«Լևոն Ջավախյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3. Տող 3.


{{Տեղեկաքարտ գրող|
{{Տեղեկաքարտ գրող|
[[Պատկեր:Լևոն Ջավախյան.jpɡ|մինի]]
[[Պատկեր:Լևոն Ջավախյան.jpɡ.jpg]]
}}
}}



03:00, 19 Ապրիլի 2019-ի տարբերակ

Լևոն Ջավախյան (հունիսի 19, 1950, Շնող, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն ), հայ արձակագիր, գրում է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, 6 գրքերի հեղինակ է։

Լևոն Ջավախյան
Ծնվել էհունիսի 19, 1950(1950-06-19) (73 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱշխատավայրՀայաստանի կրթության և գիտության նախարարություն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
 Levon Javakhyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Շնող գյուղում, ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, աշխատել է Կրթության նախարարությունում, ապա՝ Խորհրդային միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որը արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես «Վերնիսաժ» ժողովածուում։ Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «հրապարակ», «Ինքնագիր» գրական հանդես պարբերականներում։ Ջավախյանի պատմվածքներից շատերում միահյուսվում են պատումն ու փորձագրությունը, Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է. «Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը»(Գրական թերթ,2016, 12 փետրվար))։

2017 թվին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։ 2010֊ին «Քիրվա» պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն»֊ի կողմից։

Հրատարակված գրքերը

  • Ամենաանկեղծ մարդը, 1990, Երևան
  • Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը, 1999, Երևան
  • Հիսունհինգ, 2005, Երևան
  • Արծաթագիր, 2010, Երևան
  • Վերնիսաժ, 2015, Երևան
  • Ծնկան ծերին, 2018, Երևան

Հղումներ

Սերգեյ Սարինյան «Աշխարհը վերնիսաժի հայացքով կամ Լևոն Ջավախյանի Ավետարանը», Գրական թերթ, 2016, 12 փետրվար