«Բերդավան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Կրթության մասին
Տող 110. Տող 110.


== Կրթություն ==
== Կրթություն ==
Արճիս գյուղն ունի մեկ դպրոց։ 2016 թվականին դպրոցում վերանորոգվել է ճաշարանը, որտեղ տարրական դասարանների երեխաներն ամեն օր թարմ սնունդ են ստանում։ [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ]]<nowiki/>ի ջանքերով ճաշարանին կից կառուցվել է նաև ատամնակայան, որտեղ ամեն օր երեխաները լվանում են ատամները՝ դա դարձնելով առողջ սովորություն։
Բերդավան գյուղն ունի մեկ դպրոց։ 2016 թվականին դպրոցում վերանորոգվել է ճաշարանը, որտեղ տարրական դասարանների երեխաներն ամեն օր թարմ սնունդ են ստանում։ [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ]]<nowiki/>ի ջանքերով ճաշարանին կից կառուցվել է նաև ատամնակայան, որտեղ ամեն օր երեխաները լվանում են ատամները՝ դա դարձնելով առողջ սովորություն։


== Տես նաև ==
== Տես նաև ==

08:05, 21 Մայիսի 2019-ի տարբերակ

Գյուղ
Բերդավան
ռուս.՝ Калача
Բերդավան գյուղի ամրոցը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՍմբատ Մուղդուսյան
Այլ անվանումներԲերդագյուղ
ԲԾՄ650 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3 278[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբերդավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (266)
Բերդավան (Հայաստան)##
Բերդավան (Հայաստան)

Բերդավան, սահմանամերձ գյուղ Հայաստանի Հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, մարզկենտրոնից 54 կմ հյուսիս-արևմուտք, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Կողբ գետի ափին։ Մինչև 1978 թվականի հունվարի 25-ը կոչվել է Ղալաչա[2]:

Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձինք։

Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում[3]:

Պատմություն

Գյուղը նախկինում գտնվել է 1,5 կմ հարավ-արևելք ընկած “Թխաձոր” կոչված վայրում, իսկ 1898 թ.-ին տեղափոխվել և գրավել է այժմյան տարածքը։ Նախկին տեղում կան մի փոքրիկ բերդի ավերակներ, որի անունով էլ գյուղն անվանվել է Բերդա, Բերդագյուղ։

Բնակչություն

Նախնիների մի մասը XVIII-XIX դարերում գաղթել է Արցախից։

Բերդավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 1078 1038 1384 1874 2427 2780 3011 3531 3287 3392

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Բերդավանի տարածքում կան մ.թ.ա. II հզմ. “Հալնջաքար” և XIII դարի “Ձիթհանքի” ամրոցներ, XVIII-XIX դարերի սբ. Նշան եկեղեցի, մատուռ և գերեզմանոց։

Կրթություն

Բերդավան գյուղն ունի մեկ դպրոց։ 2016 թվականին դպրոցում վերանորոգվել է ճաշարանը, որտեղ տարրական դասարանների երեխաներն ամեն օր թարմ սնունդ են ստանում։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով ճաշարանին կից կառուցվել է նաև ատամնակայան, որտեղ ամեն օր երեխաները լվանում են ատամները՝ դա դարձնելով առողջ սովորություն։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 42.
  3. http://www.imegaservice.com/index.php?act=armenia&op=viewsights&itemid=5&langs=am
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 23-ին.