«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն
չ 37.186.99.103 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակին։ Պիտակ՝ Հետշրջում |
|||
Տող 39. | Տող 39. | ||
Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը]]։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Ջախարովի մոտ։ |
Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը]]։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Ջախարովի մոտ։ |
||
== Ընտանիք == |
|||
== Ընտանիքի մասին == |
|||
⚫ | |||
Նա լւսանկառ |
|||
⚫ | |||
== Ստեղծագործական ուղի == |
== Ստեղծագործական ուղի == |
08:04, 19 Մայիսի 2019-ի տարբերակ
Ռուբեն Հախվերդյան | |
---|---|
Ռուբեն Հախվերդյանը Հարութ Փամբուկչյանի հետ Ազատության հրապարակում | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ռուբեն Հախվերդյան |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1950 (73 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | քաղաքային ֆոլկ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, |
Գործունեություն | սկսած 1980 թ. |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974), Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1966), Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (1967) և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց (1967) |
Պարգևներ | |
Կայք | rubenhakhverdian.com |
Ruben Hakhverdyan Վիքիպահեստում |
Ռուբեն Լևոնի Հախվերդյան (դեկտեմբերի 3, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, հասարակական գործիչ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր։
Կենսագրություն
Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։
Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։ 1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։
Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում[1]։
Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Ջախարովի մոտ։
Ընտանիք
Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981 թ., նոյեմբերի 27), Անուշ (1994 թ., մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984 թ., նոյեմբերի 25)։
Ստեղծագործական ուղի
1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։
- Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975 թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
- Շվարցի «Վիշապը»
- Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:
Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։
1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985 թ., Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։
Համերգներ
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես էլ երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և Արցախում։ Նա մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում։
1991 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Երիտասարդական պալատի մեծ դահլիճում կայացել է հեռուստատեսային մարաթոն «Օգնություն Ռուբեն Հախվերդյանին»՝ երգչի առողջության վերականգնմանն օժանդակելու նպատակով։ 1992 թվականի հունվարի 9-ին իշխանությունների միջնորդությամբ վիրահատվել է Փարիզում։
Ֆիլմեր
- 1988-1989 թվականներին նկարահանվել է Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» ֆիլմում
- 2009 թվականին նկարահանվել է Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձ» ֆիլմում
Պարգևներ և մրցանակներ
- Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
- 2006 թվականին, ծննդյան 55- ամյակի առթիվ, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
- 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին»[2] ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։
Ստեղծագործություններ
- Մեր սիրո աշունը
- Հեքիաթ
- Կուրորտային սեր
- Ես հիշում եմ
- Աշուն
- Ես սպասում եմ քեզ հայրիկ
- Խմբային լուսանկար
- Հին ընկեր
- Ռեքվիեմ
- Երնեկ թե այս նոր տարին
- Իմ փոքրիկ ընկեր
- Իմ քաղաք
- Իրիկուն
- Կեսգիշեր
- Ծառը
- Եթե իմանայիր
- Իմ անիծյալը
- Կապույտ նժույգներ
- Հոգու հաշտություն
- Արամիկ
- Չի կարելի
- Գիշերվա աստղազարդ նկարում
- Հանգչի լռությունը
- Ջանիման
- Նախագահական ընտրություններ
- Սարդոստայն
- Շաբաթվա օրերը
- Տխուր սատանա
- Ուրվականը
- Սա Երևանն է
- Իմ տունն անիվների վրա
- Կենսագրություն
- Կիթառ
- Բարի լույս տիկին Արուս
- Խոսքեր
- Եվ իջավ իրիկուն
- Երբ չկային բարձրահարկ շենքեր
- Արտագաղթ
- Օ սա իմ հին փողոցն է
- Որ սարերը չմնան անտեր
- Նավակ
- Մենակ ճամփորդ եմ
- Որքան արագ է պտտվում
- Ես ու լուսինը միասին
- Փոքրիկ իշխան
- Դեղին այգին
- Քա ճամփան
- Լուռ քայլում էր տղան
- Գազանանոց
- Ում ձեռքից են ուտում էս շները
- Մորացիր դու նրանց քարոզները բոլոր
- Սպիտակ աղավնին
- Տես պատուհանից այն կողմ
- Երջանկություն
- Շոգ կիրակի
- Ձյուն
- Կանչիր ինձ քո դղյակը
- Նա է միակ իմ սերը
- Շատախոս անձրև
- Սիրուն կռունկ
- Շիրիմիս վրա
- Երևանի գիշերներում
- Սարերի քամին
- Երազ
Գրականություն
- Ռուբեն Հախվերդյան, Շուշան Արգաքանյան, Երևան։ Բյուրոկրատ, 2011- 536 էջ, ISBN 978-9939-9046-0-3:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ruben Hakhverdyan - 0-Ic 100 Tarekan Yerexanerin». imusic.am. Վերցված է 2017-03-18-ին.
Արտաքին հղումներ
- Ռուբեն Հախվերդյանի և Արտավազդ Բայաթյանի հարցազրույցը
- Հարցազրույց, Ռ. Հախվերդյան. «հիմա ժանամանակ ժամանակներ են»
- Ռուբեն Հախվերդյան. Հայ երգարվեստի դժբախտությունը թուրքական ելևէջներն են և Երգի պետական թատրոնը
- Հայերն անգամ անկողնում ռուսերեն են խոսում. Ռուբեն Հախվերդյան
- Հայկական ժամանակ: Ռուբեն Հախվերդյան
- Ռուբեն Հախվերդյանն իր երգերը չի սիրում
- Ռուբեն Հախվերդյան. Բանաստեղծություններ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուբեն Հախվերդյան կատեգորիայում։ |
- Ապրող անձինք
- 1950 ծնունդներ
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայ երգահաններ
- Հայ կիթառահարներ
- Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ