«Լևոն Ջավախյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9. Տող 9.


== Պարգևներ ==
== Պարգևներ ==
2017 թվականին արժանացել է [[Մովսես Խորենացու մեդալ]]ի։ 1915 թվականին Անդին ամսագրի կողմից արժանացել է լավագույն արձակ անվանակարգով մրցանակի 1913, 1914 թվականներին տպագրված պատմվածքների համար։ 2010 թվականին «Քիրվա»<ref>{{Cite web|url=https://www.aniarc.am/2015/06/19/levon-javakhyan-qirva/|title=Լևոն Ջավախյան. «Քիրվա» {{!}} Aniarc|last=admina|language=en-US|accessdate=2019-04-19}}</ref> պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն»֊ի կողմից։
2017 թվականին արժանացել է [[Մովսես Խորենացու մեդալ]]ի։ 1915 թվականին Անդին ամսագրի կողմից արժանացել է լավագույն արձակ անվանակարգով մրցանակի 1913, 1914 թվականներին տպագրված պատմվածքների համար<ref>http://andin.am/%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B7%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/</ref>։ 2010 թվականին «Քիրվա»<ref>{{Cite web|url=https://www.aniarc.am/2015/06/19/levon-javakhyan-qirva/|title=Լևոն Ջավախյան. «Քիրվա» {{!}} Aniarc|last=admina|language=en-US|accessdate=2019-04-19}}</ref> պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն»֊ի կողմից։


== Հրատարակված գրքերը ==
== Հրատարակված գրքերը ==

10:51, 19 Ապրիլի 2019-ի տարբերակ

Լևոն Ջավախյան
Ծնվել էհունիսի 19, 1950(1950-06-19) (73 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱշխատավայրՀայաստանի կրթության և գիտության նախարարություն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
 Levon Javakhyan Վիքիպահեստում

Լևոն Ջավախյան (հունիսի 19, 1950(1950-06-19), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, գրում է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, 6 գրքերի հեղինակ է։

Կենսագրություն

Ծնվել է Ալավերդի (համայնք)|Ալավերդի]] քաղաքում, ծնողները Շնող գյուղից էին: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Աշխատել է Ալավերդու թիվ 2 դպրոցում որպես պատմության ուսուցիչ, 1976֊ին տեղափոխվել է Երևան աշխատել Լենինյան շրջանի շրջսովետում, ապա՝ ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որն արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես՝ «Վերնիսաժ» ժողովածուում[1]։ Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Ինքնագիր» պարբերականներում։ Ջավախյանի պատմվածքներից շատերում միահյուսվում են պատումն ու փորձագրությունը:

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է.

Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը[2]:

Պարգևներ

2017 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։ 1915 թվականին Անդին ամսագրի կողմից արժանացել է լավագույն արձակ անվանակարգով մրցանակի 1913, 1914 թվականներին տպագրված պատմվածքների համար[3]։ 2010 թվականին «Քիրվա»[4] պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն»֊ի կողմից։

Հրատարակված գրքերը

  • Ամենաանկեղծ մարդը, 1990, Երևան
  • Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը, 1999, Երևան
  • Հիսունհինգ, 2005, Երևան
  • Արծաթագիր, 2010, Երևան
  • Վերնիսաժ, 2015, Երևան
  • Ծնկան ծերին, 2018, Երևան

Ծանոթագրություններ

  1. Լևոն Ջավախյան. «Ժամանակակից գրողների գործերը զզվելիորեն կեղծ էին»
  2. Գրական թերթ,2016, 12 փետրվար
  3. http://andin.am/%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B7%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/
  4. admina. «Լևոն Ջավախյան. «Քիրվա» | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-04-19-ին.

Արտաքին հղումներ