«Մեծ ենթարծիվ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{միացնել|Խայտաբղետ փայտփոր}}
{{Տաքսոտուփ
{{Տաքսոտուփ
| name = Մեծ ենթարծիվ
| name = Մեծ ենթարծիվ

12:20, 7 Մայիսի 2019-ի տարբերակ

Մեծ ենթարծիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Թռչուններ
Ընտանիք Ճուռակներ
Տեսակ Մեծ ենթարծիվ
Լատիներեն անվանում
Dendrocopos major
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր

Մեծ ենթարծիվ (լատին․՝ Dendrocopos major), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն

Հանդիպում է Գերմանիայից և Բալկանյան թերակղզուց մինչև Ամուրի հովիտ, Արևելյան Տյան-Շանում, Կովկասում և Հյուսիսարևմտյան Հնդկաստանում։ Ձմեռում է Հարավարևելյան Անդրկովկասում, Իրանում, Մեսոպոտամիայում, Հնդկաստանում, Մյանմայում, Հարավային Չինաստանում և Եգիպտոսում։ Հայաստանում հանդիպում է լեռնատափաստանային գոտու նախալեռներում, առավելապես հանրապետության հյուսիսային մասում[1]։

Էկոլոգիա

Չուի շրջանում գերադասում է բաց տարածքները՝ դաշտերը, լեռնային տափաստանների, մարգագետինների խոպան և ճահճացած հատվածները և կարող է հանդիպել այլ արծիվների հետ նույն խմբերում[1]։

Պահպանություն

Քիչ քանակությամբ հանդիպող, խոցելի տեսակ է, որը Հայաստանում հանդիպում է հիմնականում չուի ընթացքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի և դրա փոփոխության հավաստի տեղեկությունները բացակայում են։ Հանդիպում է տեղ-տեղ գարնանային և աշնանային չուի շրջաններում։ Նկավում է թվաքանակի խիստ կրճատում ամբողջ արեալում։

Վտանգման հիմնական գործոններն են փոքր թվաքանակը, որսագողությունը և ապրելավայրերի քայքայումը տնտեսական գործունեության արդյունքում։

Պահպանության հատուկ միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ենթարծիվ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ենթարծիվ» հոդվածին։