«Ռուսիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: nl:Rus (regio)
Տող 24. Տող 24.
[[fr:Rus']]
[[fr:Rus']]
[[ja:ルーシ (地名)]]
[[ja:ルーシ (地名)]]
[[nl:Rus (regio)]]
[[ru:Русь]]
[[ru:Русь]]
[[uk:Руська земля]]
[[uk:Руська земля]]

20:04, 16 հունվարի 2012-ի տարբերակ

Ռուսիան 10-րդ դարում

Ռուսիա (ռուսերեն՝ Русь) - սկզբում արևելյան սլավոնների հողերի և Հին Ռուսիայի պետության պատմական անվանումը։ Հին ժամանակներից սկսած` Արևելյան Եվրոպայում բնակվում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր: Նրանք դեռևս ապրում էին նախնադարյան հասարակության պայմաններում :6-8 դարերում արևելյան սլավոնների մոտ ձևավորվեցին ցեղային միություններ: Դնեպր գետի միջին հոսանքի շրջանում` Կիևի մոտ` ապրում էին պոլյանները: Հայտնի էին նաև Կրիվիչների , Դրևլյաների, Վյատիչների Սևերյանների ցեղային միությունները: Նրանցից ամենազարգացածը պոլյաններն էին: Վերջիններիս զբաղեցրած տարածքը անվանում էին ռուս` Դնեպրի վտակ Ռոս գետի անունից :Այստեղից էլ առաջացել է Ռուսիա անվանումը: Ցեղային միության գլուխ կանգնած էին ռազմական առաջնորդները` իշխանները ( ռուս.՝ կնյազ): Նրանք ունեին իրենց զինված ջոկատները, որոնք կոչվում էին դրուժինա: Պատերազմի դեպքում հավաքագրվում էր նաև աշխարհազոր: Առաջին անգամ օգտագործվում է որպես պետության անվանում 911 թվականի ռուս-բյուզանդական պայմանագրի բնագրում, ավելի վաղ տեղեկությունները գործ ունեն ռուս ցեղի մասին։ Ըստ «Տարիների ժամանակների վեպ» (ռուսերեն՝ «Повесть временных лет») տարեգրության, որը գրվել է 11-12-րդ դարերում, անվանումը առաջացել է վարյագ «ռուս» ցեղից, որի զինագունդը պաշտպանության համար կանչել են 862 թվականին Մեծ Նովգորոդի սլավոնները։

Այցելեք նաև