«Միջերկրածովյան բազե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
{{Taxobox
{{Taxobox
| name =Միջերկրածովյան բազե
| name =Միջերկրածովյան բազե

12:14, 17 Մայիսի 2019-ի տարբերակ

Միջերկրածովյան բազե
Միջերկրածովյան բազե
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ցեղ Բազեներ
Տեսակ Միջերկրածովյան բազե
Լատիներեն անվանում
Falco biarmicus
(Temminck, 1825)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175631


Միջերկրածովյան բազե (լատին․՝ Falco biarmicus), բազեների ընտանիքի խոշոր գիշատիչ թռչուն։

Տարածվածություն

Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից մինչև Փոքր Ասիա և Անդրկովկաս։ Հայաստանում բնադրում է կենտրոնական մասում[1]։

Էկոլոգիա

Ապրում է լայն կիսաանապատային և լեռնատափաստանային տեղամասերի հետ հերթափոխվող ոչ բարձր ժայռոտ լեռներ խորշերի և ժայռեզրերի առկայությամբ:

Բնադրում է ժայռաքիվերին, խորշերում, ծառերի վրա, սովորաբար արևի ճառագայթներից պաշտպանված հատվածներում, նաև՝ այլ գիշատիչների հին բներում։ Սպիտակ, կարմրագորշ պտերով 3-4 ձվերի երկարությունը 50 մմ է։ Ձվադրում է տարեկան մեկ անգամ՝ մարտի առաջին կեսին-ապրիլի սկզբին։ Զարգացումը տևում է մեկ ամիս։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի վերջին-մայիսի սկզբին: Հիմնականում սնվում են թռչուններով[1]:

Պահպանություն

Սակավաթիվ, քիչ ուսումնասիրված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում քիչ մտահոգ կարգավիճակով։

Հիմնականում քարակաքավների թվաքանակի կրճատման հետևանքով կերային ռեսուրսները խիստ կրճատվել են։ Հավաստիորեն հայտնի է միայն մեկ զույգի առկայությունը։

Սպառնացող վտանգներից են գյուղատնտեսական նպատակներով կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների հողերի ինտենսիվ յուրացումը և թունաքիմիկատների օգտագործումը, որը բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակությունների, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա: Բացասական ազդեցություն ունի նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան բազե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան բազե» հոդվածին։