«Հուլիա Դրուզիլլա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Юлия Друзилла
Տող 61. Տող 61.
[[la:Drusilla]]
[[la:Drusilla]]
[[pl:Julia Druzylla]]
[[pl:Julia Druzylla]]
[[ru:Юлия Друзилла]]
[[sh:Druzila (sestra Kaligule)]]
[[sh:Druzila (sestra Kaligule)]]
[[sv:Iulia Drusilla]]
[[sv:Iulia Drusilla]]

09:03, 19 հունվարի 2012-ի տարբերակ

Հուլիա Դրուզիլլա
IVLIA DRVSILLA
Դիմանկար
Քանդակ Մյունխենի թանգարանում
Ծնվել էսեպտեմբերի 16 16
ԾննդավայրԿոբլենց
Մահացել էհունիսի 10 38
Մահվան վայրՀռոմ
ԳերեզմանՕգոստոսի դամբարան
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ամուսին1. Լուցիոս Կասսիոս Լոնգին (33-37)
2. Մարկոս Էմիլիոս Լեպիդոս
Ծնողներհայր՝ Գերմանիկոս[1], մայր՝ Ագրիպինա ավագ
 Julia Drusilla Վիքիպահեստում

Հուլիա Դրուզիլլա(լատին․՝ Iulia Drusilla)(սեպտեմբերի 16 16հունիսի 10 38) Գերմանիկոսի և Ագրիպինա Ավագի երկրորդ դուստրը, Կալիգուլայի քույրը և սիրուհին:

Ծագումն ու մանկությունը

Հուլիան ծնվել է 16 թվականի սեպտեմբերի 16-ին [2] իր հոր կողմից հիմնադրված Աբիտավրիոս (այժմ` Կոբլենց, Գերմանիա)քաղաքում, Գերմանիկոսի` Տիբերիոսի զարմիկի, և Ագրիպինա Ավագի ընտանիքում: Հորական կողմից նա ծագում էր Կլավդիոսների պատրիկական ցեղից: Նա նաև Մարկոս Անտոնիոսի ծոռն էր: Մորական կողմից Մարկոս Վիսպանիոս Ագրիպպայի թոռն էր և Օգոստոսի ծոռը: Հուլիան ընտանիքի հինգերորդ երեխան էր: Առաջին անգամ հասարկության առջև երևացել է 17թ, երբ իր հայրը տոնում էր հաղթանակը խեռուսկների դեմ[3]: 19թ. կայսրը նրան տեղափոխում է Հռոմ` սովորելու: Խոսակցություններ կային այն մասին, որ Հուլիան իր եղբոր` ապագա կայսր Կալիգուլայի սիրուհին էր:


Կենսագրություն

33թ. Տիբերիոսը նրան կնության է տալիս իրեն հավատարիմ սենատոր [[Լուցիոս Կասսիոս Լոնգին(30թ. կոնսուլ)|Լուցիոս Կասսիոս Լոնգինին]]: Նրանք երեխաներ չեն ունենում և 4 տարի անց կայսր դարձած Կալիգուլան հրամայում է նրանց բաժանվել:

Կալիգուլան ապրում էր Հուլիա Դրուզիլլայի հետ, ինչպես իր կնոջ հետ, չնայած ամուսնացրել էր նրան իր ընկերոջ` Մարկոս Էմիլիոս Լեպիդոսի հետ, որը դեռ մինչև հարսանիքը իրեն -առանգ էր հռչակել: