«Արա Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 6. Տող 6.
}}
}}


'''Արա Գևորգյան''' ({{ԱԾ}}), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ ([[2004]])<ref>[http://www.armeniandiaspora.com/showthread.php?9981-ARKA-News-Agency-09-21-2004 Արա Գևորգյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստ կոչմանը]</ref>:
'''Արա Գևորգյան''' ({{ԱԾ}}), հայ երաժիշտ, երգահան, '''երաժշտական''' պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ ([[2004]])<ref>[http://www.armeniandiaspora.com/showthread.php?9981-ARKA-News-Agency-09-21-2004 Արա Գևորգյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստ կոչմանը]</ref>:


ՀՀ ժողովրդական երգչուհի [[Վալյա Սամվելյան]]ի որդին է։
ՀՀ ժողովրդական երգչուհի [[Վալյա Սամվելյան]]ի որդին է։

10:22, 19 Ապրիլի 2019-ի տարբերակ

Արա Գևորգյան
Ծնվել էապրիլի 19, 1960(1960-04-19) (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ԺանրերՊոպ, Ժողովրդական, Fusion
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1983–ներկա
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
 Ara Gevorgyan Վիքիպահեստում

Արա Գևորգյան (ապրիլի 19, 1960(1960-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2004)[1]:

ՀՀ ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։

Կենսագրություն

Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Ունի խաղալիքների մեծ հավաքածու[2]:

Ձայներիզներ

  • «Օվկիանոսից այն կողմ», 1995
  • «Նոստալջի», 1997
  • «Անի», 1999
  • «Խոր Վիրապ», 2001
  • «Վաղարշապատ», 2009 (ԱՄՆ)

Պարգևներ

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2002
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2004
  • «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ», 2009
  • ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշան
  • Երևանի քաղաքապետի մեդալ
  • Մոսկվայում «Կարոտ» փառատոնի մեդալ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
  • Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար՝ պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով

Ծանոթագրություններ