«Արմեն Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{այլ|Արմեն Այվազյան (այլ կիրառումներ)}}
{{այլ|Արմեն Այվազյան (այլ կիրառումներ)}}
{{Անձ}}
{{Անձ}}
'''Արմեն Մ. Այվազյան''' ({{ԱԾ}}), հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ։
'''Արմեն Մ. Այվազյան''' ({{ԱԾ}}), հայ ժամանակակից '''պատմաբան''' և քաղաքագետ։


­Արմեն Այվազյանն [[Արարատ ռազմավարագիտական կենտրոն|«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի]] ([http://www.ararat-center.org/index.php?p=30&l=arm ararat-center]) տնօրենն է։ Աշխատում է նաև Մաշտոցյան [[Մատենադարան]]ում որպես ավագ գիտաշխատող և [[Հայաստանի ամերիկյան համալսարան]]ում որպես քաղաքագիտության դասախոս։
­Արմեն Այվազյանն [[Արարատ ռազմավարագիտական կենտրոն|«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի]] ([http://www.ararat-center.org/index.php?p=30&l=arm ararat-center]) տնօրենն է։ Աշխատում է նաև Մաշտոցյան [[Մատենադարան]]ում որպես ավագ գիտաշխատող և [[Հայաստանի ամերիկյան համալսարան]]ում որպես քաղաքագիտության դասախոս։

05:54, 14 Մայիսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Այվազյան (այլ կիրառումներ)
Արմեն Այվազյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1964(1964-05-14) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1992) և քաղաքագիտության դոկտոր (2004)
Մասնագիտությունգրող, պատմաբան և քաղաքագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, ՀՀ ԱԳՆ և ՀԱՀ
Կայքhayq.org/am
 Armen Ayvazyan Վիքիպահեստում

Արմեն Մ. Այվազյան (մայիսի 14, 1964(1964-05-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ։

­Արմեն Այվազյանն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի (ararat-center) տնօրենն է։ Աշխատում է նաև Մաշտոցյան Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող և Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես քաղաքագիտության դասախոս։

Կենսագրություն

Պատմագիտության թեկնածու է 1992 թ-ից, քաղաքագիտության դոկտոր՝ 2004 թ-ից.։ 1992-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994 թվականից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստենֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Նա աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թթ. եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։

Գիտական գործունեություն

Իր աշխատություններում, Արմեն Այվազյանը բազմիցս մեղադրում է ամերիկյան գիտական և քաղաքական որոշ կառույցներին՝ Հայաստանի և հայոց պատմության դիտավորյալ կեղծման մեջ։ Իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գրքում Այվազյանը խիստ քննադատում է մի շարք արևմտյան հեղինակավոր (այդ թվում նաև ազգությամբ հայ) հայագետների և պատմաբանների, նրանց մեղադրելով կեղծարարության մեջ։ Այդ պատմաբանների թվին են պատկանում Ռոնալդ Գրիգոր Սյունին, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռիչարդ Հովհաննիսյանը և ուրիշներ։[1][2]

Գրականություն

Դոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը.

  1. Հայկական ինքնության հիմնաքարերը. լեզու, բանակ, պետություն (2007)
  2. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007)
  3. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006)
  4. Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005)
  5. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004)
  6. Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003)
  7. Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001)
  8. Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000)
  9. Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998)
  10. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998)
  11. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ