«Վլադիմիր Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 2. Տող 2.
{{Տեղեկաքարտ Քանդակագործ}}
{{Տեղեկաքարտ Քանդակագործ}}


'''Վլադիմիր (Օհան) Գեղամի Պետրոսյան''' ([[1941]], [[մայիսի 3]], [[Ստարայա Ռուսսա]], [[ՌԴ]] [[Նովգորոդի մարզ]]), հայ քանդակագործ, [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ|ՀՀ վաստակավոր նկարիչ]] ([[1991]]) ։
'''Վլադիմիր (Օհան) Գեղամի Պետրոսյան''' ([[1941]], [[մայիսի 3]], [[Ստարայա Ռուսսա]], [[ՌԴ]] [[Նովգորոդի մարզ]]), '''հայ''' քանդակագործ, [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ|ՀՀ վաստակավոր նկարիչ]] ([[1991]]) ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

04:17, 3 Մայիսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Պետրոսյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Պետրոսյան
Ծնվել էմայիսի 3, 1941(1941-05-03) (82 տարեկան)
ԾննդավայրՍտարայա Ռուսսա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1964)
Ստեղծագործություն(ներ)Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Ֆրանց Վերֆելի հուշարձան և Տարաս Շևչենկոյի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Վլադիմիր (Օհան) Գեղամի Պետրոսյան (1941, մայիսի 3, Ստարայա Ռուսսա, ՌԴ Նովգորոդի մարզ), հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (1991) ։

Կենսագրություն

1979-1964 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ձևավորել է հեռուստաֆիլմեր, բեմադրություններ։ 1990-1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է գիտության, կրթության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1][2]։

Ստեղծագործություններ

Պետրոսյանի բազմաժանր գործերին բնորոշ են հոգեբանական նուրբ գծերի բացահայտումը, պլաստիկական զուսպ ձևերի ներդաշնակումը։

  • «Ալեքսանդր Սպենդիարյան», 1975, բրոնզ, ՀԱՊ
  • «Դոն Քիշոտ», 1971, հրակավ, ԺԱԹ
  • «Վերադարձ», 1983, փայտ, ԺԱԹ
  • Խնկո Ապոր անվան գրադարանի դուռը, 1982, փայտ, Երևան
  • «Լ. Մոտալովա», 1976, թուջ
  • «Հրանտ Մաթևոսյան», 1985, հրակավ
  • «Արշիլ Գորկի», 1987, բրոնզ
  • «Սոսե Մայրիկ», 1987, մարմար
  • «Մարշալ Բաղրամյանի կիսանդրի», 1997, մարմար, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարան
  • Ֆրանց Վերֆելի դիմաքանդակ-հուշակոթող, 1998, բրոնզ, գրանիտ, Վիեննա
  • Մաքսիմ Գորկու հուշարձան, 1973, հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ
  • «Ուսուցիչ» արձանախումբ, 1974, հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ
  • Հայրենական պատերազմի հուշահամալիր, 1989, համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ
  • Միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորում, 1978, Ալժիր, արծաթե մեդալ
  • Տարաս Շևչենկո, 2013, Երևան

Պարգևներ

  • 1991 ՀՀ վաստակավոր նկարիչ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Վլադիմիր Գեղամի Պետրոսյան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.