«Հովանոցավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
File moved on Commons
Տող 2. Տող 2.
| name = Հովանոցավորներ
| name = Հովանոցավորներ
| regnum = Բույսեր
| regnum = Բույսեր
| image file = Koeh-038.jpg
| image file = Cicuta virosa - Köhler–s Medizinal-Pflanzen-038 cropped.jpg
| image title =
| image title =
| image descr = Հովանոցավորներ
| image descr = Հովանոցավորներ

10:44, 17 հունվարի 2012-ի տարբերակ

Հովանոցավորներ կամ նեխուրազգիներ (Umbelliferae, Apiaceae), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ թփեր կամ ցածրաճ ծառեր։

Ընդհանուր տեղեկություններ

Ցողունը սնամեջ է՝ հաստացած հանգույցներով։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների, երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, ծաղիկները՝ կանոնավոր, մանր, երկսեռ՝ խմբված պարզ կամ բարդ հովանոցներում, երբեմն՝ գլխիկներում։ Խոշոր ցեղերից են անիսոնը, երընջնակը, նարդեսը, եզնակողը ևն։ Հովանոցավորների մեջ կան վայրի և մշակովի արժեքավոր բույսեր (գազար, համեմ, սամիթ, սիբեխ, նեխուր ևն), բազմաթիվ մոլախոտեր (ջամջամ, տուրգենիա, աստղագազար, շուշանբանջար ևն)։ Շատ տեսակներ դեղաբույսեր են (սմիրնիոպսիս, մարգացնծու ևն)։ Որոշ հովանոցավորներ լավագույն եթերայուղատու են։

Հայաստանում

ՀՀ-ում հայտնի է 67 ցեղ՝ 134 տեսակով, որոնք աճում են ալպիական մարգագետիններից (գետնահովանոցուկ) մինչև անապատներն (օշակ) ու կիսաանապատները (սիբեխ)։ Կան ճահճային, խիստ չորասեր և միջանկյալ էկոլոգիական ձևեր։ Հազվագյուտ, էնդեմիկ և անհետացող ավելի քան 20 տեսակ (Զեդելմեյերի մարգացնծու, Սոֆիայի գինեծաղիկ, Շովիցի նարդես, Վանատուրի երնջնակ, Վայքի ստենոտենիա ևն) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։