթացքում բացահայտվել էին հիմնական գաղափարներն ու ձևավորվել էր [[Ռեֆորմացիա]]յի դոգմատիկ ու փորձնական [[աստվածաբանություն]]ները<ref name=autogenerated20130722-1>Религиоведение: энциклопедический словарь. А. П Забияко, Александр Николаевич Красников, Екатерина Сергеевна Элбакян. Академический проект, 2006. Страниц: 1254.</ref>։
Դասականին է պատկանում 16-18-րդ դարերի սկզբին ձևավորված աստվածաբանությունը, որի ընթացքում բացահայտվել էին հիմնական գաղափարներն ու ձևավորվել էր [[Ռեֆորմացիա]]յի դոգմատիկ ու փորձնական [[աստվածաբանություն]]ները<ref name=autogenerated20130722-1>Религиоведение: энциклопедический словарь. А. П Забияко, Александр Николаевич Красников, Екатерина Сергеевна Элбакян. Академический проект, 2006. Страниц: 1254.</ref>։


Դասական աստվածաբանությունը կազմում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավատքով մեղքերի թողության անհրաժեշտությունը, համընդհանուր սրբությունը, [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] բացարձակ հեղինակությունը, մարդու բնածին մեղսավորությունն ու միայն Աստծո միջոցով փրկության հնարավորությունը<ref>[http://slovari.yandex.ua/~книги/Реформация%20и%20протестантизм/Теология%20протестантская/?ncrnd=3646 Смирнов М. Ю. Реформация и протестантизм: Словарь. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2005. — 197 с]</ref>։
Դասական աստվածաբանությունը կազմում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավատքով մեղքերի թողության անհրաժեշտությունը, համընդհանուր սրբությունը, [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] բացարձակ հեղինակությունը, մարդու բնածին մեղսավորությունն ու միայն Աստծո միջոցով փրկության հնարավորությունը<ref>Смирнов М. Ю. Реформация и протестантизм: Словарь. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2005. — 197 с</ref>։


Լինելով Ռեֆորմացիայի աստվածաբանական արդյունքը՝ այդ ժամանակվա հռոմեա-կաթոլիկ եղեկեցու ուսմունքի հակադրության մեջ, այն արտահայտված է [[Quinque sola]] սկզբունքների ձևով՝ հինգ լատինական դրույթներ, որոնք նշանակում են «Հինգ ''միայն''»։ Համընդհանուր սրբության դրույթի հետ միասին ''Quinque sola'' դրույթները հանդիսանում են ժամանակակից բողոքականության աստվածաբանության հիմքը։
Լինելով Ռեֆորմացիայի աստվածաբանական արդյունքը՝ այդ ժամանակվա հռոմեա-կաթոլիկ եղեկեցու ուսմունքի հակադրության մեջ, այն արտահայտված է [[Quinque sola]] սկզբունքների ձևով՝ հինգ լատինական դրույթներ, որոնք նշանակում են «Հինգ ''միայն''»։ Համընդհանուր սրբության դրույթի հետ միասին ''Quinque sola'' դրույթները հանդիսանում են ժամանակակից բողոքականության աստվածաբանության հիմքը։

01:43, 24 Մայիսի 2019-ի տարբերակ


Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Բողոքականություն (լատին․՝ protestans-ից, protestantis - հանրության առջև ապացուցող), քրիստոնեության ամենատարածված կրոնական ուսմունքներից մեկը, հետևորդների թվականակով՝ երկրորդը։ Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում, XVI դարում։ Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ[1][2] քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական է,[3] որից 170 միլիոնը ապրում է Հյուսիսային Ամերիկայում, 160 միլիոնը Աֆրիկայում, 120 միլիոնը Եվրոպայում, 70 միլիոնը Լատինական Ամերիկայում, 60 միլիոնը Ասիայում և 10 միլիոնը Օվկիանիայում։

Առաջացման պատմություն

Բողոքականությունը առաջացել է Եվրոպայում XVI դարի առաջին կեսին որպես միջնադարյան Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու սահմանակարգերի ժխտում և դրանց ընդդիմակայություն Ռեֆորմացիայի ընթացքում, որի գաղափարախոսությունն էր վերադարձ առաքելական քրիստոնեությանը։

Ռեֆորմացիայի կողմնակիցների կարծիքով՝ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հեռացել է քրիստոնեական սկզբունքներից՝ միջնադարյան սքոլաստիկական աստվածաբանության և ծիսականության բազմաթիվ շերտավորումների հետևանքով։

Կրոնական հեղափոխության առաջնորդը դարձավ Մարտին Լյութերը։ Նրա առաջին հանդեսը եկեղեցական քաղաքականության դեմ կայացել է 1517 թվականին։ Նա բացեիբաց և զայրագին կերպով դատապարտել է ինդուլգենցիաների առքուվաճառքը, որից հետո եկեղեցու դռներին մեխել է 95 իր դիրքորոշումն արտահայտվող թեզիսները։ Բողոքական առաջին եկեղեցիներից են լյութերական, անգլիկան և վիկլիֆական եկեղեցիները։

Բողոքականության պատմություն

Ուղղափառ բողոքական աստվածաբանություն

Բարեփոխում

Դասականին է պատկանում 16-18-րդ դարերի սկզբին ձևավորված աստվածաբանությունը, որի ընթացքում բացահայտվել էին հիմնական գաղափարներն ու ձևավորվել էր Ռեֆորմացիայի դոգմատիկ ու փորձնական աստվածաբանությունները[4]։

Դասական աստվածաբանությունը կազմում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավատքով մեղքերի թողության անհրաժեշտությունը, համընդհանուր սրբությունը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը, մարդու բնածին մեղսավորությունն ու միայն Աստծո միջոցով փրկության հնարավորությունը[5]։

Լինելով Ռեֆորմացիայի աստվածաբանական արդյունքը՝ այդ ժամանակվա հռոմեա-կաթոլիկ եղեկեցու ուսմունքի հակադրության մեջ, այն արտահայտված է Quinque sola սկզբունքների ձևով՝ հինգ լատինական դրույթներ, որոնք նշանակում են «Հինգ միայն»։ Համընդհանուր սրբության դրույթի հետ միասին Quinque sola դրույթները հանդիսանում են ժամանակակից բողոքականության աստվածաբանության հիմքը։

  1. Աստվածաշունչը հանդիսանում է Աստծով ներշնչված ու Աստծո միակ ճշմարիտ խոսքը փոխանցող, քրիստոնեական ուսմունքի միակ աղբյուրը՝ պարզ ու ինքնամեկնաբանելի։
  2. Ներում հնարավոր է ստանալ միայն հավատքով՝ անկախ բարի գործերից ու արարքներից։
  3. Փրկությունը Աստծո շնորհն է, անարժան գթություն ու պարգև Աստծո կողմից՝ հանուն Հիսուսի, այլ ոչ ինչ-որ բան, ինչին արժանացել է մեղսագործը։
  4. Քրիստոսը Աստծո ու մարդու միջև միակ միջնորդն է, փրկությունը հնարավոր է միայն Նրան հավատալու միջոցով։
  5. Մարդը պետք է երկրպագի և պաշտի միայն Աստծուն, քանզի փրկությունը շնորհվում է միայն և միայն Նրա կամքի ու արարքների միջոցով՝ ոչ միայն խաչի վրա Հիսուսի Քավության միջոցով, այլև Քավության հավատքի շնորհը, որը ստեղծվել է Սուրբ Հոգու հավատացյալների սրտերում։
  6. Յուրաքանչյուր հավատացյալ սկզբունքորեն իրավունք ունի վերլուծել ու մեկնաբանել Աստծո խոսքը։

Բողոքականության դասական աստվածաբանությունը շարադրված է Ռեֆորմացիայի հետևյալ դավանաբանական փաստաթղթերում՝ 1563 թվականին Գեյդելբերգյան Վարդապետություն (Գերմանիա), 1580 թվականին Գիրք Համաձայնության (Գերմանիա), 1618-1619 թվականներին Դորդրեխտյան սինոդի կանոններ (Դորդրեխտ, Նիդերլանդներ), 1643-1649 թվականներ Հավատքի վեսթմինստերյան խոստովանություն (Վեսթինիստերյան աբբայութթյուն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Բողոքական աստվածաբանության հիմնադիրներն են Մարտին Լյութերը, Ժան Կալվինը, Ու. Ցվինգլին, Ֆ. Մելանհտոն։

Ծանոթագրություններ

  1. "1,250-1,750 միլիոն հետևորդ". McGrath, Alister E. Քրիստոնեություն: Նախաբան. 2006, էջ xv1.
  2. "2.1 հազար միլիոն քրիստոնյա": Hinnells, John R. The Routledge Companion to the Study of Religion. 2005, էջ 441.
  3. Jay Diamond, Larry. Plattner, Marc F. and Costopoulos, Philip J. World Religions and Democracy. 2005, էջ 119.( also in PDF file, p49), "Բողոքականները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության 13 pտոկոսը—մոտ 800 միլիոն—բայց նաև 1900 թ-ից սկսած բողոքականություն արագորեն տարածվում է Ասիայում, Աֆրիկայում և Լատիանակն Ամերիկայում։"
  4. Религиоведение: энциклопедический словарь. А. П Забияко, Александр Николаевич Красников, Екатерина Сергеевна Элбакян. Академический проект, 2006. Страниц: 1254.
  5. Смирнов М. Ю. Реформация и протестантизм: Словарь. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2005. — 197 с
Տես՝ Protestant, Protestantism, կամ evangelical Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս