«Պետրոս առաքյալի ուրացումը»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Նոր Կտակարան ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 98. | Տող 98. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{Ծանցանկ}} |
{{Ծանցանկ}} |
||
[[Կատեգորիա:Նոր Կտակարան]] |
16:45, 22 Ապրիլի 2019-ի տարբերակ
Պետրոսի ուրացում, նորկտակարանյան դրվագ, որը պատմում է այն մասին, թե ինչպես Պետրոս առաքյալը ուրացավ Հիսուս Քրիստոսին նրա ձերբակալումից հետո. Հիսուսը դա կանխատեսել էր դեռևս Խորհրդավոր ընթրիքի ժամանակ: Պետրսը երեք անգամ ուրանում է, վախենալով, որ իրեն ևս կձերբակալեն, բայց լսելով աքաղաղի կանչը՝ նա հիշում է իր Վարդապետի խոսքերը և դառն արտասվում:
Այս պատումը հանդիպում է բոլոր չորս Ավետարաններում (Մտթ. 26:69-75, Մրկ. 14:66-72, Ղուկ. 22:54-62, Հովհ.18:15-18, 18:25-27)
Դրվագը վերաբերում է Քրիստոսի չարչարանքներին և հետևում է Հիսուսի՝ Գեթսեմանիի պարտեզում ձերբակալմանը Հուդայի համբույրից հետո: Ըստ ավետարանական դեպքերի ժամանակագրության այն տեղի է ունեցել հինգշաբթի՝ լույս ուրբաթի գիշերը:
Նոր Կտակարանում
Կանխատեսում
Որ Պետրոսն իրեն կուրանա, Հիսուս Քրիստոս նախօրոք ասել էր իր աշակերտներին՝ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ.
Բոլոր չորս կանոնական Ավետարաններն այս դրվագը և երեքանգամյա ուրացման պահը նշում են մինչև աքաղաղի կանչելը, բացառությամբ Մարկոսի, որը հավելում է, որ աքաղաղը կանչում է երկու անգամ:
Երեք ուրացումները
- Հիսուսի ձերբակալումից հետո նրան բերեցին Կայիափա քահանայապետի պալատ: Պետրոսը հետևեց նրան, բայց մնաց դուրսը՝ բակում՝ նստելով ծառաների հետ (ըստ Մարկոսի և Ղուկասի՝ կրակի մոտ): Այդտեղ նրան մոտեցավ մի աղախին (ըստ Մարկոսի՝ քահանայապետի աղախինը) և ասաց. «Դո՛վ էլ գալիլիացի Հիսուսի հետ էիր»: (Ըստ Հովհաննեսի Պետրոսը դեռ դրսում էր և բակ չէր մտնում, և նրան ճանաչեց դռնապան աղջիկը, ում մոտով նրան ցանկանում էր անցկացնել Կայիափային ծանոթ աշակերտը՝ ինչպես ընդունված է համարել՝ պատմողը՝ Հովհաննես առաքյալը): Այստեղ Պետրոսը բոլորի առջև իր Վարդապետին ուրանում է առաջին անգամ: Ըստ Մարկոսի (սակայն ձեռագրի ոչ բոլոր ցանկերում) այդ ժամանակ աքաղաղն առաջին անգամ կանչեց:
- Հետո նրան կրկին ճանաչեց մի աղախին (ըստ Մատթեոսի՝ մեկ ուրիշը, ով նրան տեսել էր այն բանից հետո, երբ նա դուրս էր եկել գավթից, ըստ Մարկոսի՝ նույն աղախինը) կամ ինչ-որ տղամարդ (ըստ Ղուկասի և Հովհաննեսի. համաձայն վերջինիս նրանք միասին կանգնած էին կրակի մոտ): Այստեղ Պետրոսը երկրորդ անգամ ուրացավ:
- Այնուհետև Պետրոսին մոտեցան և ասացին, որ նա հաստատ Հիսուսի հետ է եղել, որովհետև գալիլիացու նման է խոսում (ըստ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի): Հովհաննեսը չի նշում բարբառը,փոխարենը ասում է, որ նրան մոտեցավ և ճանաչեց քահանայապետի ծառաներից մեկը, որը ազգական էր Մաղքոսին, ում ականջը կտրել էր Պետրոսը Գեթսեմանիի այգում: Պետրոսն ուրացավ երրորդ անգամ և այդ ժամանակ աքաղաղը կանչեց (ըստ Մարկոսի՝ երկրորդ անգամ):
Ուրացումների նկարագրությունները ավետարանիչների մոտ
Առաջին ուրացում | Երկրորդ ուրացում | Երրորդ ուրացում | |
---|---|---|---|
«Պետրոսը և աղախինը» |
«Պետրոսը կրակի մոտ» |
«Պետրոսը լսում է աքաղաղի կանչը» | |
Ըստ Մատթեոսի Մտթ. 26:69-75 |
Իսկ նրանք բռնելու Հիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մոտ, ուր օրենսգետներն ու ծերերը հավաքվել էին: Եվ Պետրոսը հեռվից նրան հետևելու՝ գնաց մինչև քահանայապետի գավիթը և ներս մտնելով՝ սպասավորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը: (…) Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գավթում. մի աղախին մոտեցավ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Հիսուսի հետ էիր»: Նա ուրացավ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խոսում»: | Եվ երբ նա գավթից դուրս ելավ, նրան տեսավ մի այլ կին և այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Հիսուս Նազովրեցու հետ էր»: Եվ դարձյալ նա երդումով ուրացավ, թե՝ այդ մարդուն չեմ ճանաչում: | Եվ մի քիչ հետո այնտեղ գտնվողները, մոտենալով, Պետրոսին ասացին. «Իրոք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խոսվածքն էլ քեզ հայտնի է անում»: Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդվել, թե՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եվ իսկույն աքաղաղը կանչեց: Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքը, որ նա ասել էր, թե՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եվ դուրս ելնելու՝ դառնապես լաց եղավ: |
Ըստ Մարկոսի Մրկ. 14:66-72 |
Եվ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ. և նրա հետ հավաքված էին բոլոր քահանայապետները, օրենսգետներն ու ծերերը: Իսկ Պետրոսը հեռվից նրա հետևից գնաց մինչև ներս, քահանայապետի գավիթը: Եվ նստած էր սպասավորների մոտ ու տաքանում էր կրակի բոցի առջև: (…) Եվ մինչ Պետրոսը դեռ ներքևում, գավթում էր, քահանայապետի մի աղախինը եկավ և տեսավ նրան տաքանալիս: Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Հիսուս Նազովրեցու հետ էիր»: Նա ուրացավ և ասաց. «Չեմ ճանաչում նրան և չգիտեմ՝ ինչ ես ասում դու»: Եվ երբ նա դրսի գավիթը ելավ, աքաղաղը կանչեց: | Աղախինը նորից տեսավ նրան և սկսեց իր շուրջը գտնվողներին ասել. «Սա էլ նրանցից է»: Եվ Պետրոսը դարձյալ ուրացավ: | Փոքր-ինչ հետո, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրոք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, և քո խոսվածքն էլ նման է»: Եվ նա սկսեց նզովք կարդալ, երդվել և ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»: Եվ հենց նույն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց: Եվ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուս ասել էր իրեն, թե՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». և սկսեց լալ: |
Ըստ Ղուկասի Ղուկ. 22:54-62 |
Եվ բռնելով նրան՝ տարան եվ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից: Երբ գավթի մեջ կրակ վառեցին եվ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ: Մի աղախին տեսավ նրան կրակի լույսի մոտ նստած, հայացքը սևեռեց նրան և ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»: Իսկ Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին» | Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան և ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ» | Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլիացի է»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խոսում»: Եվ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց: Տերը դարձավ և նայեց Պետրոսին. եվ Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թե ինձ չես ճանաչում»: Եվ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնորէն լաց եղավ: |
Ըստ Հովհաննեսի Հովհ. 18:15-18, 18:25-27 |
Եվ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը: Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը: Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը: Մյուս աշակերտը, որ ծանոթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց: Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թե դու էլ այդ մարդու աշակերտներից ես»: Եվ նա ասաց՝ ո՛չ, չեմ: | Այնտեղ կային ծառաներ եվ պահակներ, որոնք խարույկ էին արել և տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր: (…) Եվ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թե դու էլ նրա աշակերտներից ես»: Նա ուրացավ եվ ասաց՝ ո՛չ, չեմ: | Եվ քահանայապետի ծառաներից մեկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսա քեզ նրա հետ պարտեզում»: Պետրոսը դարձյալ ուրացավ. և իսկույն մի աքաղաղ կանչեց: |
Պետրոսի զղջումը
Համաձայն երեք ավետարանիչների, Պետրոսը հիշեց կանխասացության մասին հենց որ կաչեց աքաղաղը, իսկ Ղուկասն ավելացնում է, որ Հիսուս այդ պահին նայեց Պետրոսի աչքերի մեջ:
Հետաքրքրական է, որ Հովհաննեսի ավետարանն ավարտվում է նրանով, որ հարությունից հետո աշակերտներին հանդիպած Հիսուս Քրիստոսը Պետրոս առաքյալից պահանջում է, որ երեք անգամ հաստատի իր նկատմամբ սերը.
Ռուս աստվածաբան Պավել Ֆլորենսկին քննադատում է հետևյալ հատվածի կաթոլիկյան մեկնությունը որպես ՊԵտրոսի վերականգնում կամ նրան գերակա իշխանության ընձեռում ընձեռում մյուս առաքյալների մեջ: Դիմելով բնօրինակ տեքստին՝ նա նշում է, որ «սիրել» բառով են թարգմանվել երկու տարբեր հունարեն բառեր.
- ագապե (հին հունարեն՝ ἀγάπη)՝ «համամարդկային սեր», Քրիստոսի առաջին երկու հարցերում,
- ֆիլիա (հին հունարեն՝ φιλία՝ «անձնական, ընկերական սեր», միայն վերջին հարցում:
Այստեղից Ֆլորենսկին եզրակացնում է, որ հատվածը զուտ վերաբերում է Քրիստոսի և Պետրոսի միջանձնային հարաբերություններին: Պետրոսը իր ուրացմամբ դավաճանել էր Հիսուսի ընկերական սիրուն, բայց արդյունքում ներում է ստանում[1]:
Պետրոսը երբեք չի մոռանում իր ուրացումը: Սուրբ Կղեմեսը՝ նրա աշակերտը, պատմում է, որ Պետրոսն իր մնացած կյանքի ընթացքում աքաղաքի կեսգիշերային երգեցողության ժամանակ ծնկի էր իջնում և լցվելով արցունքներով՝ զղջում էր իր ուրացումը, չնայած Տերը ներել էր նրան հարությունից հետո:
Պահպանվել է ավելի հին մի ավանդություն, որ Պետրոս առաքյալի աչքերը կարմրել էին հաճախակի և դառը արտասվելուց[2]: Քրիստոնեական արվեստում աքաղաղը դարձավ նրան ճանաչելու ատրիբուտներից մեկը:
Աստվածաբանական մեկնությունները
Պետրոսի ուրացումը և դրա հետ կապված նրա հոգևոր ապրումներն իրենց արտացոլումն են գտնում աստվածաբանական մեկնություններում: Նկարագրելով Պետրոսի՝ քահանայապետի տուն մտնելը՝ «Լոպուխինի մեկնողական Աստվածաշունչը» բարձրացնում է առաքյալի հոգևոր վիճակի մասին հարցը մինչև ուրացման դեպքի ուսումնասիրությանն անցնելը:
Այն, ինչ կատարվեց ներսում, Պետրոսի հոգում, ոչ ոքի նկատելի չեղավ. իսկ ներսում միայն երևում էր, որ նա տաքանում էր կրակի մոտ: Բնականաբար, գտնվելով նյութեղեն կրակի մոտ, Պետրոսը ստիպված էր ջանասիրաբար հանգցնել և զսպել ամեն ներքին բոց, որ ուղղակի չմատնի իրեն և իր մտադրությունները: Նա գտնվում էր մի մարդու դրությունում, որ ափից տեսնում է խեղդվողին և չունի ո՛չ ուժ, և ո՛չ միջոց գոնե ինչ-որ բանով օգնելու համար նրան: Դա առհասարակ բոլոր բարի և սիրող մարդկանց համար ամենատանջալի դրություններից մեկն է: Թե ինչպիսի հոգևոր չարչարանքներ է վերապրել Պետրոսը, տաքանալով կրակի մոտ, ծածկված է մարդկանց աչքերից[3]:
Թեոփիլակտոս Բուլղարացին մանրամասնորեն կանգ է առնում աղախնի կերպարի մեկնաբանության վրա՝ ցանկանալով դատապարտել Պետրոսին. «Պետրոսը մեղադրվում է աղախնի կողմից, այսինքն, մարդկային թուլությունից, փոփոխական և ծառաներին հատուկ մի բանից»[4]: Աքաղաղը, որ առաքյալին զգացմունքների է բերում, Թեոփիլակտոսի կարծիքով «Քրիստոսի խոսքն է, որ թույլ չի տալիիս, որ մենք թուլանանք և քնենք, այլ ասում է՝ արթուն կացեք»[4]:
Ավետարանիչները Պետրոսի ուրացման տեսարանը տարբեր կերպ են տեղադրում սինեդրիոնի դատի դեպքերի համատեքստում: Համատեսները բոլոր երեք ուրացումների պատմությունը պատմությունը առանց ընդհատումների են տեղադրում (միայն Ղուկասի մոտ է ասվում, որ երկրորդ և երրորդ ուրացումների միջև անցել էր մոտ մեկ ժամ՝ Ղուկ. 22:59): Միևնույն ժամանակ, Ղուկաս ավետարանիչը ուրացումը դնում է քահանայապետի ատյանի առաջ Քրիստոսի դատապարտումից առաջ, իսկ Մարկոսը՝ դատապարտումից հետո: Ստացվում է, որ Ղուկասի տարբերակն ավելի հավանական է, քանի որ դժվար թե այդպիսի դատապարտումը տեղի ունենար վաղ առավոտյան. Սինեդրիոնին որոշ ժամանակ էր պետք, որ բավականաչափ թվով անդամներ հավաքվեն և ինչպես հարկն է քննարկեն այդպիսի կարևոր գործը[5]:
Պետրոսի ուրացումը արվեստում
-
Սանտ Ապոլինարե Նուովո, VI դար
-
Սաղմոսարան IX դար
-
Դուչիո, 1308-1311
-
Ֆոնտանի Սուրբ Աստվածամոր տաճար, XV դար
-
Սիմոն Բենինգ, 1525-1530
-
Յան վան դեր Վեն: Պետրոսի ուրացումը
-
Պետրոսի ապաշխարումը, Պետր Բրանդլ, 1724
-
Կնուպֆեր, Սուրբ Պետրոսի ուրացումը
-
Ադամ դե Կոստեր, Սուրբ Պետրոսի ուրացումը
-
Թեոդոր Ռոմբոութս, Սուրբ Պետրոսի ուրացումը, 1789
-
Գերհարդ վանբ Հոնթհորսթ, Սուրբ Պետրոսի ուրացումը, 1618-1620
-
Նիկոլա Տուրնիե, 'Սուրբ Պետրոսի ուրացումը, 1625
-
Մաթյո Լե Նեն, Սուրբ Պետրոսի ուրացումը, 1648
Ծանոթագրություններ
- ↑ Флоренский П. Столп и утверждение истины. М., 1914. С. 403-405.
- ↑ Отречение апостола Петра // Глава из «Закона Божьего» протоиерея Серафима Слободского
- ↑ Толковая Библия Лопухина. Евангелие от Матфея
- ↑ 4,0 4,1 Феофилакт Болгарский. Толкование на Евангелие от Матфея
- ↑ Толковая Библия Лопухина. Евангелие от Луки