«Քեն Թոմփսոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 45. Տող 45.


[[Կատեգորիա:Ամերիկացի ծրագրավորողներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի ծրագրավորողներ]]
[[Կատեգորիա:ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ]]

19:20, 9 Մայիսի 2019-ի տարբերակ

Քեն Թոմփսոն
անգլ.՝ Kenneth Lane Thompson
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1943(1943-02-04) (81 տարեկան)
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1965) և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1966)
ԵրկերՅունիքս[1], Belle?[1], Go, Պլան 9, Մուլտիքս, dbm? և ed?
Մասնագիտությունծրագրավորող և համակարգչային գիտնական
ԱշխատավայրԲելլի լաբորատորիա և Գուգլ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Կայքcs.bell-labs.co/who/ken/
 Ken Thompson Վիքիպահեստում

Քեն Թոմփսոն (անգլ.՝ Kenneth Thompson, փետրվարի 4, 1943(1943-02-04), Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), համակարգչային գիտության պիոներ, հայտնի է C ծրագրավորման լեզվի և UNIX օպերացիոն համակարգի ստեղծման գործում ունեցած ներդրման շնորհիվ:

Կենսագրություն

Թոմփսոնը ծնվել է Նոր Օռլեանում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ): 1965 թվականին Բերկլիի Կալիֆոռնիայում համալսարանում ստացել է բակալավրի, իսկ 1966 թվականին՝ մագիստրոսի կոչում էլեկտրատեխնիկայի և ինֆորմատիկայի բնագավառում:

1960-ական թվականներին Թոմփսոնը և Դենիս Ռիտչին աշխատել են Multics օպերացիոն համակարգի վրա: Multics-ի ստեղծման ժամանակ Թոմփսոնն ստեղծել է Bon ծրագրավորման լեզու: Երկուսն էլ հեռացել են Multics նախագծից, քանի որ այն սկսել է դառնալ չափազանց բարդ: 1969 թվականին Bell Labs-ում Թոմփսոնն ու Ռիչին ստեղծել են UNIX օպերացիոն համակարգը: Այդ ժամանակ Թոմփսոնը նաև գրել է B ծրագրավորման լեզուն, որ դարձել է Դենիս Ռիտչիի C լեզվի նախորդը:

Թոմփսոնը մշակել է QED ծրագրի տարբերակ CTSS-ի համար, որը պարունակում է տեքստի որոնման կանոնավոր արտահայտություններ: QED-ը և Թոմփսոնի ed խմբագիրը (UNIX-ի ստանդարտ խմբագիր) նպաստում է սովորական արտահայտությունների ժողովրդականությունը, որոնք նախկինում համարվում էին գործիք (կամ խաղալիք) տրամաբանների համար: Կանոնավոր արտահայտությունները տարածում են ստացել UNIX-ի տեքստային մշակման ծրագրերում (ինչպես grep): Գրեթե բոլոր ծրագրերը, որոնք աշխատում են կանոնավոր արտահայտությունների հետ, ներկայում օգտագործում են Թոմփսոնի նշանակման տարբերակներից մեկը:

Ջոզեֆ Քոնդոնի (Joseph Condon) հետ միասին ստեղծել են ապարատային և ծրագրային ապահովում Belle-ի, համակարգչային շախմատի համար: Նա նաև գրել է էնդշպիլների ամբողջական ցանկը կազմելու ծրագիր 4, 5 և 6 կերպարների համար, որը թույլ է տալիս նրան կատարել լավ քայլեր, երբ հասնում են պահպանված դիրքի: Հետագայում շախմատի մասնագետ Ջոն Ռոյկրոֆտի (John Roycroft) օգնությամբ Թոմփսոնն իր ստացած առաջին արդյունքները տարածել է CD-ով:

Թոմփսոնի ծրագրավորման ոճն ազդել է ուրիշների վրա, հատկապես արտահայտությունների կրճատ և հստակ լինելու առումով:

2000 թվականի վերջերին Թոմփսոնը հեռացել է Bell Labs-ից: Աշխատել է Entrisphere, Inc-ում մինչև 2006 թվականը, ապա տեղափոխվել է Google, որտեղ մասնակցում է Go-ի ծրագրավորման լեզվի ստեղծմանը:

Մրցանակ

  • 1982 թվականի Թոմփսոնը և Ռետչին միասին ստացել են Էմանուել Պիորի մրցանակ:
  • 1983 թվականի Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են Թյուրինգի մրցանակ՝ օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և մասնավորապես UNIX-ի ստեղծման համար[11]:
  • 1989 թվականին Թոմփսոնը և Ռիտչին միասին ստացել են C&C Prize:
  • 1990 թվականի Դենիս Ռիտչիի հետ միասին պարգևատրվել է Ռիչարդ Հեմմինգի մեդալով «UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար»[12]:
  • Ստացել է «Համակարգչային տեխնիկայի մեդալ» (1994) Դենիս Ռիտչիի հետ միասին:
  • 1999 թվականի ապրիլի 27-ին Թոմփսոնը և Ռիտչին միասին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից ստացել են 1998 թվականի Ազգային մեդալ տեխնոլոգիայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար UNIX օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի ստեղծման համար[13][14]:
  • 1999 թ. Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը Թոմփսոնին շնորհել է Tsutomu Kanai առաջին մրցանակ UNIX-ի ստեղծման համար, որը տասնամյակներ շարունակ եղել է բաշխված համակարգերի աշխատանքի հիմնական պլատֆորմը[15]:
  • Հարոլդ Պենդերի մրցանակ (2003) Դենիս Ռիտչիի հետ միասին:
  • Ճապոնիայի մրցանակ (2011) Unix-համակարգերի ստեղծման գործում ունեցած ներդրման համար:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.computerhistory.org/collections/catalog/102657921
  2. https://amturing.acm.org/award_winners/thompson_4588371.cfm
  3. https://awards.acm.org/award_winners/thompson_4588371#140
  4. https://www.nationalmedals.org/laureates
  5. Pender Lecture
  6. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
  7. IEEE Computer Society Women of ENIAC Computer Pioneer Award
  8. https://awards.acm.org/award_winners/thompson_4588371#149
  9. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/hamming-rl.pdf
  10. The Japan Prize Foundation
  11. Лекция "Reflections on Trusting Trust" при вручении Премии Тюринга
  12. «IEEE Richard W. Hamming Medal Recipients» (անգլերեն) — Список награждённых медалью Ричарда Хэмминга. Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին. Վերցված է 2010-04-24-ին.
  13. Ritchie and Thompson [to] Get National Medal of Technology Bell Labs pre-announcement (անգլ.)
  14. Ritchie and Thompson Receive National Medal of Technology from President Clinton Bell Labs press release (անգլ.)
  15. Ken Thompson Receives Kanai Award for Impact of UNIX System Bell Labs press release (անգլ.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Թոմփսոն» հոդվածին։