«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն
չ →Կենսագրություն: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ |
չ →Գրականություն: clean up, փոխարինվեց: Երեւան → Երևան oգտվելով ԱՎԲ |
||
Տող 25. | Տող 25. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* [[Միքայել Վարանդյան|Միքայէլ Վարանդեան]], [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հ. Յ. Դաշնակցութեան]] պատմութիւն, [[ |
* [[Միքայել Վարանդյան|Միքայէլ Վարանդեան]], [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|Հ. Յ. Դաշնակցութեան]] պատմութիւն, [[Երևան]], 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf |
||
* [[Կարո Սասունի|Կարօ Սասունի]] «Պատմութիւն [[Տարօն]]<nowiki/>ի աշխարհի», [[Պէյրութ]], 1957, 1252 էջ: |
* [[Կարո Սասունի|Կարօ Սասունի]] «Պատմութիւն [[Տարօն]]<nowiki/>ի աշխարհի», [[Պէյրութ]], 1957, 1252 էջ: |
||
* Բդէեան Սարգիս և Միսաք «Հարազատ պատմութիւն [[Տարօն]]<nowiki/>ոյ», խմբ. Աղան Տարօնեցի, [[Գահիրէ]], 1962, 676 էջ: |
* Բդէեան Սարգիս և Միսաք «Հարազատ պատմութիւն [[Տարօն]]<nowiki/>ոյ», խմբ. Աղան Տարօնեցի, [[Գահիրէ]], 1962, 676 էջ: |
15:58, 21 Մայիսի 2019-ի տարբերակ
Գուրգեն | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1899 թվականի ապրիլի 24 |
Մահվան վայր | Օսմանյան կայսրություն, Մշո դաշտ, գյուղ Ցրոնք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | հայերեն, ռուսերեն |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Գործունեություն | ազատագրական պայքար |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Գուրգեն, իրական անուն՝ Բաղդասար Մալյան (1873 թվական, Վերին Ագուլիս (Գողթան գավառում) - 1899 թվականի ապրիլի 24, գյուղ Ցրոնք (Մշո գավառում), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ, ֆիդայի։
Կենսագրություն
Գուրգենը (Բաղդասար Մալյան) ծնվել է 1873 թվականին Գողթն գավառի Վերին Ագուլիս քաղաքում: Կրթությունը ստացել է Վերին Ագուլիսի քաղաքային դպրոցում: 1894-1895 թվականներին ծառայել է ռուսական բանակի Նոր Բայազետի զորագնդում: 1895 թվականին, լքելով պարտադիր զինվորական ծառայությունը, գալիս է Թավրիզ և զինվորագրվում ՀՅԴ Ատրպատականի «Վրեժ» Կենտրոնական կոմիտեին: 1896 թվականի սեպտեմբերին Գուրգենը Բուլղարացի Պետոյի (Պետրոս Սերեմջյան) մարտախմբի կազմում մեկնում է Վան, մասնակցում Վանի «պըզտիկ» կռիվներին: Գուրգենն այնուհետև, ճանապարհին կռիվներ մղելով, 1896 թվականի վերջին անցնում է Սալմաստ, որտեղ որոշ ժամանակ աշխատում է որպես խոհարար:
1897 թվականի գարնանը Գուրգենը ՀՅԴ «Վրեժ» Կենտրոնական կոմիտեի հանձնարարությամբ մեկնում է Կովկաս և մի քանի ամիս անց վերադառնում՝ իր հետ Սալմաստ բերելով զենքով և ռազմամթերքով բեռնավորված կամավորների նոր խումբ: Գուրգենը Սալմաստում զբաղվում է Խանասորի արշավանքին նախապատրաստվող կամավորների մի մասի զինավարժությամբ և խոհարարությամբ:
Այդ ժամանակ Խանասորի արշավանքին զուգահեռ պատրաստվում էր երկու խումբ ուղարկել Երկիր: 1897 թվականի հունիսի 18-ին գիշերվա ժամը 12:00-ից հետո Վազգենի (Տիգրան Տերոյան) և Գուրգենի առաջնորդած 40 հոգուց բաղկացած խումբը, դուրս գալով Սալմաստի շրջանի Փայաջուկ գյուղից, Խոյի ուղղությամբ շարժվում է դեպի սուրբ Թադեոս առաքյալի վանք: Ճանապարհին՝ Բերկրիում և Սպահան լճի մոտ խումբը կռվի է բռնվում քրդական անկանոն զորքերի և աշիրեթների հետ, բայց կարողանում է անկորուստ դուրս գալ կռվից և, շարունակելով իր ճանապարհը, հասնել Վան:
Շուտով Գուրգենը, բաժանվելով Վազգենի խմբից, 10 հայդուկներով մեկնում է Խլաթ և միանում Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) խմբին: Գուրգենը Խլաթի շրջանում զարկ է տալիս ՀՅԴ կոմիտեներ և ենթակոմիտեներ կազմակերպելու և ընդհանուր ապստամբության կազմակերպման գործին:
1897 թվականի դեկտեմբերին Գուրգենի նախաձեռնությամբ Բիթլիսում կազմակերպվում և իրագործվում է թուրքական հայատյաց պաշտոնյա Հիլմի բեկի ահաբեկումը: Այս դեպքից շատ չանցած՝ 1897 թ. վերջին Գուրգենն ու Սերոբը Խլաթից անցնում են Տարոն ու Սասուն:
Սասունում հանգրվանելու առաջին իսկ օրից Գուրգենը կապեր է հաստատում Տարոնում գործող ՀՅԴ Դուրան – Բարձրավանդակի (Մուշ - Սասուն) Կենտրոնական կոմիտեի անդամների՝ Հրայր – Դժոխքի, Վարդան վարդապետի, Տատրակի (Գեղամ Տեր-Կարապետյան) հետ, նամակագրություն պահպանում Մշո բանտում գտնվող Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) հետ:
Գուրգենի նախաձեռնությամբ հաջողվում է ՀՅԴ կոմիտեներ ստեղծել նաև Բիթլիսում և Բիթլիսի շրջանի հայաբնակ գյուղերում: Բիթլիսի հեղափոխական կազմակերպությունների աշխատանքն առավել միասնական և արդյունավետ կազմակերպելու նպատակով Գուրգենը հիմնում է ՀՅԴ Սալնո ձորի կենտրոնական կոմիտեությունը, որն ներառում էր Խլաթի և Բիթլիսի շրջանները:
1898 թվականին կայացած ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը Գուրգենին ընտրում է ՀՅԴ Դուրան – Բարձրավանդակի կենտրոնական կոմիտեի անդամ, որով նրա գործունեությունն ավելի է ընդլայնվում: Այժմ նրա պարտականությունների մեջ էր մտնում նաև ՀՅԴ մի քանի կենտրոնական կոմիտեների գործունեության համադրումը:
1899 թվականի գարունը բացվելուն պես Գուրգենը մի փոքրիկ խմբով Սասունից իջնում է Բիթլիս և Մուշ՝ կազմակերպական գործերն ավելի խորացնելու և ընդլայնելու նպատակով: Չնայած Սև-քարեցի Սաքոյի և Աղբյուր Սերոբի դեմ լինելուն՝ Գուրգենը որոշում է Սասուն սպիտակ վառոդ փոխադրելու համար 1-2 օրով իջևանել Մշո դաշտի Ցրոնք գյուղում: Մատնության հետևանքով 1899 թվականի ապրիլի 24-ին Գուրգենն իր 7 հայդուկներով Ցրոնք գյուղի մարագներում պաշարվում է թուրքական զորքերի կողմից, որոնք շուտով հրդեհում են մարագը: Տեղի ունեցած անհավասար կռվում իր 7 հայդուկների հետ զոհվում է նաև Գուրգենը: Իսկ թշնամու զոհերի թիվը կազմում է 23 հոգի:
Թուրքերը կտրում են Գուրգենի գլուխը, իսկ հայդուկների մարմինները սայլերի վրա փոխադրում են Մուշ և հանձնում Մուշի հայոց հոգևոր առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանին: Վերջինս հայ ֆիդայիների մարմիններն ամփոփել է տալիս Մուշի սուրբ Մարինե թաղամասի Կողի հայկական գերեզմանատանը:
Գրականություն
- Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևան, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
- Կարօ Սասունի «Պատմութիւն Տարօնի աշխարհի», Պէյրութ, 1957, 1252 էջ:
- Բդէեան Սարգիս և Միսաք «Հարազատ պատմութիւն Տարօնոյ», խմբ. Աղան Տարօնեցի, Գահիրէ, 1962, 676 էջ:
- Չորմիսեան Լեւոն, «Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան», Բ. հատ. (1878–1908 թթ.), Պէյրութ, 1974, 572 էջ:
- Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Բ. հատ., Թեհրան, 1982, 326 էջ:
- Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Գ. հատ., Թեհրան, 1982, 373 էջ:
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 108:
- Աշոտ Ներսիսյան «Ազգային–ազատագրական պայքարը Տարոնում 1894–1908 թթ.», Երևան, 1999, 132 էջ:
- Գևորգյան Համլետ «Էջեր հայոց ազատամարտի», Երևան, 2005, 299 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2010, 363 էջ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|