«Մասնակից:Edojanjan/Ավազարկղ Դ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 43. Տող 43.


== Մեսիական մարգարեությունը ==
== Մեսիական մարգարեությունը ==
Այս դրվագում ձևավորված է Քրիստոսի մասին հինկտակարանյան ամենավաղ մարգարեությունը.
{{Քաղվածք|Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:|Ծննդ. 3:15}}
Այս արտահայտությունը մեկնվում է որպես Աստծո կողմից սատանայի դատապարտում և նախածնողների մխիթարություն՝ խոստումով, որ ինչ-որ մի ժամանակ «Կնոջ սերունդը» (այսինքն Քրիստոսը) կջախջախի օձի՝ նրանց գայթակղեցնողի «գլուխը»: Սակայն այդ ամենով հանդերձ հենց Կնոջ սերունդը կտուժի օձից, որը պիտի «խայթի Նրա գարշապարը», այսինքն՝ պատճառի ֆիզիկական տանջանքներ: Քրիստոնյա աստվածաբանները այստեղ ընդգծում են այն, որ Մեսիան կոչվում է «Կնոջ սերունդ», որն, իրենց կարծիքով, արդեն ցույց է տալիս նրա ոչ սովորական ծնունդը կնոջից, որը Մեսիային ծնելու է առանց տղամարդու մասնակցության (այսինքն՝ Կույս Մարիամը): «Օնկելոսի և Հովնաթանի [[թարգում|թարգումների]] վկայությամբ »




«По свидетельству таргумов Онкелоса и Ионафана (древних толкований-пересказов книг Моисея), евреи всегда относили пророчество о Семени жены к Мессии». Как считается в христианстве, это пророчество исполнилось, когда Иисус Христос, пострадав на кресте своей плотью, поразил дьявола — этого «древнего змия», то есть отнял у него всякую власть над человеком[11].

09:49, 27 Ապրիլի 2019-ի տարբերակ

Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից, աստվածաշնչյան ավանդության՝ մեղսանկմանը հաջորդող դրվագ Ծննդոց գրքից:

Սկզբնաղբյուրները և մեկնաբանությունները

Համաձայն ապոկրիֆ Հոբելյանների Գրքի, մինչև մեղսանկումը Ադամն ու Եվան դրախտում ապրել են յոթ տարի:

Մեղսանկումից հետո Աստված նզովում է (Ծննդ. 3:14-19).

  • Օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծյալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մեջ: Քո լանջի ու որովայնի վրա սողաս, ողջ կյանքումդ հող ուտես: Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:»
  • Եվային. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները: Ցավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա:»
  • Ադամին. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս:»

Մեղսանկումից հետո Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք, որովհետև նա է բոլոր մարդկանց նախամայրը: Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց: (Ծննդ. 3:20-21): Այնուհետև Ադամն ու Եվան դուրս եկան երկիր:

Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը, նա գիտի բարին և չարը: Արդ, գուցե նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի և անմահ դառնա»: Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր: Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները:
- Ծննդ. 3:22-24

Միդրաշ Ռաբբայի մի մեկնություն ասում է. Ասաց ռաբբի Աբա բար Կագանան. Բացեց նրան Սուրբը, օրհնյալ է Նա, ապաշխարության դռները: «Եվ հիմա՞», հարց տրվեց, ասես՝ «Իսկ հիմա ի՞նչ»: Աստված ակնարկում է, որ իրավիճակը դեռ վերականգնելի է, սպասելով, որ մարդը ապաշխարություն կցուցաբերի; Սրան Ադամը բացասաբար է պատասխանում, ինչի հետևանքով նրան արգելվում է ուտել Կենաց ծառից: Միայն ապաշխարությունից հրաժարվելուց հետո (և ոչ թե հենց մեղքից հետո) Ադամը դադարեց հավիտենական կյանքին արժանի լինելուց:

Միրչա Էլիադեի կարծիքով ոսկեդարի առասպելաբանությունը ծագում է նեոլիթյան հեղափոխության ժամանակներից, երբ մարդկությունը հավաքչությունից ու որսորդությունից անցում կատարեց երկրագործության ու անասնապահության:

Փոխաբերական իմաստով՝ արտաքսում իդեալական վայրից կատարած հանցանքի համար:

Քրիստոնեական ավանդության մեջ

Հրեղեն սրով հրեշտակ

Ջիովաննի դի Պաոլո, «Դրախտից արտաքսումը», Մետրոպոլիտեն թանգարան, 1445

Երբեմն համարվում է, որ սրով զինված քերովբեն եղել է Միքայել հրեշտակապետը: Ուղղափառ սրբապատկերներում այս դրվագը ներառված է նրա վարքաբանական խորհրդանշանների մեջ: Սրբապատկերներում Միքայել հրեշտակապետի լուսապսակը բաղկացած է բույսի տեսքով զարդարանքից, որը խորհրդանշական կերպով ցույց է տալիս, որ նա երկնային պահապան է՝ կանգնած դրախտի դարպասների մոտ: Ջոն Միլտոնը իր «Կորուսյալ դրախտ» պոեմում հետևում է միևնույն մեկնությանը՝ Միքայելին՝ որպես քերովբեների խմբի գլխավորի, ուղարկելով նախածնողներին դրախտից արտաքսելու առաքելությունը կատարելու:

Ջ. դե Մենաբուոնի, որմնանկար Պադուական մկրտարանում, 1376-1378
Հրեշտակապետը ակնթարթորեն ճամփա ընկավ,
Իր հետ Քերովբեների շողշողուն զորքը,
Եվ ամեն Քերովբե՝ քառադեմ,
Ինչպես կրկնակի Յանուսը, բոլոր մարտիկները
Բազմաչյա են, նրանց մարմիններն ամենուր
Պատված են անհամար աչքերով

Այս ավանդության ակունքները այդքան էլ պարզ չեն: «Նիկոդեմոսի ավետարանում» Միքայելը հիշատակվում է որպես մեկը, ով դրախտի դարպասների առջև երևացել է Սեթին, բայց չի գրված, որ նա դրախտի դարպասների պահապանն է: Միքայելի՝ Սեթին երևալու մասին գրված է նաև «Ոսկե առասպելում»:

Բացի այդ, ըստ ուղղափառ Եկեղեցու Ավանդության, մեղսանկումից և Աստծո կողմից Ադամի արտաքսումից հետո Դրախտը հսկելու նշանակվեց Ուրիել հրեշտակապետը, որի անունը նշանակում է «Աստծո կրակ»: Ուղղափառ եկեղեցու սրբանկարչության կանոնով այդ հրեշտակապետը «պատկերվում է աջ ձեռքում, կրծքի առջև պահած մերկացած սուրը , իսկ ձախում՝ հրե բոցը»:

Մի շարք ավանդություններում որպես նախածնողներին դրախտից արտաքսած և բարու ու չարի իմացության ծառը հսկելու կարգված հրեշտակ է հիշատակվում հրեշտակապետ Հոփիելը:

Միջնադարյան խորհրդաբանության մեջ Արտաքսման խորհրդանշանները դարպասներն էին:

Հայ Առաքելական եկեղեցում

Խելամիտ ավազակը դրախտում: Ավազակին դիմավորում են Ենոքը և Եղիա մարգարեն. աջից՝ հրեղեն սրով քերովբեն, որը հսկում է դրախտը

Հայ Առաքելական եկեղեցում դրախտից արտաքսումը հիշատակվում է Մեծ պահքի ընթացքում՝ Բուն բարեկենդանին հաջորդող կիրակի օրը: Այդ օրը կոչվում է Արտաքսման կիրակի: Բարեկենդանը խորհրդանշում է դրախտային, երջանիկ կյանքը, որին հաջորդում է մարդու անկումը և արտաքսումը: Կոստանդնուպոլսի հայոց պտրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը գրում է.

Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները՝ սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար մարդու և Աստծո միջև և ապա՝ բնության և մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը՝ գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան:
- Շնորհք արք. Գալուստյան, «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»

Ուղղափառության մեջ

Ռուս Ուղղափառ եկեղեցում Ներման Կիրակին (Մեծ պահքից առաջ վերջին կիրակին) կոչվում է նաև Ադամի արտաքսման հիշատակում: Այդ օրը գիշերային հսկման երգեցողություններում երգվում է այն մասին, թե ինչպես էր Ադամը նստել դրախտի դիմաց և լալիս իր մեղքերն արդեն ուշացած արցունքներով:

Մեսիական մարգարեությունը

Այս դրվագում ձևավորված է Քրիստոսի մասին հինկտակարանյան ամենավաղ մարգարեությունը.

Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը:
- Ծննդ. 3:15

Այս արտահայտությունը մեկնվում է որպես Աստծո կողմից սատանայի դատապարտում և նախածնողների մխիթարություն՝ խոստումով, որ ինչ-որ մի ժամանակ «Կնոջ սերունդը» (այսինքն Քրիստոսը) կջախջախի օձի՝ նրանց գայթակղեցնողի «գլուխը»: Սակայն այդ ամենով հանդերձ հենց Կնոջ սերունդը կտուժի օձից, որը պիտի «խայթի Նրա գարշապարը», այսինքն՝ պատճառի ֆիզիկական տանջանքներ: Քրիստոնյա աստվածաբանները այստեղ ընդգծում են այն, որ Մեսիան կոչվում է «Կնոջ սերունդ», որն, իրենց կարծիքով, արդեն ցույց է տալիս նրա ոչ սովորական ծնունդը կնոջից, որը Մեսիային ծնելու է առանց տղամարդու մասնակցության (այսինքն՝ Կույս Մարիամը): «Օնկելոսի և Հովնաթանի թարգումների վկայությամբ »



«По свидетельству таргумов Онкелоса и Ионафана (древних толкований-пересказов книг Моисея), евреи всегда относили пророчество о Семени жены к Мессии». Как считается в христианстве, это пророчество исполнилось, когда Иисус Христос, пострадав на кресте своей плотью, поразил дьявола — этого «древнего змия», то есть отнял у него всякую власть над человеком[11].