«Լուսավոր Հայաստան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 42. Տող 42.
| Վիքիպահեստ =
| Վիքիպահեստ =
}}
}}
'''Լուսավոր Հայաստան''', գործող ընդդիմադիր կուսակցություն [[Հայաստան]]ում։ Նախագահն է [[ՀՀ Ազգային ժողով|ՀՀ ԱԺ]] պատգամավոր [[Էդմոն Մարուքյան]]։ 18 պատգամավորներով ներկայացված է 7-րդ գումարման ազգային ժողովում։
'''Լուսավոր Հայաստան''', գործող ընդդիմադիր կուսակցություն [[Հայաստան]]ում։ Նախագահն է [[ՀՀ Ազգային ժողով|ՀՀ ԱԺ]] պատգամավոր [[Էդմոն Մարուքյան]]։ 18 պատգամավորներով ներկայացված է 7-րդ գումարման ազգային ժողովում։
Վերջին շրջանում լուրեր տարածվեց որ Լուսավոր Հայաստանը ծախված է ։ Այս տեղեկությունը ապատեղեկատվություն է հետայսու նրանք ընդիմադիր են Իմ Քայլին քանի որ եթե Աժ ում մի կուսակցություն իշխանություն է ապա մյուսը ընդիմություն է ։ և նրանց գործը քննադատելն ու ճշմարտավիությունն է։


== Հիմնադրում ==
== Հիմնադրում ==

05:44, 3 Մայիսի 2019-ի տարբերակ

Լուսավոր Հայաստան կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդԷդմոն Մարուքյան
ՀիմնադիրԷդմոն Մարուքյան
Հիմնադրվածդեկտեմբերի 12, 2015
Գաղափարախոսությունclassical liberalism? և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբԲաղրամյան 1, Երևան
Կայքbrightarmenia.am
ԽորհուրդԷդմոն Մարուքյան, Անի Սամսոնյան, Դավիթ Խաժակյան, Գրիգորի Դոխոյան, Կարեն Սիմոնյան, Մանե Թանդիլյան, Նորայր Մովսիսյան, Գևորգ Գորգիսյան, Արտակ Ոսկանյան, Ջիվան Նադարյան, Հայկազ Սիմիկյան

Լուսավոր Հայաստան, գործող ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան։ 18 պատգամավորներով ներկայացված է 7-րդ գումարման ազգային ժողովում։ Վերջին շրջանում լուրեր տարածվեց որ Լուսավոր Հայաստանը ծախված է ։ Այս տեղեկությունը ապատեղեկատվություն է հետայսու նրանք ընդիմադիր են Իմ Քայլին քանի որ եթե Աժ ում մի կուսակցություն իշխանություն է ապա մյուսը ընդիմություն է ։ և նրանց գործը քննադատելն ու ճշմարտավիությունն է։

Հիմնադրում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով[1][2]։

Խորհուրդ

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը[3]։

Մասնակցությունն ընտրական գործընթացներին

Վանաձորի ավագանու ընտրություններին

2016 թվականի հուլիսի 6-ին կուսակցության Լոռու մարզային խորհուրդը որոշեց մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ[4][5]:

Նախընտրական քարոզչական գործընթացներում կուսակցությունը քննադատել է ոչ միայն ՀՀ-ում իշխանություն ձևավորած Հանրապետական և Դաշնակցական կուսակցություններին, այլև իրենց ընդդիմադիր հռչակած Հայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Գալա կուսակցություններին: Փոխադարձ մեղադրանքներից հետո «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախագահներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը տեսականորեն հաշտվում են ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Թևան Պողոսյանի կողմից իր տանը կազմակերպած խնջույքի ժամանակ: Հակամարտության պատճառն այն էր, որ Ն.Փաշինյանը Է.Մարուքյանին մեղադրում էր իշխանությունների շահերը պաշտպանելու, ՀՀ ԱԺ նիստերին իշխանական օրինագծերին, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի կատարողականը հաստատելուն կողմ քվեարկելու համար[6][7][8][9]:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններում հավաքեց ավագանու 10 մանդատ: Ավագանիում մեծամասնություն կազմելու նպատակով բանակցություններից հետո դաշինք կազմեց «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ, որոնց սուր քննադատության էր ենթարկել նախընտրական գործընթացում՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու գործում: 2016 թվականիհոկտեմբերի 10-ին կայացած Վանաձորի ավագանի նիստում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինք կազմած կուսակցությունների ձայները ավելի շատ էին կարող էին լինել: Խնդիրն այն էր, որ դաշինք կազմած կուսակցությունները ներկայացնող որոշ անդամներ գաղտնի կերպով քվեարկել էին իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:[10][11][12][13][14][15]

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունների հետ «Ելք» անունը կրող դաշինքով 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով[16][17]։ Դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է պայքարել իշխող Հանրապետական կուսակցության դեմ, իր ներկայացրած «Ելք» դաշինքն է[18]:

Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2017)

Մասնակցել է «ԵԼք» դաշինքով ՔՊԿ-ի և «Հանրապետության» հետ։

Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2018)

Մասնակցել է «Լույս» դաշինքով «Հանրապետություն» կուսակցության հետ, քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյան: Ընտրությունների արդյունքում Լույս դաշինքը ստացել է 3 մանդատ, որից 2-ը եղել են Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամներ (Դավիթ Խաժակյան և Անի Սամսոնյան) : Հետագայում Անի Սամսոնյանը դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր, և տեղը զիջել է «Հանրապետություն» կուսակացության անդամ Թեհմինա Վարդանյանին:

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018)

«Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին՝ ստանալով ընտրողների ձայների 6,37%-ը։ 18 պատգամավորներով ներկայացված են ՀՀ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում[19]։

Ծանոթագրություններ

  1. «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր համագումարը. 1in.am. ուղիղ (տեսանյութ)
  2. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր գույն կբերի Հայաստանի քաղաքական ներկապնակում ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
  3. Կուսակցության խորհուրդ
  4. Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան»-ից Քրիստ Մարուքյանն է:
  5. Որոշվեց` Վանաձորի ընտրություններում ով կլինի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն:
  6. ՔՊ թեկնածուն Վանաձորում ինքնաբացարկ չի հայտնի. Փաշինյանի պատասխանը Մարուքյանին:
  7. Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել
  8. Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է. ՔՊ փոխնախագահ:
  9. Փաշինյանն ու Մարուքյանը իրենց ընտանիքներով՝ Թեւան Պողոսյանի տանը. Հաճելի ընթրիք, ոչ մի քաղաքականություն:
  10. Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստանը ստացել է տասը մանդատ:
  11. [1]
  12. ԲՀԿ-ի եւ ՀՎ-ի քաղաքական շուստրիությունն ու քաղաքական պոռնիկների փնտրտուքը:
  13. Վանաձորում ստորագրել են համագործակցության հուշագիր Քրիստ Մարուքյանին սատարելու մասին:
  14. ՀՎԿ-ն Վանաձորում պաշտպանելու է Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին. Հայտարարություն:
  15. Արթուր Բաղդասարյանն ակնարկում է, որ Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձեւավորի:
  16. «Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է
  17. «Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով
  18. Ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է մարտահրավեր նետել «Հանրապետական» համակարգին, «Ելք» դաշինքն է. Էդմոն Մարուքյան:
  19. «ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18».

Արտաքին հղումներ